Dirol
Դիրոլ (անգլ.՝ Dirol), առանց շաքարի ծամոնի ապրանքանիշ, նման է բարձիկի, դիտարկվում է որպես ատամնաբուժական։ Արտադրվում է «Dirol Cadbury» ՍՊԸ կողմից։ Գործարանը գտնվում է Մեծ Նովգորոդի Չուդովո քաղաքում։
![]() | |
Ապրանքի տեսակ | ապրանքային նշան |
---|---|
Օգտագոտծման սկիզբ | 1993 |
Ծագման երկիր | ![]() |
Կայք | dirol-promo.ru |
Պատմություն
խմբագրելԴիրոլ ծամոնը հայտնվել է 1968 թվականին և արտադրվել «Bagger-Sorensen & Co» ընտանիքին պատկանող դանիական «Dandy» ընկերության կողմից։ 1993 թվականին ապրանքանիշը ներկայացուցչություն է բացել Մոսկվայում և սկսել իր արտադրանքը վաճառել Ռուսաստանում[1][2][3][4]։
1999 թվականից Դիրոլն ինքնուրույն արտադրվում է Մեծ Նովգորոդի «Dirol» գործարանում։ 2002 թվականին «Cadbury Schweppes»-ը ձեռք է բերել «Dandy» ընկերությունը։ 2003 թվականի օգոստոսին Չուդովո քաղաքում երկու գործարանների՝ «Dirol» և «Cadbury Schweps» հրուշակեղենի գործարանների միավորումից հետո, ստեղծվել է «Dirol Cadbury» ընկերությունը[4][5][6]։ 2013 և 2016 թվականներին ընկերությունն իրականացրել է ռեբրենդինգ, որի արդյունքում փոխվել են փաթեթավորման դիզայնը և տարբերանշանը[7][8]։
Շուկա
խմբագրել2000 թվականին «Business Analytics Europe Limited»-ի կողմից իրականացված հետազոտությունը կենտրոնացած էր ծամոնների ռուսական շուկայի հիմնական միտումների ուսումնասիրության վրա։ Դրանցից հետևում է, որ 1999-2000 թվականներին Դիրոլը շուկայի մասնաբաժնի չափով զիջում էր միայն Orbit-ին։ 1999 թվականի նոյեմբերին «Dirol Wild Berry» ծամոնի մասնաբաժինը կազմում էր 6,3%, սակայն 2000 թվականի հունվարից այն նվազել է մինչև 1%։ «Dirol Arctic Air»-ը 2000 թվականին զբաղեցնում էր շուկայի մոտ 5%-ը։ 2000 թվականին հայտնվել են «վեց բարձիկ պարունակող» «Dirol Kid's Banana» և «Dirol Kid's Cola» ծամոնները։ Քանի որ շուկայում բանանի և կոլայի համով այլընտրանքներ չկային, այդ ապրանքների և «Stimorol»-ի 2 տեսակի ընդհանուր բաժինը (նույնպես պատկանում է «Dandy Distribution»-ին) գերազանցում էր 9,5-ը[9]։ «Romir» հետազոտական հոլդինգի տվյալներով՝ «Dirol» ապրանքանիշը երկրորդ տեղն է զբաղեցրել ծաոոնների ռուսական հատվածում։ Նրա մասնաբաժինը 2011 թվականի դրությամբ կազմում էր շուկայի 44%-ը[10]։
Տեսակներ
խմբագրել- Դիրոլ ցրտաշունչ անանուխ
- Դիրոլ սառցե անանուխ
- Դիրոլ անանուխի քնքշություն
- Դիրոլ մարախուայի համով
- Դիրոլ անանուխի համով
- Դիրոլ անանուխի և կիտրոնի բալասան
- Դիրոլ ձմերուկի և սեխի կոկտեյլ
- Դիրոլ ձմերուկի թարմություն
- Դիրոլ կոկոսի և ելակի համով
- Դիրոլ սպիտակ անանուխի համով
- Դիրոլ սպիտակ ելակի համով
- Դիրոլ ելակի և կեռասի համով
- Dirol bubble fresh
- Dirol colors XXL մրգային տեսակներ
- Dirol colors XXL անանուխի տեսականի
- Dirol X - fresh ձմերուկի սառույց
- Dirol X - fresh սառցե մանդարին
- Dirol X - fresh հապալաս և ցիտրուս
- Dirol 60 րոպե անանուխի թարմություն
- Դիրոլ արևադարձային մրգեր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Dirol X-Fresh вышел на российский рынок». Sostav.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Dirol». Unipack.ru. 2020 թ․ մարտի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ «"Кэдбери" намажет жвачку шоколадом». dp.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ 4,0 4,1 Official Gazette of the United States Patent Office : журнал. — 1969. — № 864.
- ↑ «Russia: Cadbury's factory near Novgorod to cut staff due to falling demand for its products». Upakovano.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Обзор российского рынка жевательной резинки». Advertology.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Dirol меняет дизайн упаковки и логотип». Sostav.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Uniqa C.E. заставило Dirol «улыбаться»». Sostav.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Исследования компании «Бизнес Аналитика Юроп Лимитед»». HR-Portal.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Поделенная резинка». Экономика и Жизнь. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Dirol-ի պրոմո կայքըԱրխիվացված 2021-07-10 Wayback Machine
- Dirol-ի էջը Mondelēz կայքում Արխիվացված 2021-02-06 Wayback Machine