Dambuster Studios, բրիտանական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, տեղակայված է Նոթինգհեմում։ Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականի հուլիսի 30-ին Deep Silver ընկերության կողմից։ Հիմնադրման համար հիմք է հանդիսացել նույն օրը փակված Crytek UK ստուդիան, որի աշխատակիները տեղափոխվեցին Dambuster Studios։

Dambuster Studios
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է2014
ՎայրՆոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Արևելյան Միդլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունDeep Silver
Կայքdsdambuster.com

Պատմություն խմբագրել

Dambuster Studios ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականի հուլիսի 30-ին, երբ Crytek ստուդիան ֆինանսական բարդությունների պատճառով վաճառեց Homefront խաղի իրավունքները Deep Silver ընկերությանը։ Homefront: The Revolution խաղը, որն այդ ժամանակ գտնվում էր մշակման մեջ, նույնպես փոխանցվեց նոր տիրոջը։ Փակված ստուդիայի աշխատակիցների մեծ մասը ընդհունեցին Deep Silver-ի առաջարկը, այն էր տեղափոխվել նոր բացված ստուդիա՝ Dambuster Studios[1]։ Այսպիսով, Dambuster Studios-ը դարձավ Deep Silver-ի երրորդ ներքին ստուդիան՝ Volition և Fishlabs-ից հետո[2][3]։

Նոր ստուդիան շարունակեց Homefront: The Revolution խաղի մշակումը, որը թողարկվեց 2016 թվականին՝ Linux, macOS, Microsoft Windows, PlayStation 4 և Xbox One պլատֆորմների համար։

Ընկերության հաջորդ խաղը դարձավ Dead Island 2-ը, որի մշակումը ընկերությանը փոխանցվեց 2019 թվականի օգոստոսին Sumo Digital մասնավոր ընկերությունից[4]։ 2018 թվականի տվյալներով ընկերությունն ուներ 140 աշխատակից[5]։

Խաղերի ցանկ խմբագրել

Թվական Անվանում Պլատֆորմ
2016 Homefront: The Revolution Windows, Linux, macOS, PlayStation 4, Xbox One
2023 Dead Island 2 Windows, PlayStation 4, PlayStation 5, Xbox One, Xbox Series X/S

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Futter, Mike (2014 թ․ հուլիսի 30). «Deep Silver Buys Homefront, UK Staff To Transfer To New Dambuster Studio, Crytek USA Scaled Back». Game Informer. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
  2. Sarker, Samit (2014 թ․ հուլիսի 30). «Deep Silver buys Homefront from Crytek, moves Homefront: The Revolution to new studio». Polygon. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
  3. Pereira, Chris (2014 թ․ հուլիսի 30). «Crytek No Longer Developing Homefront, Sells Rights to Publisher Deep Silver». GameSpot. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
  4. «Deep Silver Dambuster Studios takes over Dead Island 2 development». Gematsu (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  5. Wingefors, Lars (2019 թ․ օգոստոսի 27). «THQ Nordic Annual Report 2018/19» (PDF). Cision. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել