Catholic-Hierarchy.orgՀռոմի կաթոլիկ եկեղեցու և արևելյան կաթոլիկ եկեղեցիների եպիսկոպոսների և թեմերի առցանց տվյալների բազա։ Կայքը պաշտոնապես հաստատված չէ կաթոլիկ եկեղեցու կողմից։ Այն գործում է, որպես մասնավոր նախագիծ, Դեյվիդ Մ. Չեյնիի կողմից Կանզաս Սիթիում[1][2]։

Catholic-Hierarchy.org
catholic-hierarchy.org
Տեսակկրոնական
ԵրկիրԱՄՆ
Լեզուանգլերեն
ՍեփականատերԴեյվիդ Մ․ Չեյնի
ՀեղինակԴեյվիդ Մ․ Չեյնի
Բացված1996
Ընթացիկ կարգավիճակգործող

Ծագումը և բովանդակությունը խմբագրել

1990-ական թվականներին Դեյվիդ Մ. Չեյնին ստեղծեց մի պարզ առցանց կայք, որը փաստագրեց իր հայրենի Տեխաս նահանգի հռոմեական կաթոլիկ եպիսկոպոսներին, որոնցից շատերը չունեին ինտերնետային էջեր[2]։ 2002 թվականին, Միջին Արևմուտք տեղափոխվելուց հետո, նա պաշտոնապես ստեղծեց ներկայիս catholic-hierarchy.org կայքը և ընդլայնեց այն՝ ընդգրկելով ամբողջ Միացյալ Նահանգները և, ի վերջո, ողջ աշխարհը[2]։

Տվյալների բազան պարունակում է աշխարհագրական, կազմակերպչական և հասցեական տեղեկատվություն աշխարհի յուրաքանչյուր կաթոլիկ թեմի վերաբերյալ, ներառյալ արևելյան կաթոլիկ եկեղեցիները Սուրբ Աթոռի հետ լիարժեք հաղորդակցության հաստատող թեմերը, ինչպիսիք են Մարոնիական կաթոլիկ եկեղեցի և Սիրո-Մալաբար եկեղեցին։

Կայքը տալիս է նաև կենսագրական տեղեկություններ յուրաքանչյուր թեմի ներկայիս և նախորդ եպիսկոպոսների մասին, ինչպիսիք են՝ ծննդյան տարեթվերը, ձեռնադրումները և (եթե կիրառելի է) մահը։

Կարգավիճակ խմբագրել

«Զենիթ» լրատվական գործակալությունը նշում է, որ էջը «լուռ, յուրահատուկ ծառայություն է մատուցում եկեղեցուն»։ 2018 թվականի դրությամբ կայքում գրանցված է 40․000-ից ավել կաթոլիկ հոգևորականների տվյալներ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. La Croix: "David Cheney, l'homme qui recense les évêques" Nicolas SENÈZE le 24/11/2008
  2. 2,0 2,1 2,2 Katholisch Deutsch: "Sie sammeln das Wissen der Weltkirche" Von Felix Neumann 08.08.2017
  3. «Project History [Catholic-Hierarchy]». www.catholic-hierarchy.org. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.

Աղբյուրներ խմբագրել

Օգտագործված տպագիր աղբյուրներից են Սուրբ Աթոռի հրատարակչությունները՝ «Annuario Pontificio», «Acta Apostolicae Sedis» և «Acta Sanctae Sedis»։ Օգտագործվում են նաև այն հեղինակների պատմական ուսումնասիրությունները, որոնց ազգանունները տատանվում են Անդրադեից մինչ Զունիգա[1]։

Արտաքին հղումներ խմբագրել

  1. David M. Cheney (2013 թ․ մայիսի 24). «sources». Catholic-hierarchy.org. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.