British Steel (Բրիտանական պողպատ), ծանր մետալ Judas Priest (Ջուդաս Պրիսթ) խմբի 6-րդ ալբոմն է՝ թողարկված 1980 թ. ապրիլի 14-ին։ British Steel-ը կրկնեց իրենց նախորդ ալբոմի՝ "Killing Machine"-ի կոմերցիոն հաջողությունը, բայց այս անգամ նրանք որոշ չափով հրաժարվեցին մռայլ լիրիկական թեմաներից։ Ալբոմը ձայնագրվել է Տիտենհարսթ Պարկում՝ 1979 թ դեկտեմբերին, Բիթլզի նախկին Ռինգոսթար ձայնագրման ստուդիայում։

British Steel
British Steel (ալբոմ).jpg
Թողարկված1980թ. ապրիլի 14
Ժանրմետալ
Տևողություն2170 վայրկյան
Լեզուանգլերեն
ԼեյբլColumbia Records
ՊրոդյուսերTom Allom?

Քանի որ այդ ժամանակ թվային ձայներ ստանալու տեխնիկան լայնորեն տարածված չէր, խումբը ձայնագրել է շշերի ջարդվելու, պատառաքաղների ձայներ և դրանք օգտագործել "Breaking the Law" և "Metal Gods" երգերի մեջ[1]։

Այս ալբոմում առաջին անգամ հարվածային գործիքավորումը ներկայացնում է Դեյվ Հոլանդը։ "Breaking the Law, "United" և "Living After Midnight" երգերը թողարկվեցին որպես սինգլ։

"British Steel"-ը վերաձայնագրվել է 2001 թ.՝ ավելացնելով ևս 2 բոնուսային երգեր։ 2009 թ. Judas Priest-ը իրենք 30-ամյակին նվիրված տուր անցկացրեց ԱՄՆ-ում՝ առաջին անգամ կենդանի կատարմամբ ամբողջությամբ ներկայացնելով "British Steel"-ը։ Միաժամանակ թողարկվեցին նաև կենդանի համերգի DVD և CD տարբերակները օգոստոսի 17-ին[2]։

British Steel"-ում տեղ գտած բոլոր երգերի կենդանի կատարումները ներբեռնելը հնարավոր դարձավ 2010 թ.՝ որպես Rock Band վիդեոխաղի կոնտենտ[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. British Steel (remastered edition) (Media notes)։ Judas Priest։ Sony Music Entertainment։ 1980 
  2. «Judas Priest Store»։ Sonymusicdigital.com։ օգոստոսի 17, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-17-ին։ Վերցված է 2011-07-27 
  3. «DLC Week of 5/11 - Judas Priest's British Steel (Live)! // Rock Band®»։ Rockband.com։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 5, 2012-ին։ Վերցված է 2011-07-27