Е52 (անգլ.՝ European route E52), եվրոպական ավտոմոբիլային երթուղի Կենտրոնական Եվրոպայում, որն ունի A դաս և իրար է միացնում ֆրանսիական Ստրասբուրգ և ավստրիական Զալցբուրգ քաղաքները։ Ճանապարհի երկարությունը 554 կմ է[1][2][3][4][5]։

E52 եվրոպական երթուղի
E52
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Գերմանիա Գերմանիա
Ավստրիա Ավստրիա
Մաս է կազմումԵվրոպական ավտոմոբիլային երթուղիների ցանկ
Ճանապարհների համակարգեվրոպական ավտոերթուղի
ԿարգավիճակՄիջպետական ճանապարհ
Երկարություն554 կմ
ՍկիզբՍտրասբուրգ
Որ բնակավայրովՇտուտգարտ,
Ուլմ
Մյունխեն
ԱվարտԶալցբուրգ
Ճանապարհի ծածկույթԱսֆալտ
Այլ ճանապարհների հետ հատումE25 երթուղի,
E35 երթուղի,
E41 երթուղի,
E43 երթուղի,
E45 երթուղի,
E53 երթուղի,
E55 երթուղի
 Ճանապարհը Վիքիպահեստում?

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Ավստրիա խմբագրել

Ավստրիայում գործում են տրանսպորտի գրեթե բոլոր հիմնական տեսակները՝ օդային, երկաթուղային, ավտոմոբիլային, ջրային, խողովակաշարային և այլն։ Ավստրիան ունի զարգացած տրանսպորտային հանգույց։

Երկրում հաշվարկվում է գրեթե 3 միլիոն թեթև մարդատար ավտոմեքենա և 250 հազար բեռնատար մեքենա։ Երկրում ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 200 հազար կիլոմետր (100 % պինդ ծածկույթով, ներառյալ ավելի քան 2000 կիլոմետր արագընթաց ճանապարհ)։ Ավստրիան միացված է Եվրոպական արագընթաց մայրուղու ցանցին (E43, E45, E49, E55, E56, E57, E58, E59, E60, E61, E66, E461, E533, E552, E641, E651, E652 և այլն)։

Գերմանիա խմբագրել

Գերմանիան ունի զարգացած տրանսպորտային համակարգ։ Երկրի տարածքը հագեցած է արագընթաց երկաթուղիների, բարձրակարգ ավտոմոբիլային ճանապարհների, գետային ուղիների, խողովակաշարերի խիտ ցանցով։ Առաջակարգ դեր ունի ծովային տրանսպորտը, որը հիմնականում սպասարկում է արտաքին առևտրին։ Е52 Եվրոպական երթուղին հանդիսանում է Գերմանիայի ավտոմոբիլային ցանցի կարևորագույն ճանապարհներից մեկը։ Այն իրար է կապում Հարավային Գերմանիայի մի շարք տնտեսական նշանակություն ունեցող բնակավայրեր, ինչպես նաև հանդիսանում է կապող օղակ այլ արագընթաց ճանապարհների համար։

Քաղաքներ, որոնցով անցնում է Е52 երթուղին խմբագրել

Е52 երթուղին անցնում է եվրոպական հինգ երկրներով և ներառում է երկու լաստանավային անցումներ[5]

Е52 եվրոպական երթուղին միանում է հետևյալ ճանապարհների հետ՝

Պատկերասրահ խմբագրել

Տեսարաններ Е52 եվրոպական երթուղուց

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել