Carla’s Dreams
Carla’s Dreams (հայերեն՝ Կարլայի Երազանքը), մոլդավական երաժշտական նախագիծ, որը ստեղծվել է 2012 թվականին Քիշնևում[1][2]։ Անանուն երգիչների և երգահանների խումբ է, որոնք երգում են ռումիներեն[3], ռուսերեն և անգլերեն[4]։ Համերգների ժամանակ խմբի վոկալիստը իր անձը թաքցնելու համար կրում է արևային ակնոցներ, իսկ դեմքը փակում է դիմակով։
Carla’s Dreams | |
---|---|
Երկիր | Մոլդովա |
Ժանրեր | հիփ հոփ, ջազ, ռոք, փոփ |
Գործունեություն | 2012-ներկա |
Լեյբլ | Cat Music, Global Records |
Կայք | carlasdreams.com |
Carla's Dreams Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԾրագիրը հիմնադրվել է 2012 թվականի հունվարի 20-ին Քիշնևում։ Իր աշխատանքներում Կարլայի Երազանքը միավորում է մի քանի երաժշտական ոճեր, ներառյալ հիփ-հոփ, ջազ, ռոք և փոփ։ Կարլայի Երազանքի առաջին երգը «Dă-te»-ն էր։ 2013 թվականին Ռումինիայում Կարլայի Երազանքի խումբը Իննայի հետ միասին հանդես է եկել «P.O.H.U.I.» երգով, ավելի ուշ Լորանայի հետ նրանք կատարեցին «Lumea ta» կոմպոզիցիան, իսկ 2015 թվականին Դելիայի հետ թողարկեցին «Cum ne noi» և «Da, mamă» երգերը։ Որպես մենակատար հավաստիացնում է, որ չունի երաժշտական կրթություն, և որ սիրողական երգիչ է։
2016 թվականի մայիսի վերջին «Sub pielea mea» երգը զբաղեցրեց ռուսական iTunes Store-ի առաջին հորիզոնականը։ Նույն տարվա հուլիսի արդյունքներով երգը կրկին զբաղեցրեց առաջին հորիզոնականը «Яндекс.Музыка» ծրագրում, Ռուսաստանի տարածքում։
Լրատվամիջոցները բազմիցս փորձել են պարզել խմբի վոկալիստի ինքնությունը։ Վարկածներից մեկի համաձայն, դիմակի տակ թաքնված է Անդրեյ Ցարուշը (Andrei Ţăruş), նախկինում հիմնադրած In Quadro խումբը։ Կարլայի Երազանքի մենակատարը՝ ինքը հերքում է, սակայն նշում է որ Անդրեյը որոշ ժամանակ աշխատել է նրանց հետ։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Կարլայի Երազանքի մենակատարը ասել է. «Ես երբեք չեմ եղել In Quadro խմբի անդամ և որևէ կապ չունեմ դրա հետ»։
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրել- Hobson’s Choice (2012)
- DA. NU. NA. (2014)
- NGOC (2016)
Երգեր
խմբագրել
|
|
|
Տեսահոլովակներ
խմբագրելՏարեթիվ | Անվանում |
---|---|
2012 | «Влюблены» (feat. Dara) |
2012 | «Жить выбираем» (feat. Dara) |
2013 | «Inima» (Jenya Solid Remix) |
2013 | «Funeral Face» |
2013 | «P.O.H.U.I.» (feat. INNA) |
2013 | «Lumea ta» (feat. Loredana) |
2014 | «Farewell»/«Прощай» |
2015 | «Te rog» |
2016 | «Sub pielea mea»/#Eroina |
2016 | «Aripile» |
2016 | «Acele» |
2016 | «Unde» |
2016 | «Suna-ma» (feat. Antonia) |
2016 | «Треугольники» |
2016 | «Imperfect» |
2016 | «Ne Bucuram In Ciuda Lor» |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Au aflat cine e Carla's Dreams? Ipoteza de la 'Paparazzi'». Yupi. 2012 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «EXCLUSIV: Interviu Carla's Dreams. Despre controversatul proiect muzical și noul single, "Te rog" – VIDEO». Europa FM. 2015 թ․ հոկտեմբերի 31.
- ↑ Carla's Dreams: Մոլդավական բառարաններ գոյություն չունեն
- ↑ Victor Arvunescu (2015 թ․ հուլիսի 1). «Cine se ascunde sub masca solistului Carla's Dreams: "Anonimatul nu a fost o opţiune, a fost unica metodă să ne păstrăm identitatea"». Adevărul.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Էջը Ֆեյսբուքում
- էջը YouTube-ում
- Solomon Adrian (2013 թ․ մարտի 20). «Interviu cu Carla's Dreams: "Niciodată nu da explicații și nu te plânge!"» (ռումիներեն). yupi.md. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
- Տեղեկություն խմբի մասին moldovenii.md կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Carla’s Dreams» հոդվածին։ |