«Forever, Michael» («Մայքլ ընդմիշտ») - ը ամերիկացի փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի 4-րդ սոլո ստուդիական ալբոմն է։ Ալբոմը թողարկվել է 1975 թվականի հունվարի 16-ին Motown լեյբլի կողմից։ Ամբողջ աշխարհում ալբոմը վաճառվել է ավելի քան 1.5 միլիոն օրինակով[2]։ Երգերի ընդհանուր տևողությունը կազմում է 32։48 րոպե։ Ալբոմի մեջ ներառվեցին 10 երգ, այն վերարթողարկվել է 2009 թվականին «Hello World: The Motown Solo Collection» եռահատորի շրջանակներում։

Forever, Michael
ԹողարկվածՀունվարի 16, 1975
Ձայնագրված1974-1975
ԺանրR&B, soul, pop/rock[1]
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլMotown
ՊրոդյուսերEdward Holland, Jr., Brian Holland, Hal Davis, Freddie Perren, Sam Brown III
Մասնագիտական ակնարկ
-ի ալբոմների ժամանակագրություն
Music & Me
(1973)
Forever, Michael
(1975)
The Best of Michael Jackson
(1975)
Սինգլներ Forever, Michael  ալբոմից
  1. «We're Almost There»
    Թողարկվել է՝ Փետրվար 1975
  2. «Just a Little Bit of You»
    Թողարկվել է՝ Ապրիլ 1975
  3. «One Day in Your Life»
    Թողարկվել է՝ Հունիս 1975 (ՄԲ միայն)

Տեղեկություններ խմբագրել

Այս ալբոմը դարձավ Մայքլի 4-րդ սոլո ստուդիական ալբոմը և վերջինը որը թողարկվեց Motown լեյբլի կողմից, քանզի Մայքլը և նրա եղբայրները կնքեցին պայմանագիր CBS Records-ի հետ, ալբոմի թողարկումից մեկ տարի անց։ Այս ալբոմը ցուցադրեց 16-ամյա դեռահաս Մայքլի երաժշտական ոճի փոփոխումը։ Երաժշտությունը ավելի հարթ էր, այն բխում էր հոգուց, այս ոճում Մայքլը շարունակեց և պահապանեց իր ապագա ալբոմներում, որոնք թողարկվեցին Epic Records-ի կողմից։

Երգերի մեծամասնությունը ձայնագրվել էին 1974ո-ին, և ի սկզբանե ալբոմը պեստք է թողարկվեր նույն թվականին։ Սակայն The Jackson 5-ի հիթ դարձած «Dancing Machine» երգի պատճառով ալբոմի թողարկումը հետաձգվեց մինչև որ կրքերը այդ երգի շուրջ չթուլացան։

Ալբոմը օգնեց ՄԱյքլին վերադառնալ թոփ 40։ Դրան նաև նպաստեց «We’re Almost There» և «Just a Little Bit of You» սինգլները, որոնք գրել էին Էդդի և Բրայան Հոլլան եղբայրները։

1991 թվականին Motown լեյբլը թողարկեց «One Day in Your Life» սինգլը, «One Day in Your Life» հավաքածուի հետ միասին։ Սինգլը դարձավ համար մեկԲրիտանիայում, և այնտեղ էլ ամենաշատ վաճառվող սինգլների ցուցակում զբաղեցրեց 6-րդ տեղը։

Սա Մայքլի միակ ալբոմն էր, որը չէր պարունակում ալբոմի անվանը համանուն երգ։

Երգացանկ խմբագրել

# Անվանում Տևողություն
1. «We're Almost There»   3:42
2. «Take Me Back»   3:24
3. «One Day in Your Life»   4:15
4. «Cinderella Stay Awhile»   3:08
5. «We've Got Forever»   3:10
6. «Just a Little Bit of You»   3:10
7. «You Are There»   3:21
8. «Dapper Dan» (freestyle) 3:11
9. «Dear Michael»   2:35
10. «I'll Come Home to You»   3:02

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Forever, Michael». AllMusic. Վերցված է 2009 թ․ ապրիլի 27-ին.
  2. Chery, Carl: XXL: Michael Jackson Special Collecters Edition, С. 100. American Press.