Baa, Baa, Black Sheep, հայտնի անգլիական մանկական զվարճալի երգ, որի բնօրինակը 1761 թվականի ֆրանսիական «Ah! Vous dirai-je» մեղեդին է։ Մեղեդին օգտագործվում է նաև «Twinkle Twinkle Little Star» և «Alphabet song» («Երգ-այբուբեն») երգերի համար[1]։

«Baa, Baa, Black Sheep»
ի երգը
Լեզուանգլերեն
Կոմպոզիտորանհայտ, James Hook? և Samuel Arnold?
Baa, Baa, Blacksheep.ogg

Ամենատարածված տարբերակ խմբագրել

 
Երգի նկարազարդումը Վիլյամ Դենսլոուի կողմից (1901 թվական, սագի մայրիկների հրատարակություն)
 
Դորոթի Վիլեր երգի նկարազարդումը
 
Սև գառնուկ (Դենսլոուի նկարազարդումը)

Ժամանակակից անգլերեն բնօրինակը[2]։

  : Baa, baa, black sheep,
Have you any wool?
Yes, sir, yes, sir,
Three bags full;
One for the master,
And one for the dame,
And one for the little boy
Who lives down the lane
 

Հրապարակման պատմություն խմբագրել

Ստեղծագործությունը առաջին անգամ տպագրվել է անգլերեն մանկական բանաստեղծությունների հնագույն ժողովածուում` «Tommy thumb' s Pretty Song Book»-ում, 1744-ի տեքստով, որը շատ նման է ներկայումս օգտագործվողին։ Մեզ հասած Մայր սագի մեղեդու (1765 թվական) տպագիր հրատարակությունում ստեղծագործության վերջին տողերը փոխվում են՝ «Բայց չունեմ փոքր տղայի համար, ով գոռում է նրբանցքում»[2]։ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Ամերիկայի տարբեր մարզեր ունեն երգի իրենց տարբերակները՝ չնչին տարբերություններով[3]։

Երգի բառերն ու նոտաները առաջին անգամ տպագրվել են 1879 թվականին Ֆիլադելֆիայում՝ Ալբերտ Ռոզեվիգի (Rosewig) կողմից, «Nursery Songs and Games» («Մանկական երգեր և խաղեր») ժողովածուում[1]։

Ծագում և մեկնաբանություն խմբագրել

Կատարվել են շատ փորձեր Baa Baa Black Sheep-ի ծագումը գտնելու և իմաստը բացատրելու համար։ Քեթրին Էլվիս Թոմասը (Katherine Elwes Thomas) «The Real Personages of Mother Goose» («Մայր սագի իրական կերպարները») գրքում (1930 թվական) գրել է, որ ենթադրում է, որ ստեղծագործությունը բրդի համար տրվող մեծ հարկերի վերաբերյալ վրդովմունքի արտացոլումն է, հատկապես միջնադարում լայնորեն դատապարտվող՝ 1275 թվականի անգլիական «մեծ» կամ «հին մաքսային» բրդե հարկի, որը պահպանվել է մինչև 15-րդ դարը[2][4]։

Հետագայում երգը կապվել է ստրկավաճառության հետ, հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավային մասում[5]։ Այս մեկնաբանությունն առաջացել է 1980-ական թվականներին՝ հասարակական վեճերի ժամանակ տվյալ մանկական երգի օգտագործման մասին քաղաքական բարեկրթության առիթով, որում առաջարկվում էր վերածարադրել այն, սակայն ոչ մի պատմական վկայություն չի բերվել ի պաշտպանություն առաջ քաշված վարկածի[6]։ Այս գործի վերաբերյալ Միացյալ Թագավորությունում առաջին հանրային հակասությունները ծագել են 1986 թվականին։ Ինչպես ասվում էր մամուլում, ոչխարի գույնը (սև) ռասայական տեսանկյունից կասկածելի էր թվում (սևամորթները նույնպես սև են, հավանական է, որ կար ակնարկ սևամորթներին կենդանիների հետ համեմատելու)[7]։ Նման վեճ ծագել է 1999 թվականին, երբ «քաղաքական բարեկրթության» նախագիծը մանկական ստեղծագործությունը շտկելու համար Բիրմինգհեմի մունիցիպալ խորհրդին ներկայացվել է մանկական հաստատություններում ռասիզմի խնդիրների աշխատանքային խմբի կողմից, սակայն նախագիծը չի հաստատվել կամ իրականացվել[8]։2006 թվականին Օքսֆորդշիրի երկու մասնավոր մանկապարտեզներ այնուամենայնիվ, փոխել են երգը՝ «սև» (ոչխար) բառը փոխարինելով բազմաթիվ այլ ածականներով, ինչպիսիք են՝ «երջանիկ», «տխուր», «ցատկելով» և «վարդագույն»[9]։ Որոշ մեկնաբաններ պնդում էին, որ այդ վիճաբանություները չափազանցված կամ խեղաթյուրված են մամուլի որոշ ներկայացուցիչների կողմից, իբր լինելով քաղաքական բարեկրթության դեմ ուղղված ավելի մեծ ընկերության մի մասը[7]։

Baa, Baa, Black Sheep անվանումը կրում է Քիպլինգի ինքնակենսագրական պատմությունը։ Բացասական իմաստ փնտրելու փոխարեն կա պարզ բացատրություն կապված սև ոչխարների բրդի հատուկ արժեքի հետ, քանի որ այդ բրդից կարող էր ստացվել սև կտոր՝ առանց ներկի կիրառության[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 (անգլ.) J. J. Fuld, The Book of World-Famous Music: Classical, Popular, and Folk (Courier Dover Publications, 5th edn., 2000), ISBN 0-486-41475-2, p. 502.
  2. 2,0 2,1 2,2 (անգլ.) Opie, I.; Opie, P. The Oxford Dictionary of Nursery Rhymes. — 2nd. — Oxford University Press, 1997. — С. 88. — ISBN 0-19-860088-7
  3. (անգլ.) «Searchable database» Արխիվացված 2014-03-08 Wayback Machine, English Folk Song and Dance Society, retrieved 28 March 2012.
  4. (անգլ.) W. S. Baring-Gould and C. Baring Gould, The Annotated Mother Goose (Bramhall House, 1962), ISBN 0-517-02959-6, p. 35.
  5. 5,0 5,1 (անգլ.) «Ariadne», New Scientist, 13 March 1986.
  6. (անգլ.) Lindon, J. Understanding Children's Play. — Cheltenham: Nelson Thornes[en], 2001. — С. 8. — ISBN 0-7487-3970-X
  7. 7,0 7,1 (անգլ.) Curran, J.; Petley, J.; Gaber, I. Culture wars: the media and the British left. — Edinburgh: Edinburgh University Press[en], 2005. — С. 85—107. — ISBN 0-7486-1917-8
  8. (անգլ.) Cashmore, E. Encyclopedia of Race and Ethnic Studies. — London: Taylor & Francis, 2004. — С. 321. — ISBN 0-415-28674-3
  9. (անգլ.) «Nursery opts for 'rainbow sheep'». BBC News Education. 2006 թ․ մարտի 7. Վերցված է 2008 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Baa, Baa, Black Sheep» հոդվածին։