Back In Black, ավստրալիական AC/DC ռոք խմբի հայտնի հեղինակային երգը։ Թողարկվել է համանուն ալբոմում 1980 թվականին։

«Back In Black»
սինգլը
Ժանրհարդ ռոք
ԵրգահանԱնգուս Յանգ
ԼեյբլAtlantic Records
ՊրոդյուսերՌոբերթ Ջոն «Մաթ» Լանգ

Պատմություն խմբագրել

«Back in Black» ալբոմը դարձավ խմբի ամենավաճառվող ալբոմը և ամենանշանակալի ալբոմներից մեկը ծանր ռոքի պատմության մեջ։ Ալբոմի բոլոր հիթերի շարքում այս համանուն երգը, որը գրվել է ի հիշատակ Բոն Սքոթի, և «You Shook Me All Night Long» երգը շատերի կողմից համարվում են AC/DC-ի երաժշտության և նույնիսկ ամբողջ ծանր ռոքի կվինտէսենցիան։

  Ինչպես ասացին նրանք․ «Այս երգը իրավունք չունի վատը լինել՝ այն պետք է դառնա Բոնիի գովասանքը»<...> Ես մտածեցի․ «Այդ դեպքում ոչ մի ճնշում»։ (ծիծաղում է) Ես ուղղակի թղթի վրա գրեցի այն, իմ կարծիքով, հիմարությունը, որը եկավ մտքիս։ «Ինը կյանք և կատվի աչքեր։ Ազատվում եմ ոչ պետքականից և դուրս եմ գալիս վերահսկողությունից։» Սակայն տղաները վերցրին երգի տեքստը։ Այդ տողերում նրանք տեսնում էին Բոնի կյանքը։
- Բրայան Ջոնսոնը Mojo ամսագրի հարցազրույցում, 2009[1]
 

Կատարողներ խմբագրել

Մրցանակներ և հիթ-շքերթներ խմբագրել

«Billboard Hot 100» հիթ-շքերթում ստեղծագործությունը զբաղեցրել է 37-րդ հորիզոնականը, իսկ «Top Tracks»-ում՝ 51-րդ հորիզոնականը (1981 թվականին)։ Սինգլը հասել Է ԱՄՆ-ում վաճառքի առավելագույն մակարդակին և 2007 թվականի հուլիսին RIAA-ի կողմից արժանացել մուլտիպլատինե կարգավիճակի՝ ավելի քան 2 000 000 օրինակ վաճառելու համար[2]։

Ըստ «VH1» հեռուստաալիքի՝ «Back in Black» երգը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը մետալ ոճի լավագույն քառասուն երգերի ցանկում[3], և երկրորդը՝ ծանր ռոք ոճում[4]։ «Rolling Stone» ամսագրի «Բոլոր ժամանակների 500 լավագույն երգեր» և «Բոլոր ժամանակների՝ կիթառով 100 լավագույն երգեր» ցանկերում երգը զբաղեցրել է համապատասխանաբար 190-րդ[5] և 29-րդ[6] հորիզոնականները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Back In Black Songfacts
  2. riaa - gold and platinum
  3. "VH1 40 Greatest Metal Songs", 1–4 May 2006, VH1 Channel, reported by [1];
  4. «spreadit.org music». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին.
  5. «No. 190 Back in Black». Rolling Stone's 500 Greatest Songs of All Time. Rolling Stone Magazine. 12-09-04. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 23 November 2008-ին.
  6. «Rolling Stone - Search Articles». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել