Aspyr, ամերիկյան ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ և հրատարակչությամբ։ Տեղակայված է Տեխաս նահանգի Օստին քաղաքում։ Ստուդիան հիմնականում զբաղվում է Microsoft Windows-ի համար նախատեսված խաղերը macOS, Linux, Android և iOS օպերացիոն համակարգերի համար վերամշակմամբ։

Aspyr
Изображение логотипа
Տեսակհամակարգչային խաղերի հրատարակիչ և տեսախաղեր մշակող
Հիմնադրված է1996
ՎայրՕստին, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Կայքaspyr.com(անգլ.)
 Aspyr Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին։

Aspyr ընկերությունը համագործակցել է այնպիսի ընկերությունների հետ ինչպիսիք են Universal, Paramount, Warner Bros., LucasArts, Electronic Arts, Activision և Eidos-ը, որի արդյունքում վերամշակել է մի շարք խաղեր՝ Harry Potter, SimCity 4, The Sims, The Sims 2 и Sims Life Stories, Madden NFL Football, Star Wars, Tony Hawk, Battlefield 1942, Command & Conquer: Generals, Command & Conquer: Generals — Zero Hour, Doom 3, Deus Ex, Call of Duty, Call of Duty 2, James Bond 007: Nightfire, Quake 4 և Tomb Raider։

Վերջին շրջանում ընկերությունը սկսել է վերամշակել Game Boy Advance-ի խաղերը Windows օպերացիոն համակարգի համար։

2014 թվականին ընկերությունը թողարկեց Call of Duty: Modern Warfare 2 և Call of Duty: Modern Warfare 3 խաղերը macOS օպերացիոն համակարգի համար[1]։ 2014 թվականից սկսած ընկերությունը զբաղվում է Linux/SteamOS-ի համար նախատեսված խաղերի մշակմամբ և հրապարակել է Civilization V, Sid Meier’s Civilization: Beyond Earth, Borderlands 2, Fahrenheit խաղերը։ Նույն թվականի դեկտեմբերին ընկերությունը ավարտեց իր առաջին խաղի մշակումը՝ Star Wars: Knights of the Old Republic, որը նախատեսված էր Android օպերացիոն համակարգի համար[2]։

2017 թվականի դեկտեմբերի 21-ին ընկերությունը հրապարակեց Civilization VI խաղի Mac և iOS-ի համար նախատեսված տարբերակը։

Բացի սա, Aspyr-ը մշակել և թողարկել է մի քանի երաժշտական ալբոմներ և փաստավավերագրական ֆիլմեր։ Ընկերությունը նաև վերամշակել է Tony Hawk խաղի PocketPC-ի համար նախատեսված տարբերակը։

2020 թվականի դեկտեմբերի 18-ին թողարկվեց iOS և Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված Star Wars: Knights of the Old Republic II - The Sith Lords խաղը[3]։

2021 թվականի փետրվարի 3-ին Aspyr-ընկերությունը գնվեց Embracer Group-ի կողմից 100 միլլիոն դոլարով[4]։

2021 թվականի սեպտեմբերի 10-ին Aspyr ընկերությունը Lucasfilm Games և PlayStation Studios ընկերությունների աջակցությամբ, թողարկեց Star Wars: Knights of the Old Republic խաղի տարբերակը նախատեսված PlayStation 5 խաղային համակարգի և Windows օպերացիոն համակարգի համար[5]։ Ավելի թողարկվեց նաև Xbox-ի համար նախատեսված տարբերակը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. JORDAN KAHN (2012-10-08). «Call of Duty: Modern Warfare 2 & 3 now available for Mac» (անգլերեն). 9to5mac.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.
  2. Wesley Yin-Poole (2014 թ․ դեկտեմբերի 23). «Star Wars: Knights of the Old Republic launches on Android» (անգլերեն). Eurogamer. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
  3. Justin Kahn (2020 թ․ դեկտեմբերի 8). «Classic Star Wars KOTOR 2 lands on iOS and Android later this month» (անգլերեն). 9to5toys. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  4. «EMBRACER GROUP ACQUIRES ASPYR MEDIA» (անգլերեն). 2021 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  5. «Aspyr представила ремейк Star Wars: Knights Of The Old Republic — на старте игра выйдет на PS5 и ПК» (ռուսերեն). 2021 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 11-ին.
  6. «Knights of the Old Republic Remake is Timed PS5 Exclusive» (անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Aspyr Media» (անգլերեն). Aspyr Media — «Aspyr Media». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 31-ին.