Bluepoint Games, ամերիկյան ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ և ընդգրկված է PlayStation Studios-ի կազմում։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Օստին քաղաքում (Տեխաս, ԱՄՆ

Bluepoint Games
Изображение логотипа
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված էմարտի 9, 2006
ՎայրՕստին, ԱՄՆ և Օստին, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունSIE Worldwide Studios?
Կայքbluepointgames.com(անգլ.)

Ընկերությունը հիմնադրվել է Մարկո Տրաշի և Էնդի Օ՛Նիլի կողմից 2006 թվականին[1], վերջիններս մինչև սա աշխատել են Metroid Prime նախագծի վրա[2]։ Սկզբնական շրջանում ընկերությունը զբաղվում էր սեփական խաղերի մշակմամբ և թողարկմամբ, սակայն ավելի ուշ ընկերությունը սկսկսեց զբաղվել հին խաղերի վերաթողարկմամբ[3]։

Պատմություն խմբագրել

Bluepoint Games-ի առաջին խաղը դարձավ 2006 թվականին թողարկված Blast Factor խաղը, որը թողարկումը համընկավ PlayStation 3 թողարկման հետ և խաղը դարձավ PS3-ի համար հասանելի երկու խաղերից մեկը[4]։

2009 թվականի օգոստոսի 31-ին ցուցադրվեց God of War և God of War II խաղերի վերամշակված տարբերակները, որոնք նախատեսված էին լինելու PlayStation 3-ի համար[5]։ Երկու խաղերնն էլ Bluepoint Games-ի կողմից վերմշակվեցին և թողարկվեցին 2009 թվականի նոյմեբերի 17-ին Հյուսիսային Ամերիկայում[5][6]։ Խաղերը մնացած շրջանների համար թողարկվեցին 2010 թվականի մարտ և ապրիլ ամիսներին։

2010 թվականին կայացած Tokyo Game Show միջոցառման ժամանակ, Bluepoint Games-ը հայտարարեց, որ ընկերությունը կրկին զբաղվելու է PlayStation խաղային համակարգի համար նախատեսված հին խաղերի վերաթողարկմամբ։ Առաջին նախագծերը դարձան Ico և Shadow of the Colossus, որոնք մշակված են եղել PlayStation 2 խաղային համակարգի համար։ Այս խաղերը թարմացվեցին PlayStation 3-ի համար և թողարկվեցին 2011 թվականի սեպտեմբերին The Ico & Shadow of the Colossus Collection-ի կազմում[7][8]։ Մի քանի տարի անց, 2018 թվականին Bluepoint Games-ը թողարկեց Shadow of the Colossus խաղը PlayStation 4-ի համար[9]։ Ինչպես նաև ընկերությունը զբաղվել է Metal Gear Solid HD Collection-ի մշակմամբ, որն իր մեջ էր հավաքել Metal Gear Solid 2: Substance, Metal Gear Solid 3: Subsistence и Metal Gear Solid: Peace Walker խաղերը։ Այն թողարկվեց 2011 թվականի նոյեմբերին[10]։

2012 թվականին Bluepoint Game-ը SuperBot Entertainment-ի հետ միասին վերամշակեց PlayStation All-Stars Battle Royale խաղը[11]։ SuperBot Entertainment վերամշակեց խաղի տարբերակը նախատեսված PS3-ի համար, որի համար օգտագործվեց Bluepoint Games-ի խաղային շարժիչը[12]։

Շնորհիվ խաղացողների և քննադատների բարձ գնահատակաների Respawn Entertainment և Electronic Arts ընկերություները Titanfall խաղի Xbox 360-ի համար նախատեսված տարբերակի մշակումը հանձեցին Bluepoint Games-ին[13]։ Բացի դա, նույն ընթացքում Santa Monica Studio-ն պայմանագիր կնքեց Bluepoint Games-ի հետ, ըստ որի ընկերությունը զբաղվելու էր Flower խաղի PS4 և PS Vita խաղային համարգերի համար նախատեսված տարբերակների մշակմամբ, որոնք միասին թողարկվեցին 2013 թվականի նոյեմբերին[14][15]։

2020 թվականի հուլիսին Bluepoint Games-ը հայտարարեց Demon's Souls խաղի թարմացված տարբերակի մշակման մասին։ Խաղը թողարկվեց 2020 թվականի նոյեմբերին[16]։

2021 թվականի սեպտեմբերի 30-ին ստուդիան գնվեց Sony Interactive Entertainment-ի կողմից, որպես PlayStation Studios-ի մաս[17][18]։

Խաղերի ցանկ խմբագրել

Թվական Անվանում Պլատֆորմ Նշումներ
2006 Blast Factor PlayStation 3
2009 God of War Collection God of War և God of War II խաղերի թարմացում
2011]] The Ico & Shadow of the Colossus Collection Ico և Shadow of the Colossus խաղերի թարմացված տարբարկ
Metal Gear Solid HD Collection Metal Gear Solid 2: Sons of Liberty, Metal Gear Solid 3: Snake Eater և Metal Gear Solid: Peace Walker խաղերի թարմացված տարբերակ
Xbox 360
2012 PlayStation All-Stars Battle Royale PlayStation Vita PlayStation Vita-ի համար նախատեսված տարբերակ
2013 Flower PlayStation 4 Թարմացված տարբերակ
PlayStation Vita
2014 Titanfall Xbox 360 Xbox 360-ի համար նախատեսված տարբերակ
2015 Uncharted: The Nathan Drake Collection PlayStation 4 Uncharted: Drake's Fortune, Uncharted 2: Among Thieves և Uncharted 3: Drake's Deception թարմացված տարբարկ
Gravity Rush Remastered
2018 Shadow of the Colossus Shadow of the Colossus թարմացված տարբերակ
2020 Demon’s Souls PlayStation 5 Demon's Souls վերամշակված տարբարակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wolfe, Hunter (2019 թ․ հունիսի 18). «Bluepoint Games' Co-founder Andy O'Neil dies at age 47». VG247. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  2. «Bluepoint Games» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  3. Tzika, Katerina (2019 թ․ դեկտեմբերի 11). «Bluepoint Games Talks About Importance of Remakes and Remasters». SegmentNext (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  4. «Blast Factor - Overview». Bluepoint Games. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  5. 5,0 5,1 Yoon, Andrew. «God of War Collection coming to PS3 this holiday». Joystiq. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 31-ին.
  6. Sinclair, Brendan (2009 թ․ հոկտեմբերի 27). «God of War Collection strikes PS3 Nov. 17». GameSpot (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  7. Shuman, Sid (2010 թ․ սեպտեմբերի 15). «Ico and Shadow of the Colossus Collection hits PS3 Spring 2011 with 3D». PlayStation Blog. Sony Computer Entertainment. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  8. Lynch, Phil (2011 թ․ հունիսի 7). «ICO & Shadow Of The Colossus Classics HD Coming 28 September». PlayStation Blog. Sony Computer Entertainment. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  9. «How Bluepoint Rebuilt Shadow Of The Colossus For PS4». Game Informer. 2017 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  10. Sterling, Jim (2011 թ․ նոյեմբերի 15). «Review: Metal Gear Solid HD Collection». Destructoid (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  11. Lanxon, Nate (2012 թ․ սեպտեմբերի 23). «Q&A: How Sony simultaneously develops the same game for PS3 and Vita». Ars Technica (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  12. «PlayStation All Stars - Overview». Bluepoint Games. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  13. Haywald, Justin (2014 թ․ հունվարի 27). «Titanfall developer Respawn finally reveals studio working on Xbox 360 version of their game». GameSpot. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.
  14. Cowan, Danny (2013 թ․ հոկտեմբերի 16). «Flower, flOw, Sound Shapes, Escape Plan coming to PlayStation 4 in November». Joystiq. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.
  15. Gary, Nathan (2013 թ․ հոկտեմբերի 16). «Flower, flOw, Sound Shapes, Escape Plan Coming to PS4». PlayStation Blog. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.
  16. Gach, Ethan (2020 թ․ հունիսի 11). «Demon's Souls Is Being Remade On PS5». Kotaku (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  17. «Sony наконец приобрела Bluepoint Games — создателей ремейков Demon's Souls и Shadow of the Colossus». iXBT.games - санитары игровой индустрии (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
  18. «PlayStation Accidentally Confirms Bluepoint Games Acquisition». ScreenRant (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.