Crying in the Club, կուբացի–ամերիկացի երգչուհի և երգահան Կամիլա Կաբելոյի դեբյուտային սինգլն է։ Ի սկզբանե այն թողարկվեց 2017 թվականի մայիսի 19–ին որպես Կաբելոյի սպասվող առաջին ստուդիական ալբոմ «The Hurting. The Healing. The Loving.» (2018) գլխավոր սինգլ, սակայն հետագայում փոխարինվեց «Havana»–ով և հայտարարեց, որ «Crying in the Club»–ը տեղ չի գտնի ալբոմում[1][2][3]։ Երգի և տեսահոլովակի պրեմիերան տեղի ունեցավ նույն օրը։ Այն արագ տեմբրով փոփ և պարային երաժշտություն։ Սա Կաբելոյի առաջին սոլո սինգլ էր՝ Fifth Harmony խմբից բաժանվելուց հետո։

«Crying in the Club»
«Crying in the Club» սինգլի շապիկը (Կամիլա Կաբելո, 2017)
Կամիլա Կաբելոյի սինգլը
ԹողարկվածՄայիսի 19, 2017
ՖորմատԹվային ներբեռնում
ԺանրՓոփ
Պարային
Երգահան
Տևողություն3:36
Լեյբլ
Պրոդյուսեր
  • Բենի Բլանկո
  • Հեփի Պերեզ
  • Cashmere Cat
Կամիլա Կաբելոյի սինգլների ժամանակագրություն
«"Hey Ma
(2017)
«Crying in the Club»
(2017)
«"Know No Better
(2017)

Պատմություն և թողարկում խմբագրել

Կաբելոն նախկինում համագործակցել է պրոդյուսերներ Բենի Բլանկոյի և Cashmere Cat–ի հետ՝ վերջինիս Love Incredible կոչված երգի համար, որը ձայնագրվեց 2016 թվականի մայիսին։ Fifth Harmony աղջիկների խմբից դուրս գալուց հետո Կաբելոն շատ ժամանակ անցակցրեց իր սոլո գործունեության ստեղծման վրա։ 2017 թվականի փետրվարյան ստուդիայի աշխատանքների ժամանակ երգչուհի–երգահան Սիան Բլանկոյին և Կաբելոյին հանձնեց տվյալ երգի դեմո տարբերակը և երկուսը սկսեցին զբաղվել դրա մշակմամբ։ Կաբելոն վերափոխեց երգի բրիջը և շուտով ձայնագրեց վոկալները։ «Այն ուներ երաժշտության միջոցով ապաքինվելու հաղորդագրությունը» –ասում է Կաբելոն, «Այդ թեման այն է, ինչի մասին ցանկանում եմ իմ ալբոմը լինի»[4]։

Երգը թողարկվեց 2017 թվականի մայիսի 19–ին թվային ներբեռման և աուդիոծառայությունների համար։ Թողարկումից հետո Կաբելոն ունեցավ մի քանի համագործակցություններ, օրինակ՝ Machine Gun Kelly ռեփերի հետ «Bad Things» երգի համար, որը հասավ թոփ 10 հորիզոնականների որոշ Billboard–ի հիթ–շքերթներում։ 2017 մայիսի 23–ին «Crying in the Club»–ը Միացյալ Նահանգներում դարձավ ժամանակակից ռադիո հիթ[5]։

Կոմպոզիցիա և մեկնաբանումներ խմբագրել

 
Երգչուհի Սիան մասնակցել է երգի ստեղծման գործընթացին
 
Բենի Բլանկոն մասնակցել է երգի ստեղծման գործընթացին

«Crying in the Club»–ը միջին դեբրի փոփ և պարային ժանրին պատկանող երգ է[6], որը ներառում է նաև դենսհոլ և դենս գրուվ ժանրի հնչյուններ։ Որոշ մեկնաբաններ այն դասեցին տրոպիկալ ժանրին։ Տեքստային առումով երգը երաժշտության բուժիչ հատկության և պարի միջոցով կոտրված սիրտը վերականգնելու մասին է[7]։

Երգը Քրիստինա Ագիլերայի Genie in a Bottle երգի նմուշն է։ Վերջինս գրվել էր Դեյվիդ Ֆրանկի, Սթիվ Կիպների և Պամելա Շեյնեի կողմից[8]։

Երգը գրված է Ֆա♯ մինորում[9], որտեղ Կաբելոյի ձայնը սկսվում է E3–ից և ձգվում մինչև F♯5։ Սիա Ֆուրլերը կատարել է երգի բեքինգ վոկալները։

Քննադատական արձագանքներ խմբագրել

Billboard ամսագրի համար գրելիս Ջո Լինչն ասել է, որ երգում «նախկին Fifth Harmony խմբի անդամը ցույց է տալիս բավականին վոկալային տվյալներ, որպեսզի ազատվի այդ թոփ 40 հասնող ձանձրալի երգերից»[6]։ Rolling Stone–ի աշխատակից Ռայան Ռիդը գովերգեց այն փաստը, որ «Կաբելոն գտնում է զգացմունքային կողմը երգում»[10]։ Rap-Up–ի խմբագիրները գրում են, որ «երգը փայլուն կերպով խառնվում է ինտենսիվ փոփ հնչյունների հետ՝ դարձնելով այն պարին պատրաստ լավատեսական երաժշտություն»[11]։ Spin ամսագրի Աննա Գասան բնութագրեց րգը որպես «դենսհոլով ոգեշնչված բիթեր կրող երգ, որը կրում է նմանություններ Սիայի Cheap Thrills երգի հետ»[12]։ Idolator էլեկտրոնային ամսագրի գրող Մայք Վասը կոչեց երգը «տխուր, միջին տեմբրի հիթ», և հավելեց, որ «20 տարեկան երգչուհին չափից շատ հետևեց Սիայի մեղեդիներին։ Նա գրեթե անճանաչելի է և դա անհանգստացնող փաստ է այն մարդու համար, ով ցանկանում է հաստատել իր անկախությունը»[13]։

Տեսահոլովակ խմբագրել

Երգին զուգակցող տեսահոլովակը թողարկվեց 2017 թվականի մայիսի 19–ին։ Ռեժիսոր հանդիսացավ Էմիլ Նավան։ Տեսահոլովակը սկսվում է սև և սպիտակ կադրով, որում Կաբելոն կանգնած է աղյուսե պատի դիմաց, պարելով մառախուղի մեջ, ապա լոգարանի մեջ սուզվելով՝ կատարելով I Have Questions երգը, մինչև բուն երգին անցնելը, որից հետո Կաբելոն խառնում է ակումբում գտնվող ամբոխին։ Տեսահոլովակը ստացել է դրական արձագանքներ։ Billboard–ի համար գրելիս Գիլ Կոֆմանը կապեց հոլովակի մտահղացումը Դոկտոր Ջեկլիի և Պարոն Հայդի տարօրինակ պատմությունը հեռուստանովելի հետ[8]։ Rolling Stone–ի խմբագիր Ռայան Ռիդը ասաց, որ «տեսահոլովակը պատկերում է երգի էմոցիոնալ ճանապարհորդությունը։ Այն սկսվում է սև ու սպիտակ կադրերով, որտեղ երգչուհին լալիս է և սուզվում լոգարանի մեջ, իսկ հետո ակումբում փայթում են գույները»[10]։

Կենդանի կատարումներ խմբագրել

Կաբելոն երգն առաջին անգամ կատարեց 2017 Billboard Music Awards–ի ժամանակ՝ մայիսի 21–ին։ Երգչուհին սկսեց կատարումը «I Have Question»–ով, ապա շարունակեց «Crying in the Club»–ով։ Կրելով շողացող ոսկեգույն զգեստ, Կաբելոն պարում էր տղա զուգընկերների և հարվածային գործիքների ներքո, իսկ հետևում վառվում էին կրակներ[14]։ Երգը կատարել է նաև Britain's Got Talent–ի ժամանակ՝ մայիսի 31–ին[15], ինչպես նաև 2017 iHeartRadio Much Music Video Awards փառատոնում՝ հունիսի 18–ին[16]։ Հունիսի 22–ին Կաբելոն երգը The Tonight Show Starring Jimmy Fallon շուում կատարեց աքուստիկ տարբերակով։ Idolator–ի աշխատակից Մայկ Վասն այն համարեց Կաբելոյի թերևս լավագույն կատարումը[17]։ Կաբելոն երգը ներառեց Բրունո Մարսի շրջագայության ընթացքում շոուի բացման ժամանակ իր երգացանկում։

Հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2017) Ամենաբարձր
հորիզոնական
  ARIA[18] 39
  Ö3 Austria Top 75[19] 49
  Ultratop Flanders[20] 43
  Ultratip Wallonia[21] 15
Canada (Canadian Hot 100)[22] 31
  Singles Digitál Top 100[23] 31
France (SNEP)[24] 49
  Media Control AG[25] 49
  Single Top 10[26] 40
  Stream Top 40[27] 30
Ireland (IRMA)[28] 17
Italy (FIMI)[29] 62
Israel (Galgalatz)[30] 6
Latvia (Latvijas Top 40)[31] 39
Lebanon (Lebanese Top 20)[32] 10
  Mega Single Top 100[33] 54
New Zealand Heatseekers (RMNZ)[34] 2
Philippines (Philippine Hot 100)[35] 86
  (AFP)[36]
  Scottish Singles Top 40[37] 15
  IFPI[38] 71
  Singles Digitál Top 100[39] 27
Spain (PROMUSICAE)[40] 50
  Sverigetopplistan[41] 58
  Schweizer Hitparade[42] 45
  UK Singles Chart[43] 12
  Billboard Hot 100[44] 47
  Adult Pop Songs (Billboard)[45] 39
  Pop Songs (Billboard)[46] 19
  Rhythmic (Billboard)[47] 33

Հավաստագրումներ խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[48] Gold 35 000^
Բրազիլիա (Pro-Música Brasil)[49] Platinum 40,000*
Կանադա (Music Canada)[50] Platinum 0^
Իտալիա (FIMI)[51] Gold 25 000*
Մեծ Բրիտանիա (BPI)[52] Gold 400 000^
ԱՄՆ (RIAA)[53] Gold 500 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն խմբագրել

Երկիր Տարեթիվ Ջևաչափ Լեյբլ Ծան․
Տարբեր Մայիսի 19, 2017 Թվային ներբեռնում [54]
Միացյալ Նահանգներ մայիսի 23, 2017 Ժամանակակից հիթ ռադիո Epic [5]
Ժամանակակից ռիթմիկ ռադիո [55]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Camila Cabello Shares Official Trailer for Debut Solo Single "Crying in the Club"». Complex. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  2. «Camila Cabello Is Wet And Moody In The Trailer For Her Debut Solo Single». MTV News. 2017 թ․ մայիսի 18. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  3. «Camila Cabello diz que "Crying in The Club" não estará no seu 1º álbum solo!» [Camila Cabello says "Crying in the Club" won't be on her 1st solo album]. Terra (բրազիլական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. Weatherby, Taylor (2017 թ․ մայիսի 25). «How Camila Cabello's 'Crying In the Club' Came Together After a Sia Bathroom Break». Billboard. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  5. 5,0 5,1 «Top 40/Mainstream > Future Releases». All Access Music Group. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  6. 6,0 6,1 «Best New Music: Camila Cabello, Vince Staples, Linkin Park, Nick Hakim & More». Billboard. 2017 թ․ մայիսի 19. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  7. «Watch now: Camila Cabello releases first solo single, "Crying in the Club"». ABC News Radio. 2017 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  8. 8,0 8,1 «Camila Cabello Drops Steamy Video for Debut Solo Singles, 'Crying in the Club' & 'I Have Questions'». Billboard. 2017 թ․ մայիսի 19. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  9. «Crying in the Club». Musicnotes.com.
  10. 10,0 10,1 Reed, Ryan (2017 թ․ մայիսի 19). «Hear Camila Cabello's Sweeping Debut Solo Song 'Crying in the Club'». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  11. «Video: Camila Cabello - 'Crying in the Club'». Rap-Up. 2017 թ․ մայիսի 19. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  12. Gaca, Anna (2017 թ․ մայիսի 19). «Listen to Camila Cabello's "Crying in the Club"». Spin.
  13. Wass, Mike (2017 թ․ մայիսի 19). «Camila Cabello Kicks Off Her Solo Career With "Crying In The Club"». idolator. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  14. Perez, Lexy (2017 թ․ մայիսի 22). «Billboard Awards: Camila Cabello Gives First Solo Performance Since Leaving Fifth Harmony». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  15. «Camila Cabello Lights Up 'Britain's Got Talent' With "Crying In The Club"». Idolator. 2017 թ․ հունիսի 2. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  16. «Camila Cabello to Perform at Much Music Video Awards». The Hollywood Reporter. 2017 թ․ հունիսի 1. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  17. «Camila Cabello Booked To Perform On Jimmy Fallon's June 22 "Tonight Show"». Headline Planet (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 14. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  18. Australian-charts.com — Camila Cabello — Crying in the Club. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է August 5, 2017.
  19. Camila Cabello — Crying in the Club Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է July 12, 2017.
  20. Ultratop.be — Camila Cabello — Crying in the Club (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է August 18, 2017.
  21. Ultratop.be — Camila Cabello — Crying in the Club (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է July 14, 2017.
  22. «Canadian Hot 100 July 15, 2017». Billboard. 2017 թ․ հուլիսի 4. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  23. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201728 into search. Ստուգվել է July 18, 2017.
  24. «Le Top de la semaine : Top Singles Téléchargés – SNEP (Week 21, 2017)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  25. Camila Cabello - Crying in the Club (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է August 11, 2017.
  26. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է June 1, 2017.
  27. "Archívum – Slágerlisták – MAHASZ" (հունգարերեն). Stream Top 40 slágerlista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Проверено July 6, 2017.
  28. «IRMA – Irish Charts». Irish Recorded Music Association. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  29. «Classifica settimanale WK 29» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. «International Charts» (Hebrew). Glgltz. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  31. «Latvijas Top 40». Latvijas Radio. 2017 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  32. «Camila Cabello Lebanese Chart Top 20 History». The Official Lebanese Top 20. 2017 թ․ հունիսի 12. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  33. Dutchcharts.nl — Camila Cabello — Crying in the Club (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է August 11, 2017.
  34. «NZ Heatseekers Singles Chart». Recorded Music NZ. 2017 թ․ մայիսի 29. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  35. «BillboardPH Hot 100». Billboard Philippines. 2017 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  36. "Portuguesecharts.com – Camila Cabello – Crying in the Club". AFP Top 100 Singles. Retrieved June 9, 2017.
  37. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է July 22, 2017.
  38. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201726. Ստուգվել է July 4, 2017.
  39. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201721 into search. Ստուգվել է May 30, 2017.
  40. «PROMUSICAE – Spanish Charts». PROMUSICAE. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  41. Swedishcharts.com — Camila Cabello — Crying in the Club. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է June 3, 2017.
  42. Camila Cabello — Crying in the Club swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է July 3, 2017.
  43. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է July 29, 2017.
  44. Illegal name entered Camila Cabello/Camila+Cabello/chart?f=379 Camila Cabello Album & Song Chart History Billboard Hot 100 for Camila Cabello. Ստուգվել է June 10, 2017.
  45. Illegal name entered Camila Cabello/Camila+Cabello/chart?f=343 Camila Cabello Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Camila Cabello. Ստուգվել է June 20, 2017.
  46. Illegal name entered Camila Cabello/Camila+Cabello/chart?f=381 Camila Cabello Album & Song Chart History Billboard Pop Songs for Camila Cabello. Ստուգվել է June 27, 2017.
  47. Illegal name entered Camila Cabello/Camila+Cabello/chart?f=378 Camila Cabello Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Camila Cabello. Ստուգվել է June 27, 2017.
  48. «ARIA Australian Top 50 Singles». Australian Recording Industry Association. 2017 թ․ հուլիսի 31. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  49. «Brazil gives first platinum certificate for "Crying in the Club" by Camila Cabello» (Portuguese). Camila Cabello Brasil. 2017 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  50. «Canadian single certifications – Camila Cabello – Crying in the Club». Music Canada. Վերցված է July 7, 2017-ին.
  51. «Italian single certifications – Camila Cabello – Crying in the Club» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է August 18, 2017-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2017" in the "Anno" drop-down menu. Select "Crying in the Club" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
  52. «British single certifications – Camila Cabello – Crying in the Club». British Phonographic Industry. Վերցված է July 21, 2017-ին. Select singles in the Format field. Select Gold in the Certification field. Type Crying in the Club in the "Search BPI Awards" field and then press Enter.
  53. «American single certifications – Camila Cabello – Crying in the Club». Recording Industry Association of America. Վերցված է August 15, 2017-ին.
  54. «Crying in the Club - Single». iTunes (US). Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  55. «Top 40/Rhythmic-Crossover». All Access Music Group. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել