Energy in Common (EIC)

կազմակերպություն

Energy in Common (EIC) շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը տրամադրում է հատուկ (նպատակային) միկրովարկեր միայն վերականգնվող էներգետիկայի տեխնոլոգիաների համար։ EIC- ը հիմնադրվել է Հյու Ուալանի և Սքոթ Թուդմանի կողմից 2009թ. (վեբկայքը գործարկվել է 2010 թ.): Կազմակերպությունը բավականին հավակնոտ նպատակ է հետապնդում՝ առաջիկա հինգ տարվա ընթացքում վերականգնվող էներգիան հասցնելի դարձնել 15 միլիոն մարդու. միաժամանակ պայքարելով աղքատության դեմ միկրովարկերի միջոցով ընդլայնել զարգացող երկրների ձեռներեցների զարգացման հնարավորությունները[1]։ EIC- ը աճող միկրոֆինանսավորման սեկտորի ամենախոստումնալից հավակնորդներից մեկն է։ 2012-ի դրությամբ այն դադարեցրել է գործունեությունը` ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, երբ կազմակերպության արտերկրյա գործընկերները վարկային պարտավորությունները չկատարեցին։

Energy in Common
Տեսակկազմակերպություն
ԵրկիրԱՄՆ
ՀապավումEIC
Հիմնադրված2009
Գլխադասային գրասենյակԱՄՆ
ՀիմնադիրՀյու Ուալանի և Սքոթ Թուդման
Կայքenergyincommon.org

EIC- ը գործում է Kiva-ի նման։ Kiva- ի դեպքում վարկատուները միջոցներ են տրամադրում զրոյական տոկոսադրույքով՝ իրենց բիզնեսում ներդրումներ կատարելու հնարավորություն ընձեռելով զարգացող երկրների ձեռներեցներին (բնորոշ են վարկերը գյուղատնտեսության և մշակաբույսերի աճեցման համար)։ EIC- ն այս ոլորտում ևս աշխատում է, բայց հատկապես կենտրոնանում է վերականգնվող էներգիայի համակարգերի ձեռքբերման վրա, ինչպիսիք են արևային ֆոտովոլտային վահանակները։

Միկրոֆինանսավորման սեկտորում EIC-ին հատկապես յուրահատուկ է դարձնում այն, որ նրանք ստեղծել են մի մոդել, որով չափում են, թե ջերմոցային գազերի արտանետումները որքանով են կրճատվել իրենց կողմից տրամադրված գումարի միջոցով։ EIC մոդելն օգնում է ֆինանսավորել զարգացող երկրների ձեռներեցների էներգետիկ լուծումները, նաև օգնում լրացուցիչ դրամական միջոցներ ուղղել կլիմայի փոփոխության մեղմման համար։

Աշխատանքի մեթոդը խմբագրել

  1. EIC-ը անհատներին հնարավորություն է տալիս կայքէջի միջոցով գումար փոխ տալ զարգացող աշխարհի աղքատ ձեռներեցներին՝ օգտագործելով Kiva-ի նման մոդել, որը կապում է անհատ վարկատուներին վարկառուների հետ։ Վարկառուին ընտրելուց հետո վարկատուն կարող է որոշել որքան գումար փոխ տալ՝ կա՛մ վարկառուի կողմից խնդրված վարկի մի մասը, կա ՛մ ամբողջը։ Նվազագույն վարկը սահմանված է $25 ստանդարտ միկրովարկերի համար և $5 նոր նանովարկերի համար (ներկայացված է ստորև)։ Տրամադրվող ընդհանուր գումարը տատանվում է $40-ից մինչև $1000 սահմաններում։ Երբ բավականաչափ թվով վարկատուներ վարկառուներին ապահովել են վարկի ընդհանուր գումարի որոշակի մասնաբաժնով՝ ապահովելով ամբողջական պահանջված գումարը, EIC-ն այն ցրում է։ Բոլոր EIC վարկերը ուղղված են չքավորության նվազեցմանն ու ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը։
  2. EIC-ը համագործակցել է մի շարք միկրոֆինանսական հաստատությունների հետ (ՄՖՀ). ՄՖՀ-ները EIC-ին աապահովում են պոտենցիալ վարկառուների ցուցակով, որոնք ստուգվում են EIC-ի կողմից նախքան որևէ վարկառու պրոֆիլավորումը։ ՄՖՀ-ները պատասխանատու են վարկը վարկառուներին վճարելու և բոլոր ալիմենտային ու աջակցության ծառայությունների համար, մինչ էներգետիկ ռեսուրսի գնումը։ Այս պարտավորությունների իրականացման ծախսերը հոգալու համար ՄՖՀ-ները ստանում են հաճախորդի կողմից վճարված վարկի ամբողջ տոկոսը։ Ինչ վերաբերում է EIC-ին, այն օգնում է իր ՄՖՀ-ների գործընկերներին ձեռք բերել էներգետիկայի վստահելի տեխնոլոգիաներ։ Ներկայումս EIC-ն աշխատում է չորս ՄՖՀ-ների հետ, որոնք բոլորն էլ հիմնված են ենթասահարական Աֆրիկայում, բայց նպատակ կա ընդլայնվել նաև այլ տարածաշրջաններում[2]։
  3. Երբ վարկը մարվում է, գումարը վերադարձվում է վարկատուի բանկային հաշվին և EIC-ը հաշվարկում է ծրագրի շրջանակում ջերմոցային գազերի արտանետումների կրճատված քանակը։ Ջերմոցային գազերի արտանետումների կրճատումները կարող են վարկատուի կողմից օգտագործվել, որպեսզի փոխհատուցեն ածխածնի իրենց արտանետումները` հարկերի նվազեցման հաշվին EIC- ին տրվող նվիրատվության միջոցով։ Հավանաբար ածխածնային վարկերը կարող են տրվել նաև երրորդ անձանց։ Ընդհանուր ածխածնային արտանետումների փոխհատուցումները ծրագրի համար հաշվվում են` սկզբնական և էներգիական վարկի տրամադրումից հետո ածխածնի արտանետումների տարբերության միջոցով։

Տեխնոլոգիաներ՝ ֆինանսավորած EIC-ի կողմից խմբագրել

Ստորև տրված է հիմնական վերականգնվող էներգետիկ տեխնոոգիաների ցանկը[3]։

Բիոդիգեսթրեր(Կենսամարսող համակարգեր) խմբագրել

Կենսամարսող համակարգերը (անգլ․՝ biodigester) օրգանական թափոնները(ինչպիսիք են սննդային,մարդածին և կենդանածին թափոնները) վերածում են սննդանյութերով հարուստ հեղուկ պարարտանյութերի և բիոգազերի (այսպիսով հենց վերականգնվող վառելանյութը հիմնականում կազմված է մեթանից )։ Բիոգեսթրը պատրաստված է տոպրակից կամ բաքից որը պահում է օրգանական «թափոնները» այն ժամանակահատվածում,որի ընթացքում բակտերիաները քայքայում են օրգանական նյութերը ևստեղծում բիոգազ։ Բիոզանգն օգտագործվում է կերոսինի, վառելափայտի կամ զարգացող աշխարհում օգտագործվող ցանկացած այլ այրվող վառելիքի աղբյուրի փոխարեն, ինչպիսին է գոմաղբը։ Բիոգեսթերները ,այսպիսով,արտադրում են վերականգնվող էներգիա,կրճատում օրգանական նյութերի հոտերն ու հարուցիչները, նվազեցնում մակերևութային և ստորերկրյա ջրերի աղտոտումը, բարելավում օդի որակը և ապահովում բարձրորակ օրգանական պարարտանյութի աղբյուր ՝ որպես ենթամթերք,որը վարելավում է բերքի աճն ու նվազեցնում պարարտանյութի ծախսերը։

Բիովառարաններ խմբագրել

Բիովառարանները բարելավում են վառելիգի օգտագործումը ՝ համեմատած սովորական վառարանների։Գոյություն ունեն մի քանի տեսակներ, բայց ֆինանսավորվածները հաճախ այրում են պրոպան ՝ ավելի քիչ արդյունավետ վառելիքի փոխարեն, ինչպիսիք են փայտը, ածուխը կամ աղբը:Սա որոշակիորեն վիճահարույց է, քանի որ ներկայումս սա թույլ է տալիս տնտեսական խնայողությունների, չնայած ,որ ակնհայտորեն վարկած կա բացասական հետևանքների,որոնք կառաջանան,երբ կախվածություն ձեռք կբերվի չվերականգնվող էներիայից որը շատ դեպքերում անհրաժեշտ է ներմուծել։

Ավելի քիչ հակասական բիովառարաններ են նրանք,որոնք այրվում են փայտով,քարածուխով կամ գոմաղբով,բայց այրվում են ավելի արդյունավետ։Այսպիսի վառարաններ են ֆինանսավորվում EIC-ի կողմից ՝ մեծացնելու օդի ներհոսքը վառելիքային աղբյուր՝ ստեղծելով ավելի լավ բոց և կրճատելով վառելիքի անհրաժեշտ այն քանակը,որը պետք է նախատեսված ջերմություննապահովելու համար(օր․՝ ավելի քիչ վառելափայտ է պահանջվում ճաշ եփելու համար)։Բիովառարանների երկու տեսակներն էլ կրճատում են վառելիքի ծախսերն ու բարելավում օգտագործողների տնային օդի որակը։

Արևային լուսավորում խմբագրել

Լեդ լամպերը միավորում են արևային ֆոտովոլտային պանելները վերալիցքավորվող մարտկոցների հետ և լեդ լուսավորումը դարձնում արդյունավետ լուսավորման համակարգ,որըն օգտագործվում է փոխարինելու վտանգավոր կերոսինային լամպերը։Լեդ լամպերը համարվում են շատ արդյունավետ,որոնք երկարացնում է լուսարձակման ժամանակը PV- ի կողմից հասանելի լիցքավորման վրա։

Արևային ֆոտովոլտային համակարգ խմբագրել

EIC- ի կողմից ֆինանսավորվող տիպիկ արևային ֆոտովոլտային համակարգը բաղկացած է փոքր արևային պանելից,որը միացված է լիցքավորման վերհսկիչին և փոքր մարտկոցին:Պահեստավորված արևային էլեկտրաէներգիան կարող է օգտագործվել ինչպես ցերեկն, այնպես էլ երեկոյից հետո՝ օգտագործելու լույսերը և էլեկտրական վարդակը այլ էլեկտրական սարքավորումների համար (օրինակ ՝ բջջային հեռախոսի լիցքավորիչ, ռադիո, հեռուստացույց կամ համակարգիչ)

Ածխածնային փոխհատուցումներ խմբագրել

EIC- ը ստեղծում է ածխածնի փոխհատուցում արտանետումների կրճատումից, որոնք տեղի են ունեցել վարկի ժամկետի ընթացքում և միայն վարկի ժամկետի ավարտից հետո։ Այսպես վարկատուները և նրանք, ովքեր նվիրատվություն են կատարում ածխածնային վարկեր ստանալու համար, կարող են վստահ լինել, որ արտանետումների բոլոր կրճատումներն արդեն տեղի են ունեցել[4]։ Նրանք դա անում են `տրամադրելով մանրամասն հարցաթերթիկներ վարկից առաջ, ընթացքում և դրանից հետո, ինչպես նաև խորը հետազոտություններ, որոնք իրականացվում են ինչպես EIC- ի, այնպես էլ անկախ աուդիտորական ընկերությունների կողմից՝ ածխածնի փոխհատուցումներ վաճառելու համար։ Հատկապես խելացի մասն այն է, որ վարկառուները կարող են այնուհետև գնել ածխածնի վարկեր և EIC- ից հարկային վարկ ստանալ։

Նանովարկեր խմբագրել

Որպեսզի հաղթահարվի սկզբնական ներդրումային արգելքը,որը շատ մարդիկ ունեն՝ հաշվի առնելով միկրոֆինանսավորումը,EIC-ը ստեղծեց նանովարկ հասկացությունը։Շատ միկրոֆինանսավորման հաստատություններում (օր.՝ Kiva) վարկի նվազագույն չափը $25 է ևմիջին վճարման ժամկետը՝ 18 ամիս։Սա կարող է շատ լավ տրամադրված մարդկանց հետ պահել գաղափարից։ EIC-ի նանովարկերը սահմանված են $5-ով՝ հիմնականում նախատեսված վճարել 60 օրվա ընթացքում[5]։ Նանովարկեր տրամադրելու նպատակը նոր վարկատուներին ընդհանուր միկրովարկավորման գործընթացին ծանոթացնելն է։

EIC ազդեցություն խմբագրել

EIC-ն լայնորեն լուսաբանվել է այլընտրանքային մամուլում,այդ թվում ՝ The Huffington Post[1], Mother Nature Network[6], GreenBiz, the Next Billion[7] և ստանդարտ մամուլում,ինչպես օրինակ՝ CNN.[8]

Գործադիր տնօրենի փոփոխումը 2011-ին խմբագրել

Հյու Ուալանը,ով կազմակերպության համահիմնադիրն էր 2009-ին,լքեց EIC-ն 2011-ի հուլիսին,որպեսզի Գանայում արևային շահույթի բաշխման և վարկավորման բիզնես սկսի։ Սքոթ Թուդման այդ ժամանակվանից ի վեր գործադիր տնօրենն է։

Վարկավորման գործունեության կասեցում խմբագրել

2013-ի սեպտեմբերի 19-ին EIC-ն հայտարարեց իր ֆեյսբուքյան էջում,որ վարկաորման գործունեությունը կասեցվել է և որ ապօրինի վարկառուներից վարկի հետգանձման գործն ընթացքի մեջ է։ Վարկատուների կողմից ֆեյսբուքյան հետագա պատասխանները մնացին անհասցե[9], մտահոգ այլ հաղորդագրություններ մնացին անպատասխան[10]։ 2012 թվականի հունիսի 26-ից թվիթերյան էջում ոչ մի հրապարակում չի եղել[11]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 M. Popova. Energy In Common: New Microfinance Venture Fights Poverty with Clean Energy. The Huffington Post. April 19, 2010. http://www.huffingtonpost.com/maria-popova/energy-in-common-new-micr_b_542278.html
  2. «Pushing Forward Energy Microfinance: Energy in Common». NextBillion (ամերիկյան անգլերեն). 2010 թ․ հունիսի 8. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. Energy Technologies. EIC. Available: http://www.energyincommon.org/about/energytechnologies.cfm Արխիվացված 2011-03-19 Wayback Machine visited Jan 4, 2010.
  4. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  6. S. Gunther. Energy In Common: It's like Kiva, but greener. Mother Nature Network. April 26, 2010. Available: http://www.mnn.com/earth-matters/energy/blogs/energy-in-common-its-like-kiva-but-greener
  7. M. Bueno. Pushing Forward Energy Microfinance: Energy in Common. Next Billion. June 8, 2010. http://www.nextbillion.net/blog/energy-in-common
  8. «Video News». CNN. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  9. «Energy In Common Inc Reviews and Ratings | Honeoye Falls, NY | Donate, Volunteer, and Review | GreatNonprofits». greatnonprofits.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  10. «Energy in Common». www.facebook.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  11. «EnergyinCommon (@EnergyinCommon) | Twitter». twitter.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել