Bewitched Bunny
«Bewitched Bunny» (հայ.՝ Կախարդված նապաստակը), 1954 թվականի ամերիկյան մուլտֆիլմ։ Մուլտֆիլմում առաջին անգամ էկրանին հայտնվել է Հազել վհուկը (Witch Hazel)։ Գրիմ եղբայրների «Հենզելն ու Գրետելը» հեքիաթի ծաղրանմանակումն է։
Bewitched Bunny անգլ.՝ Bewitched Bunny | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Շարքի մասն է | Looney Tunes? |
Ռեժիսոր | Չակ Ջոնս |
Երաժշտություն | Կառլ Սթալլինգ |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Շարք | Looney Tunes? |
Թվական | 1954 |
ՍյուժեԽմբագրել
Բագզ Բաննին զբոսնում է անտառում և կարդում Գրիմ եղբայրների «Հենզելն ու Գրետելը» հեքիաթը։ Հանկարծ նա տեսնում է հեքիաթի երեխաներին, որոնց իր մոտ է հրավիրում կախարդ Հազելը (Witch Hazel)։ Նապաստակը որոշում է փրկել նրանց, երեխաները բարհաջող կերպով փախչում են, բայց դրանից հետո կախարդը որոշում է իր համար ճաշ պատրաստել նապաստակից։ Նա օգտագործում է կախարդական խոտաբույսեր ու հնարքներ, բայց Բագզը կենդանի է մնում և հաղթում վհուկին, որն արդյունքում վերածվում է նապաստակ-աղջկա։
Դերերը հնչյունավորել ենԽմբագրել
- Մել Բլանք — Բագզ Բաննի, Հենզել, Գեղեցիկ արքայազն
- Բի Բենադերետ — Գրետել, կախարդ Հազել (Witch Hazel), Նապաստակ-աղջիկ (տիտրերում նշված չէ)
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- Մուլտֆիլմը հասանելի է DVD-ով՝ Looney Tunes Golden Collection: Volume 5[1] և Looney Tunes: Spotlight Collection։
- Մուլտֆիլմի վերջում Բագզ Բաննին արտասանում է Ah sure, I know! But aren’t they all witches inside? (Նրանք (կանայք) բոլորը ներքուստ վհուկներ են, այդպես չէ՞), որը ճանաչվել է որպես կանանց համար վիրավորական և Կանադայում հանվել եթերից[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ The Bugs Bunny/Looney Tunes Comedy Hour — Complete Disc-by-Disc Details of Golden Collection Vol. 5 Cartoons, Extras Archived 2009-02-08 at the Wayback Machine., tvshowsondvd.com, 5 августа 2007
- ↑ CANADIAN BROADCAST STANDARDS COUNCIL. ONTARIO REGIONAL COUNCIL. CIII-TV re The Bugs Bunny and Tweety Show («Hansel and Gretel») Archived 2012-05-23 at the Wayback Machine., cbsc.ca, 3 февраля 1999
Արտաքին հղումներԽմբագրել
- Bewitched Bunny(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Մուլտֆիլմի սցենարը(անգլ.) bugsbunnypage.tripod.com կայքում