Քասթինգ Սքուլ

(Վերահղված է Casting Schoolից)

Քասթինգ Սքուլ (անգլ.՝ Casting School), կինոյի և հեռուստատեսության դպրոց, որը հիմնադրվել է 2007 թվականին[2]։ Այն սկզբից անվանվել է «Casting School» հեռուստառադիոհաղորդավարների ուսումնական կենտրոն, որը հիմնադրվել է դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Աբել Աբելյանի կողմից։ 2007 թվականի առաջին խմբի շրջանավարտներից երեքն ավարտելուց հետո ընդունվել են աշխատանքի հեռուստատեսությունում՝ որպես հաղորդավարներ։

Քասթինգ Սքուլ
Տեսակկրթօջախ
Հիմնադրված է2007
ՏնօրենԱբել Աբելյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՏիգրան Մեծի 49[1]
Կայքarmcasting.am

2008 թվականին հիմնվել է «Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիան»։ Ստուդիայի շրջանավարտները նկարահանվել են Հայաստանում արտադրվող ֆիլմերում և սերիալներում։

2009 թվականին բացվեց 3 նոր բաժին, դրանք են՝ ռեժիսուրա, օպերատորություն, մոնտաժ։

2014 թվականին դպրոցը վերանվանվեց «Casting School» կինոյի և հեռուստատեսության դպրոց, որտեղ համախմբվեցին բոլոր բաժինները։

«Casting School»-ում կարևորվում են պրակտիկ գիտելիքները, որոնք հետագայում ուսանողին օգնում են աշխատանքային գործունեություն ծավալել նախընտրած ոլորտում։

2016 թվականին Աբել Աբելյանը «PaparazziLife.am» կայքի կողմից պարգեւատրվել է որպես տարվա լավագույն մանկավարժ-դերասան։

«Casting School»-ի ամենամեծ ձեռքբերումը 125-ից ավելի շրջանավարտներն են, ովքեր ներկայումս որպես դերասաններ, հաղորդավարներ, լրագրողներ, ռեժիսորներ, օպերատորներ և մոնտաժողներ, աշխատում են Հայաստանի տարբեր ԶԼՄ-ներում, կինոյում և թատրոնում։

Բաժիններ խմբագրել

«Casting School»-ում առկա են հետևյալ բաժինները[3].

  • Դերասանական բաժին
  • Հաղորդավարական բաժին
  • Ռեժիսուրա, օպերատորություն և մոնտաժ
  • Մանկական բաժին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հասցե». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  2. «Մեր մասին - Casting School - Կինոյի և հեռուստատեսության դպրոց» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  3. «Բաժիններ - Casting School - Կինոյի և հեռուստատեսության դպրոց» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել