Dead by April, ռոք խումբ՝ հիմնված 2007 թվականին Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքում։ Հիմնադրման օրից խումբը հասցրել է թողարկել երեք ալբոմներ՝ Dead by April, Incomparable և Let the Word Know: Խմբի անդամներն են Քրիստոֆեր «Stoffe» Անդերսոնը, Մարկուս Վեսսլենը, Պոնտուս Էլմը, Մարկուս Ռոզելը, նախկինում նաև Ջիմմի Ստրիմելլը, Հենրիկ Կարլսսոնը, Յոհան Օլսսոնը, Ալեքս Սվեննինգսոնը և Սանդրո Սանտյագոնը։

Dead by April
Ժանրերփանկ-ռոք, melodic metalcore? և մետալկոր
Գործունեությունփետրվար 2007[1]
ԼեյբլUniversal Music Group
Կայքdeadbyapril.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Dead by April Վիքիպահեստում

Խմբի գործունեությունը սկսվեց 2007 թվականին։ Ջիմմի Ստրիմելլը հանդես էր գալիս գյոտեբորգյան մեկ այլ՝ Nightrage խմբում որպես վոկալիստ։ Շուտով նրա հեղինակած երգերը սկսեցին չհամապատասխանել խմբի գաղափարներին, և դա պատճառ դարձավ անհամաձայնությունների, շուտով նաև խումբը լքելուն։ Շուտով նա ծանոթացավ Pontus Hjelm-ի մի քանի գործերի և նրա հետ համագործակցության հեռանկար տեսավ։ Ահա և այդպես սկսվեց ամեն ինչ։ Շուտով նրանք արդեն մրցակիցներ էին։ Խմբի առաջին հաջողությունները եղավ հայտնիությունը Ասիայում և Ճապոնիայում։ Տղաները MySpace-ի ոչ պաշտոնական խմբերի ցուցակում առաջինը դարձան շատ արագ։ Սոցցանցերում ճանաչողության հասնելու և օգտատերերի համակրանքը վայելելու արդյունքը եղավ այն, որ նրանք սկսեցին մի շարք առաջարկներ ստանալ կազմակերպչական, ձայնագրման և տոմսերի հետ կապված հարցեր կազմակերպող ու իրականացնող կազմակերպությունների կողմից։ Նրանք շարունակեցին իրենց ընտրած ուղին՝ բոլորին հաջողություն մաղթելով։ 2008 թվականի ամռանը մասնակցեց մի շարք փառատոների և ահա կիզակետը հանդիսացավ Շվեդիայի ամենահեղինակավոր Hultsfred փառատոնը, որի ժամանակ գրանցվեց ռեկորդ՝ հանդիսատեսի թվով։ Միևնույն ժամանակ խումբը վերջացրեց քննարկումները ձայնագրման ստուդիաների հետ՝ Universal Music-ի հետ պայմանագիր կնքելով։

Դեբյուտային ալբոմը խմբագրել

Խմբի առաջին սինգլը Losing you-ն էր, որը թողարկվեց 2009 թվի մարտի 6-ին և խմբի անդամների կողմից հրապարակվեց MySpace սոցկայքում։ Արդեն մայիսի 13-ին խումբը թողարկեց իր դեբյուտային ալբոմը Dead by April անվանումով։ Ալբոմը ներառվեց 13 երգեր, որոնցից 11-ը վերաթողարկվածներ էին և միայն 2-ը նորեր. նոր էին՝ What Can I Say և Sorry For Everything: Միևնույն տարում խումբը նկարահանեց երկու տեսահոլովակ՝ Losing You,Angels of Clarity և թողարկեց երեք սինգլներ՝ What Can I Say, Angels of Clarity, Losing You: Խմբի երկրորդ՝ Incomparable ալբոմը թողարկվեց 2011 թվականի սեպտեմբերի 21-ին և, վերջապես, երրորդ ալբոմը՝ Let The World Know թողարկվեց 2014 թ.-ի փետրվարի 12-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Dead by April» հոդվածին։