Բոինգ 787
Բոինգ 787 Dreamliner, երկշարժիչ ռեակտիվ լայնիրան ուղևորային օդանավ, մի շարք արտասահմանյան ընկերությունների հետ միասին ստեղծել է ամերիկյան Boeing ընկերությունը։
- Առաջին նմուշը ցուցադրվել է Վաշինգտոն նահանգի Էվերեթ քաղաքի գործարանում 2007 թ. հուլիսի 8-ին։
- Առաջին անգամ օդ է բարձրացել 2009 թ. դեկտեմբերի 15-ին
- Առաջին կոմերցիոն չվերթն իրականացրել է 2011 թ. հոկտեմբերի 26-ին։
Հատկանիշները
խմբագրելԿախված տարբերակից ուղևորների առավելագույն քանակը 250-ից 330 է։ Մինչև 2005 թ. հունվարի 28-ը մշակվել է 7E7 անունով։
Ստեղծման պատմությունը
խմբագրելBoeing Sonic Cruiser
խմբագրել1990-ականների վերջում պարզ դարձավ, որ Boeing 767-ն զգալիորեն հնացել է և չի կարողանում մրցակցել Airbus-ի նորաստեղծ այնպիսի նմուշի հետ, ինչպիսին է Airbus A330-ը։ 2001 թ. Boeing-ը հայտարարեց նոր Boeing Sonic Cruiser նախագիծ մշակելու մասին[4]։ Ասվում էր, որ նոր օդանավը թռչելու է ձայնինի մոտ արագությամբ, ընդ որում, ծախսելով (հաշվի առնելով թռիչքի ժամանակի նվազումը) 767-ից կամ А330-ից ոչ ավել վառելիք։ Սակայն, Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների և նավթի գների բարձրացման պատճառով պարզ դարձավ, որ ավիաընկերություններն ավելի շատ հետաքրքրված են վառելիքի խնայողությամբ, քան արագությամբ, ինչպես նաև թանկարժեքության և տեխնոլոգիական բարդության պատճառով Sonic Cruiser նախագիծը կասեցվեց։
Տարբերակները
խմբագրելՆերկա պահին Boeing-ն առաջարկում է օդանավի չորս տարբերակ`
- 787-3` 296 տարբերակ է, 6500 թռիչքային հեռավորությամբ։ Այս տարբերակը պետք է փոխարիներ Boeing 767-ին և Airbus A300-ին Ճապոնիայի ներսի չվերթներում։ Տարբերակը չի թողարկվում։
- 787-8` հիմնային տարբերակն է, ստեղծվել է Boeing 767-300ER-ին փոխարինելու համար։ Տեղավորում է մինչև 250 ուղևոր, հեռահարությունը 15 700 կմ է, գինը՝ $ 157—167 մլն.։
- 787-9` երկարացված տարբերակ է, մինչև 290 ուղևոր տարողությամբ, նախատեսված է Boeing 767-400ER-ին, Էյրբասներ А330-300-ին և А340-200-ին, McDonnell Douglas MD-11-ին և Lockheed L-1011-ին փոխարինելու համար։ Գինը` $ 189—200 մլն.։
- 787-10` նույնպես երկարացված տարբերակ է, տեղավորում է 300-330 ուղևոր։ Նախագծային հեռահարությունը 13 հազար կմ է։
Տեխնիկական բնութագրերը
խմբագրելՉափանիշները | Boeing 787-3 | Boeing 787-8 | Boeing 787-9 | Boeing 787-10 |
---|---|---|---|---|
Երկարությունը | 56,7 մ | 62,8 մ | 68,3 մ | |
Պոչի բարձրությունը | 16,90 մ | 17,07 մ | ||
Իրանի տրամագիծը | 5,74 մ | |||
Ուղևորատարությունը | 290–330/? | 242/381 | 280/420 | 323/? |
Դատարկ վիճակի քաշը | 170 097 կգ | 227 930 կգ | 251 000 կգ | 252 651 կգ |
Վառելիքի պաշարը | 48.567 լ | 126.917 լ | 138.700 լ | |
Արագությունը | 945 կմ/ժ | |||
Թռիչքի բարձրությունը | 13 100 մ | |||
Հեռահարությունը | 4.650–5.640 կմ | 14.200–15.200 կմ[5] | 14.800–15.750 կմ[6] | 13.000 կմ |
Գինը | 150–155 մլն. USD[7] | 161–171 մլն. USD[7] | 194–205 մլն. USD[7] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 2014 թ. նոյեմբերի դրությամբ
- ↑ Gates, Dominic (2011 թ․ սեպտեմբերի 24). «Boeing celebrates 787 delivery as program's costs top $32 billion». Seattle Times. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Boeing Commercial Airplanes prices». Boeing. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Boeing: Boeing Unveils the Future at Paris Air Show (անգլ.)
- ↑ Boeing: Boeing 787-8 Dreamliner – Fact Sheet
- ↑ Boeing: Boeing 787-9 Dreamliner – Fact Sheet
- ↑ 7,0 7,1 7,2 FliegerRevue Februar 2010; S. 10–11; Boeings Traum wurde endlich wahr.