B-24-ի վթարը Ջիբրալթարում, ինքնաթիռի վթար, որը տեղի է ունեցել 1943 թվականի հուլիսի 4-ին, Ջիբրալթարում, որի ժամանակ մահացել են գեներալ Վլադիսլավ Սիկորսկին և այլ ուղևորներ։ Գեներալ Սիկորսկին լեհական բանակի հրամանատարն էր և միևնույն ժամանակ Լեհաստանի կառավարության աքսորված վարչապետը։ Աղետը որակվում էր որպես դժբախտ պատահար, բայց աղետի մասին դավադրության տեսությունները դեռ պահպանվում են։

B-24-ի վթարը Ջիբրալթարում
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականհուլիսի 4, 1943
Օդանավ
ԱվիաընկերությունԹագավորական ռազմաօդային ուժեր
Կենդանի մնացած1
 1943 Gibraltar RAF Liberator crash Վիքիպահեստում

Նախապատմություն խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ի և Լեհաստանի միջև հարաբերությունները սրվել էին տարբեր պատճառներով, հատկապես հարաբերությունների վրա ազդում էր Կատինում լեհ զինվորների գնդակահարումը։ Սակայն լինելով պրագմատիկ՝ գեներալ Սիկորսկին դեռ բաց էր մնում խորհրդա – լեհական հարաբերությունների կարգավորման համար, մինչդեռ գեներալ Վլադիսլավ Անդերսը դեմ էր դրան։ Բարոյական ոգին բարձրացնելու համար 1943 թվականի մայիսին Սիկորսկին սկսում է ստուգումներ անցկացնել Մերձավոր Արևելքում տեղակայված լեհական զորքերի մեջ, անհրաժեշտության դեպքում լուծելով քաղաքական խնդիրներ։

Ինքնաթիռի վթար խմբագրել

1943 թվականի հուլիսի 4-ին, երբ Սիկորսկին վերադառնում էր Միջին Արևելքից` Լեհաստանի զորքերի ստուգումներից, նրա ինքնաթիռը` «Либерейтор II», Թագավորական ռազմաօդային ուժերի 511 ջոկատը, համարը AL 523, ժամը 23:07-ին ընկավ ծովը` թռիչքից 16 վայրկյան անց։ Սիկորսկին, նրա դուստրը, շտաբի պետ Տադեուշ Կլիմեցկին և մյուս ութ ուղևորները զոհվում են։ Պաշտոնական տվյալներով այնտեղ եղել է 11 ուղևոր, սակայն նրանց ճշգրիտ թիվը հայտնի չէ։ Նրանցից բացի անձնակազմի վեց անդամ կար։

Զոհերի ցանկ խմբագրել

Ուղևորներ խմբագրել

  1.   Վիկտոր Կազալետ, Բրիտանական պահպանողական կուսակցության անդամ
  2.   Յան Գրալևսկի, ներքին բանակի սուրհանդակ
  3.  Գեներալ-մայոր Թադեուշ Կլիմեցկի՝ լեհական շտաբի պետ
  4.   Ադամ Կուլակովսկի՝ Սիկորսկու ադյունանտ[1]
  5.   Զոֆյա Լեսնևսկայա, Սիկորսկու դուստրը և քարտուղար
  6.   Վ.Խ.Լոկ
  7.   Լեհաստանի շտաբի գործողությունների բաժնի պետ, գնդապետ Անջեյ Մարեցկի
  8.   Մ.Պինդեր
  9.   Լեյտենանտ Յոզեֆ Պոնիկիվսկի, Սիկորսկու ադյուտանտ
  10.   Գեներալ Վլադիսլավ Սիկորսկի՝ լեհական ուժերի հրամանատար, Լեհաստանի կառավարության կողմից աքսորյալ վարչապետ.
  11.   Բրիգադային և պահպանողական կուսակցության անդամ Ջոն Պերսիվալ Ուայթլի

Անձնակազմ խմբագրել

  1. Չ.Բ.Գերրի, սերժանտ, ռադիոօպերատոր / գնդացրորդ
  2. Վ.Ս.Հերինգ, ջոկատի հրամանատար, երկրորդ օդաչու
  3. Դ. Հանթեր, սերժանտ, ռադիոօպերատոր / գնդացրորդ
  4. Ֆ. Քելլի, սերժանտ, մեխանիկ
  5. Լ. Զալցբուրգ, սպա, նավիգատոր

Ինքնաթիռի կործանումից միակ փրկվածը չեխ օդաչու Էդուարդ Պրհալն էր (1911-1984)։ Ըստ նրա վկայության, թռիչքից անմիջապես հետո նա իջեցրել է ինքնաթիռը 40 մ բարձրության վրա, որպեսզի արագություն հավաքի մինչ իրականում բարձրանալը։ Բայց բարձրանալու ժամանակ օդանավի ղեկը խցանվել է, և նա բախվել է ծովին։ Միևնույն ժամանակ, Պրհալը չկարողացավ հստակ բացատրել, թե ինչու է փրկարարական բաճկոն հագել այս թռիչքի ժամանակ, չնայած սովորաբար չէր դիմում այդ նախազգուշական միջոցին, և ով էր երկրորդ մարդը, ում տեսնում էին վթարի ենթարկված ինքնաթիռի թևում։

Հետևանքներ խմբագրել

Վթարի վայրում լեհական կործանիչ «Օրկանը» վերցնում է Սիկորսկու մարմինը (ոչ բոլոր մարմինները գտան) և գնացին Բրիտանիա։ Սիկորսկին հուղարկավորվել է լեհ զինվորների գերեզմանատանը, ովքեր զոհվել էին Անգլիայի Նյուարք-օ-Տրենտ քաղաքում 1943 թվականի հուլիսի 16-ին։ Ուինսթոն Չերչիլը գոհունակության խոսքով հանդես եկավ գեներալի հուղարկավորությանը։

Սիկորսկու մահը շրջադարձային նշանակություն ունեցավ Լեհաստանում դաշնակիցների միջև ազդեցության ոլորտների բաժանման համար։ Սիկորսկին Լեհաստանի կառավարության ամենահեղինակավոր ղեկավարն էր, և նրա մահը լուրջ հարված էր երկրին, որից հետո լեհերը ստիպված էին մանևրել դաշնակիցների քաղաքական գործիչների միջև։

Միջադեպի քննությունը և վեճեր խմբագրել

1943 թվականի հուլիսի 7-ին բրիտանական դատ է հրավիրվում աղետի պատճառները պարզելու համար, սակայն չեն կարողանում պարզել պատճառները։ Ենթադրվում է, որ ինքնաթիռի վթարի պատճառը անհայտ ծագմամբ «կառավարման խցանված օդատարների» արդյունքն է։ Չնայած այն փաստին, որ շուտով հայտնվում է դիվերսիայի վարկածը, այնուամենայնիվ, զեկույցում նշվում է, որ «այլ վարկածներ հնարավոր չէ որոշել, քանի որ տեղի է ունեցել խցանում»։ Լեհաստանի կառավարությունը հրաժարվում է հաստատել սույն զեկույցը` առկա հակասությունների և համոզիչ եզրակացությունների բացակայության պատճառով։

Իրադարձության քաղաքական ենթատեքստը միանգամից լուրեր է առաջ բերում, որ Սիկորսկու մահը պատահական չէ, այլ, հնարավոր է, խորհրդային, բրիտանական կամ նույնիսկ լեհական դավադրության անմիջական արդյունք է։ Որոշ ժամանակակից աղբյուրներ նշում են, որ վթարը լիովին չի բացատրվել, օրինակ՝ Եժի Յան Լերսկին իր «Լեհաստանի պատմական բառարանում» (1996 թվական) «Ջիբրալթարի շուրջ աղետը» հոդվածում նշել է, որ «դեպքերը բացատրող մի քանի տեսություններ կան, բայց առեղծվածը ամբողջությամբ չի բացահայտվել»։ Այնուամենայնիվ, ինչպես նշում է Ռոման Վապինսկին 1997 թվականի լեհական կենսագրական բառարանում Սիկորսկու մասին հոդվածում, դավադրության ոչ մի համոզիչ ապացույց չի գտնվել, քանի որ աղետի պատճառը չի հայտնաբերվել, և Սիկորսկու մահվան պաշտոնական պատճառը նշվել է որպես դժբախտ պատահար։

2008 թվականին գեներալ Սիկորսկու մարմինը արտաշիրմվել է, իսկ նրա մասունքները հետազոտել են լեհ գիտնականների մի խումբ, ովքեր 2009 թվականին եզրակացրել են, որ գեներալը մահացել է ավիավթարի արդյունքում ստացված վերքերից։ Այսպիսով, բացառվել է լեհական զորքերի հրամանատարին սպանելու կամ խեղդամահ անելու վարկածը։ Սակայն նրանք չէին բացառում դիվերսիայի վարկածը, որն այժմ հետաքննում է Լեհաստանի ազգային հիշատակի ինստիտուտը։

Մերձավոր Արևելք թռիչքների ժամանակ թագավորական ինքնաթիռի անձնակազմի անդամները հաճախ էին տեղափոխում մաքսանենգ բեռներ։ Սիկորսկու ինքնաթիռի բեկորներում, բացի անձնական իրերից և դիվանագիտական փոստից, հայտնաբերվել են նոր տեսախցիկներ, մորթիներ, ոսկերչական իրեր, ծխախոտ, կոնյակ և վիսկու տուփեր, որոնք անկասկած տեղափոխվել են մաքսանենգ ճանապարհով։ Ստացված տվյալների հիման վրա ներկայացվել է մի վարկած, որ աղետի պատճառը մաքսանենգ բեռն էր, որն ընկել է և խցանել կառավարման համակարգը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Komisja Historyczna do spraw Opracowania Dokumentacji na temat Śmierci Gen. Władysława Sikorskiego - Inne organy doradcze powołane do rozpatrywania określonej sprawy lub grupy spraw - BIP Rady Ministrów i Kancelarii Prezesa Rady Ministrów». Bip.kprm.gov.pl. 2011 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «B-24-ի վթարը Ջիբրալթարում» հոդվածին։