«Apricot Stone» (Ծիրանի կորիզ), Եվա Ռիվասի երգն էր Եվրատեսիլ 2010 երգի մրցույթի համար։ Երգի հեղինակներն են Արմեն Մարտիրոսյանը և Կարեն Կավալերյանը (վերջինս յուրատեսակ ռեկորդ է սահմանել՝ տեքստեր հեղինակելով եվրատեսիլյան մրցույթներում ներկայացված հինգ երկրի յոթ երգի համար[1][2])։ Երգը Եվա Ռիվասը երգը ներկայացրել է երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ և եզրափակիչ անցել 6-րդը, իսկ եզրափակչում 141 միավորով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։ Օգտագործվել է անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանի նվագը ծիրանափողով՝ դուդուկով. այդպիսով՝ նա դարձել է եվրատեսիլյան մրցույթների ամենատարեց մասնակիցներից մեկը։

Apricot Stone
Եվրատեսիլ 2010-ի երգ
ԵրկիրՀայաստան
Երգիչ(ներ)Եվա Ռիվաս
ԼեզուԱնգլերեն
Երգահան(ներ)Արմեն Մարտիրոսյան
Բառերի հեղինակ(ներ)Կարեն Կավալերյան
Արդյունքներ
Կիսաեզրափակչի արդյունք7
Կիսաեզրափակչի միավորներ141
Եզրափակչի արդյունք6
Եզրափակչի միավորներ83
Ներկայանալու ժամանակագրություն
◄ Ջան Ջան (2009)   
Boom Boom (2011) ►

Հայաստանը հնուց հայտնի է որպես ծիրանի հայրենիք [3]: Եվրատեսիլ - 2010-ը լուսաբանած ժուռնալիստներից ոմանք Apricot Stone երգի տեքստը մեկնաբանել են որպես ակնարկ հայոց Մեծ եղեռնի մասին[4]։ Ավելի ուշ Ֆրանսիայում Հայաստանի ներկայացուցիչներից մեկը հաստատել է այդ տեսակետը[5]։

Չարթեր խմբագրել

Չարթեր Արդյունք
Շվեյցարական սինգլների չարթ 54

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Brey, Marco (2010 թ․ փետրվարի 14). «Eva Rivas to represent Armenia!». European Broadcasting Union. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 14-ին.
  2. Klier, Marcus (2010 թ․ փետրվարի 14). «Armenia sends Eva Rivas to the Eurovision Song Contest». ESCToday. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 14-ին.
  3. «Armenian apricot at welcomearmenia.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  4. «Conspiracy theory in Eurovision: Turkey claims genocide hint in Armenia's "Apricot stone" at armenianow.com». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 28-ին.
  5. «Eurovision'a Ermenistan gözyaşıyla damga vurdu» (թուրքերեն). CNN. 2010 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.