«Element»-ը Ամերիկացի ռեփեր Քենդրիկ Լամարի չորրորդ ստուդիական ալբոմի (Damn) երգերից մեկն է, որը թողարկվել է 2017թ. ապրիլի 14-ին։ Ալբոմի չորրորդ (Կոլլեկցիոների հավաքածուի ադապտացիայի տասնմեկերորդ[1]) երգը գրվել է Լամարի, Մարկ Սպիրսի, Ջեյմս Բլեյքի և Ռիչի Ռիերայի կողմից։ Արտադրվել է Սաունդուեյվի, Բլեյքի, Ռիերայի, Թեյ Բիսթի և Bēkon-ի կողմից[2]։

«Տարերք»
Element
Քենդրիկ Լամարի երգը «DAMN.» ալբոմից
Ձայնագրված2017թ.
ԺանրՀիփ-Հոփ
Տևողություն3:28
DAMN. ալբոմի երգացանկ
Yah
(3)
«Տարերք»
(4)
Feel
(5)

Պատմություն խմբագրել

Երգը առաջին անգամ լսվեց Լեբրոն Ջեյմսի Ինստագրամի տեսահոլովակում, որտեղ Ջեյմսը երգի ներքո պարում է[3][4]։

Երաժշտության խոսքեր խմբագրել

Երգի սկզբում լսվում է դիջեյ Քիդ Կապրին, ով Քենդրիկին դիմում է ինչպես Քունգ Ֆու Քեննի և շարունակում է, կրկնելով «I don't give a fuck» արտահայտությունը[5]։

Որոշ աղբյուրներ կարծում են, թե երգը ամերիկացի ռեփերներ Բիգ Շոնի և Դրեյքի դեմ է, սակայն Rap-Up-ի Անդրես Թարդիոն նշել է, որ երգի հուկը Դրեյքի և Բիգ Շոնի կամ ամերիկացի արտիստ Ջեյ Էլեկտրոնիկայի դեմ է[5][6][7]։

Երգի երկրորդ հատվածը նման է Քենդրիքի «The Heart Part 4» երգին, որը նույնպես կարծում են, որ ուղղված է Դրեյքի և Բիգ Շոնի դեմ։ Երկրորդ հատված.

-« None of y’all fuckin’ with the flow, yeah, the flow, yeah

Years in the making, don’t ya’ll mistake it I got ’em by a landslide, we talkin’ ’bout races

You know this’ll never be a tie, just look at they laces»

Արտադրություն խմբագրել

Երգի պրոդյուսերներից մեկը Ջեյմս Բլեյքն է, ով նախկինում աշխատել էր Բիյոնսեյի հետ իր վեցերորդ ստուդիական ալբոմ «Lemonade»-ի «Forward» երգի վրա, որտեղ հանդես է եկել, որպես և´ պրոդյուսեր, և´ վոկալիստ։ Բլեյքը նաև աշխատել է երգիչ Ֆրենկ Օուշենի երկրորդ ստուդիական ալբոմ՝ «Blonde»-ի վրա[8]։ Երգի վրա նաև աշխատել է Ռիչի Ռիերան, ով նախկինում հանդես է եկել, որպես պրոդյուսեր՝ Քենդրիկի և Schoolboy Q-ի միացյալ երգի (Collard Greens) վրա։

Տեսահոլովակ խմբագրել

Տեսահոլովակը թողարկվել է 2017թ. հունիսի 27-ին՝ Լամարի YouTube-յան էջում[9]։ Տեսահոլովակի ռեժիսորները՝ Ջոնաս Լինդստրոեմը և The Little Homies-ն[10][11] (Լամարի և Դեյվ Ֆրիի կեղծանունը) են[12][13][14]։

Տեսահոլովակը իր մեջ պարունակում է բռնություն[15], սակայն հզոր է[16]։ Այն պարունակում է հզոր տեսարաններ, որոնցից մի քանիսը անմիջական կապ ունեն քաղաքացիական իրավունքների լուսանկարիչ, երաժիշտ, գրող և ռեժիսոր Գորդոն Պարկսի հետ[17][18]։ Տեսահոլովակը նաև նմանություններ ունի Քենդրիկի առաջին սինգլ՝ Humble-ի տեսահոլովակին[19]։ Տեսահոլովակը ստացել է դրական արձագանքներ[20], ավելին, Noisey-ի Լորենս Բըրնին այն անվանել է «այն գլուխգործոցը, որին մենք սպասում էինք»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. India, Lindsey (2017 թ․ դեկտեմբերի 8). «Kendrick Lamar Surprises Fans With 'Damn.' Collector's Edition». XXL. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. «Here's the full credit list for Kendrick Lamar's DAMN». FACT Magazine: Music News, New Music. 2017 թ․ ապրիլի 14. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  3. McDermott, Maeve (2017 թ․ ապրիլի 14). «Kendrick Lamar's 'DAMN.': A track-by-track instant review». USA Today (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  4. Kendrick Lamar – ELEMENT. (անգլերեն), Վերցված է April 24, 2017-ին
  5. 5,0 5,1 Castro, Danilo (2017 թ․ ապրիլի 14). «Did Kendrick Lamar Take Shots At Big Sean & Drake On His New Album 'DAMN'?». Heavy.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  6. Tardio, Andres (2017 թ․ ապրիլի 20). «14 Times Kendrick Lamar Made Us Say 'DAMN.' on His Album». Rap-Up. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  7. Gallagher, Caitlin. «Did Kendrick Lamar Diss Big Sean On "Element"? Fans Have Major Suspicions». Bustle (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  8. «Kendrick Lamar's 'Damn.': A Track-by-Track Guide». Rolling Stone. 2017 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  9. «Kendrick Lamar Drops 'Element' Video». XXL. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  10. «Kendrick Lamar Brawls in the Street in Powerful New Video for "Element"». Complex (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  11. «Watch Kendrick Lamar Weigh Peace, Violence in Striking 'Element' Video». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  12. Craighead, Olivia (2017 թ․ հունիսի 27). «Drake Announces 2017 OVO Fest Lineup». The FADER. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  13. Yoo, Noah (2017 թ․ հունիսի 27). «Watch Kendrick Lamar Brawl in Intense New "ELEMENT." Video | Pitchfork». pitchfork.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  14. Gotrich, Lars (2017 թ․ հունիսի 27). «Kendrick Lamar Deals Heavy Blows In Video For 'ELEMENT.'». NPR.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  15. Moore, Sam (2017 թ․ հունիսի 27). «Watch Kendrick Lamar's violent new video for 'ELEMENT.' - NME». NME (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  16. Cowen, Trace William (2017 թ․ հունիսի 27). «Kendrick Lamar Brawls in the Street in Powerful New Video for "Element"». Complex (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  17. Dandridge-Lemco, Ben (2017 թ․ հունիսի 27). «Kendrick Lamar's "ELEMENT." Video Referenced Iconic Gordon Parks Photos». The FADER. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  18. Rife, Katie (2017 թ․ հունիսի 28). «Kendrick Lamar pays tribute to a pioneer in sublime "Element" video». Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  19. Blistein, Jon (2017 թ․ հունիսի 27). «Watch Kendrick Lamar Weigh Peace, Violence in Striking 'Element' Video». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  20. Burney, Lawrence (2017 թ․ հունիսի 27). «Kendrick Lamar's "Element" Video Is the Masterpiece You Anticipated». Noisey (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.