Մելվին (Մել) Ջերոմ Բլանք (մայիսի 30, 1908(1908-05-30)[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - հուլիսի 10, 1989(1989-07-10)[1][2][3][…], Սեդարս-Սինայ բժշկական կենտրոն, Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հնչյունավորող դերասան և հումորիստ։ Պրոֆեսիոնալ հումորիստի իր վաթսունամյա գործունեությունը սկսել է ռադիոյում՝ որպես գովազդային հաղորդավար։ Ավելի հայտնի է «Warner Bros.» ընկերության մուլտֆիլմերի հնչյունավորմամբ այսպես կոչված «Ամերիկյան մուլտիպլիկացիայի ոսկե դարաշրջանում» և «Hanna-Barbera» ընկերության հեռուստատեսային մուլտֆիլմերի հնչյունավորմամբ ավելի ուշ շրջանում[5]։

Մել Բլանք
Ծննդյան թիվ՝մայիսի 30, 1908(1908-05-30)[1][2][3][…]
Ծննդավայր՝Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Վախճանի թիվ՝հուլիսի 10, 1989(1989-07-10)[1][2][3][…] (81 տարեկան)
Վախճանի վայր՝Սեդարս-Սինայ բժշկական կենտրոն, Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, կրկնօրինակող, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, radio drama actor և կատակերգու
Պարգևներ՝
IMDb։ID 0000305

Մել Բլանքի ձայնային հնչյունավորմամբ խոսում են մի շարք հերոսներ՝ Բագս Բաննի նապաստակը, Փորքի խոզուկը, Սիլվեստր կատուն, Թվիթի ճուտիկը և այլն։ Հնչյունավորող դերասանի իր արտասովոր տաղանդի շնորհիվ Բլանքը ստացել է «1000 ձայնով մարդ» մականունը[6][7]։

Վաղ տարիներ, գործունեություն ռադիոյում խմբագրել

Ծնունդով Մելվին Ջերոմ Բլանքը (անգլ.՝ Blank) 16 տարեկան հասակում փոխել է իր ազգանվան գրելաձևը՝ «Blank»-ը դարձնելով «Blanc»-ի։ Ըստ վարկածի՝ նա այդ որոշումն ընդունել է դպրոցական տարիքում, երբ ուսուցիչն իրեն ասել է, որ ինքը ոչինչ չարժե և ամբողջ կյանքում կմնա որպես իր ազգանվան մարմնավորում (անգլ.՝ blank-դատարկ)։

Դերասանի գործունեությունը Բլանքը սկսել է 1927 թվականից՝ աշխատանքի ընդունվելով «KGW» կայանում։ 1953 թվականին աշխատանքի է անցել «KEX» կայանում, իսկ 1935 թվականին՝ «Warner Bros» ընկերությանը պատկանող «KFWB» կայանում։ 1936 թվականին աշխատանքի է անցել «CBS» հեռուստառադիոցանցում։ 1930-ական թվականների վերջից կանոնավոր կերպով մասնակցել է հայտնի ռադիոհաղորդավար և կատակերգու Ջեք Բեննիի շոուում՝ մարմնավորելով տարբեր կերպարների։ «The Jack Benny Program» ծրագրին մասնակցելու շնորհիվ ձեռք բերած հաջողության արդյունքում Բլանքը 1940-ականներին թողարկել է սեփական շոուն՝ եթերում մնալով գրեթե 1 տարի[8]։

Ոսկե դարաշրջանի մուլտֆիլմերի հնչյունավորում խմբագրել

1936 թվականին Մել Բլանքը միացել է «Warner Bros.» ընկերության կոլեկտիվին։ Բլանքը սիրում էր պատմել, թե ինչպես է Շլեզինգերի երաժշտական տնօրեն Նորման Սպենսերն ի սկզբանե հրաժարվել իրեն աշխատանքի ընդունել՝ ասելով, որ իրենք արդեն ունեն իրենց անհրաժեշտ բոլոր ձայները։ Սպենսերի մահից հետո Տրեգ Բրոունը, որը պատասխանատու էր հնչյունավորման համար, Բլանքին ներկայացրել է ռեժիսոր-մուլտիպլիկատորներ Թեքս Էյվերիին, Բոբ Քլեմփեթին, Ֆրից Ֆրիլինգին և Ֆրենկ Տաշլինին։

Առաջին մուլտֆիլմը, որի վրա աշխատել է Բլանքը, 1937 թվականին Թեքս Էյվերիի նկարահանած «Picador Porky» մուլտֆիլմն էր (Բլանքը հնչյունավորել է խմած ցուլին)։ Ավելի ուշ «Porky’s Duck Hunt» ֆիլմում հնչյունավորել է Փորքի խոզի դերը (այս ֆիլմում առաջին անգամ եթեր դուրս եկավ Դաֆֆի Դաքը, որին ևս հնչյունավորել է Բլանքը)։ Շուտով արդեն Բլանքը հնչյունավորել է մի շարք հերոսների։

Իր ողջ գործունեության ընթացքում Բլանքը, գիտակցելով իր տաղանդի կարևորությունը, փորձել է հեղինակային իրավունքները պաշտպանել պայմանագրերով և առանց տատանվելու դատական գործեր է հարուցել բոլոր այն դեպքերում, երբ համարել է, որ իր հեղինակային իրավունքները խախտվել են։ Որպես կանոն՝ ձայնային հնչյունավորող դերասանների անունները չէին հիշատակվում տիտրերում, սակայն Բլանքը դարձավ բացառություն․ 1943 թվականին նա կարողացավ Լեոն Շլեզնիգերի հետ կնքել այնպիսի պայմանագիր, ըստ որի՝ իր հնչյունավորած ֆիլմերի տիտրերում հստակ նշվում էր՝ «Ձայնը հնչյունավորել է Մել Բլանքը» (անգլ.՝ «Voice characterization by Mel Blanc»

Բլանքը ասում էր, որ իր համար ամենադժվարը եղել է Իոզեմիթ Սէմի կերպարի հնչյունավորումը (կովբոյ-կարտոֆիլ, որը մշտապես բղավում էր շրջապատողների վրա), քանի որ անհրաժեշտ էր մշտապես լարել կոկորդը[9]։

Ավտովթար և հետևանքներ խմբագրել

 
Բլանքը 1976 թվականին

1961 թվականի հունվարի 24-ին Բլանքը ենթարկվեց ավտովթարի՝ ստանալով մի շարք լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ երկու ոտքի և կոնքոսկրի կոտրվածք, նաև գանգուղեղի վնասվածք, որի պատճառով երեք շաբաթ գտնվում էր կոմայի մեջ[10][11]։ Որոշ լրատվամիջոցներ նույնիսկ հայտնում էին նրա մահվան մասին։ Իր ինքնակենսագրականի մեջ Բլանքը պատմում է, որ իր վերականգնման ընթացքում ստացել է շուրջ 15 000 բացիկ՝ շուտափույթ առողջանալու մաղթանքով։

Ապաքինվելուց հետո Բլանքը հեռուստահարցազրույցի ժամանակ ասել է, որ այն բանից հետո, երբ բժշկին չի հաջողվել հասնել իր «գիտակցությանը», նա օգնել է իրեն դուրս գալ կոմայից՝ իր հետ շփվելով Բագս Բաննիի նման։ Բլանքն անձամբ չի հիշում այդ դեպքերի մասին, բայց նրա կինը և որդին հավատացնում էին, որ երբ բժիշկը նրան հարցրել է՝ ինչպե՞ս ես Բագս Բաննի, նա Բաննիի ձայնով պատասխանել է։ Բլանքն անգամ շնորհակալություն է հայտնել Բագսին իր կյանքը փրկելու համար[12][13][14]։

Մարտի 17-ին Բլանքը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել տուն, որտեղ նրան դիմավորել է շուրջ 150 հոգի։ Մարտի 22-ին նա դատի է տվել Լոս Անջելեսի քաղաքապետարանին, քանի որ իր ավտովթարը նախորդ երկու տարվա մեջ 26-րդն էր այդ նույն վայրում, և քաղաքային իշխանությունները պարտավոր էին լուծել խնդիրը։

Այդ ժամանակահատվածում Բլանքը հնչյունավորում էր «Ֆլինթսթոուններ» մուլտսերիալի Բարնի Ռաբլի դերը։ Նրա ապաքինման շրջանում դերը ժամանակավորապես հնչյունավորել է Դոուզ Բաթլերը։ Մի քանի սերիայի թողարկումից հետո պրոդյուսերները պայմաններ ստեղծեցին, որպեսզի Բլանքը կարողանա ձայնագրվել առանց տանից դուրս գալու[15]։

Ոսկե դարաշրջանից հետո խմբագրել

1960-ականների սկզբին՝ «Warner Bros»-ի հետ պայմանագրի ավարտից հետո, Բլանքն աշխատանքի է անցել «Hanna-Barbera» ընկերությունում՝ շարունակելով դերասան-հնչյունավորողի իր գործունեությունը։ Այդ շրջանում նրա հնչյունավորած կերպարներից առավել հայտնի են Բարնի Ռաբբլը և պարոն Սփեյսելին։ Թեև Բլանքը նոր էր սկսել աշխատել հեռուստատեսությունում, բայց հաշվի առնելով նրա փորձը «Warner Bros»-ում՝ դժվար էր նրան նորեկ անվանել։

1962-1967 թվականներին Բլանքը Չակ Ջոնսի հետ միասին աշխատում էր «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի նոր սերիայի հնչյունավորման վրա։

1960-ականների սկզբին «Warner Bros»-ը թողարկել էր դասական կերպարների մասնակցությամբ հեռուստատեսային առաջին կարճամետրաժ ֆիլմերը և դրանցից որոշների հնչյունավորման համար հրավիրել Բլանքին։ Նա հնչյունավորել է Դաֆֆի Դակին, Թվիթի ճուտիկին, Սիլվեստր կատվին, սակայն «Hanna-Barbera»-ն նրան չի թույլատրել հնչյունավորել Բագս Բաննիին[16]։

Մել Բլանքը և գազար խմբագրել

 
Բլանքի տապանաքարը

Մել Բլանքի հնչյունավորած ամենահայտնի կերպարներից է Բագս Բաննի նապաստակը, որը անընդհատ գազար է ուտում։ Փորձը ցույց է տվել, որ ոչ մի այլ միրգ կամ բանաջարեղեն գազարի նման զրնգուն ձայն չի հանում, այդ պատճառով Բագսի կերպարը հնչյունավորելիս Բլանքը գազար էր կծում, ծամում և թքում հատուկ ամանի մեջ։ Դա հիմք է հանդիսացել լուրեր տարածելու, որ Բլանքը գազարից ալերգիա ունի։ Որոշ աղբյուրներ պնդում էին, թե Բլանքը չի հանդուրժել գազարի համը[17]։ 1984 թվականին տված հարցազրույցում Բլանքը հերքել է այդ լուրերը և հաստատել, որ գազարից ալերգիա չունի։ Ավելի ուշ արված հայտարարություններում Բլանքը մեկնաբանել է, որ գազար չի կերել միայն ժամանակ խնայելու պատճառով, քանի որ գազարը թքելը ավելի արագ էր, քան ծամելը և կուլ տալը[18][19][20]։

Ուշ գործունեություն և մահ խմբագրել

1980-ականների սկզբին Բլանքն աշխատել է Հիթքլիֆ կատվի հնչյունավորման վրա։ Բացի այդ, շարունակել է իր սիրելի կերպարների հնչյունավորումը հեռուստատեսային գովազդներում, այդ թվում՝ Իոսեմիթ Սէմը և Թասմանական Հրեշը, որոնց հնչյունավորելը շատ է ազդել նրա ձայնալարերի վրա[21]։

Մել Բլանքի վերջին աշխատանքը կինոասպարեզում «Ով է դավել Ռոջեր ճագարին» գեղարվեստական ֆիլմն է, որտեղ նա մի փոքր հատված է հնչյունավորել Դաֆի Դակի մասնակցությամբ[22]։

1989 թվականի հուլիսի 10-ին Մել Բլանքը մահացել է սրտի անբավարարությունից։ Նրա տապանաքարի վրա գրված է․ «Ահա և վերջ, ընկերներ։ Մել Բլանք՝ 1000 ձայնով մարդը» (անգլ.՝ «That’s All Folks! Mel Blanc, Man of 1000 Voices»)[23]:

Բլանքի հնչյունավորած կերպարների ցանկ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 San Francisco African American Historical & Cultural Society, Holocaust Center of Northern California, National Japanese American Historical Society Sixty-two heroes and pioneers of the Western AdditionSan Francisco: San Francisco Redevelopment Agency, 2000. — 77 p.
  5. Flint, Peter B. (1989 թ․ հուլիսի 11). «Mel Blanc, Who Provided Voices For 3,000 Cartoons, Is Dead at 81». The New York Times. Վերցված է 2008 թ․ հունիսի 26-ին. «Mel Blanc, the versatile, multi-voiced actor who breathed life into such cartoon characters as Bugs Bunny, Woody Woodpecker, Daffy Duck, Porky Pig, Tweety Pie, Sylvester and the Road Runner, died of heart disease and emphysema yesterday at Cedars-Sinai Medical Center in Los Angeles. He was 81 years old.»
  6. Биография Мела Бланка на Ochcom.org
  7. Harmetz, Aljean (1988 թ․ նոյեմբերի 24). «Man of a Thousand Voices, Speaking Literally». The New York Times. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  8. Video of Mel and Jack with one version of the Sy The Little Mexican routine ՅուԹյուբում
  9. «Mel Blanc: From Anonymity To Offscreen Superstar (The advent of on-screen voice credits)». Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  10. «Mel Blanc, Man of Many Voices, Badly Injured». The Terre Haute Tribune. Terre Haute, Indiana. United Press International. 1961 թ․ հունվարի 25. էջ 5. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին – via Newspapers.com.  
  11. That's Not All, Folks!, 1988, by Mel Blanc and Philip Bashe. Warner Books, 0-446-39089-5 (softcover), 0-446-51244-3 (hardcover)
  12. «That’s Not All, Folks!» by Mel Blanc and Philip Bashe (1988), Warner Books, ISBN 0-446-39089-5 (мягкий переплёт), ISBN 0-446-51244-3 (твёрдый переплёт).
  13. Horowitz, Daniel (2012 թ․ նոյեմբերի 6). «What's Up, Doc?». RADIOLAB. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
  14. Rix, Kate (2013 թ․ մայիսի 6). «The Strange Day When Bugs Bunny Saved the Life of Mel Blanc». OpenCulture.com.
  15. «Mel Blanc Is Back at Work». The Vernon Daily Record. Vernon, TX. Associated Press. 1961 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին – via Newspapers.com.  
  16. «Bugs Bunny's High-Fructose Christmas Record |». cartoonresearch.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
  17. «The Book of General Ignorance», Джон Ллойд и Джон Митчинсон (2006 год, Harmony, ISBN 0-307-39491-3
  18. «Правда ли Мел Бланк ненавидел морковь?»
  19. Tim Lawson (writer), The Magic Behind The Voices: A Who's Who of Cartoon Voice Actors University Press of Mississippi, 2004
  20. "Did Mel Blanc hate carrots?" A Straight Dope column by Science Advisory Board Member Rico November 4, 2008 (accessed November 20, 2008)
  21. «Ounce of prevention». Charles S. Morgan Technical Library. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
  22. Jerry Beck. The Animated Movie Guide (2005).
  23. Harmetz, Aljean (1988 թ․ նոյեմբերի 27). «Mel Blanc: His Voice Is His Fortune». Sun-Sentinel. Tribune Company. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.

Գրականություն խմբագրել

  • That's Not All, Folks!, 1988 by Mel Blanc, Philip Bashe. Warner Books, 0-446-39089-5 (Softcover), 0-446-51244-3
  • Terrace, Vincent. Radio Programs, 1924–1984. Jefferson, NC: McFarland, 1999. 0-7864-0351-9

Արտաքին հղումներ խմբագրել