Aircrack-ng
Aircrack-ng, ծրագրերի հավաքածու, որը նախատեսված անլար ցանցերի հայտնաբերման, փոխանցվող տրաֆիկի կասեցման WEP և WPA/WPA2-PSK բանալիների կոդավորման, ինչպես նաև անլար ցանցերի պենթեստինգի համար։ Ծրագիրը աշխատում է ցանկացած անլար ցանցային ադապտերի հետ, որը ապահովում է մոնիտորինգի ֆունկցիան։ Ծրագիրը աշխատում է Windows, UNIX, Linux և Mac OS X օպերացիոն համակարգերի վրա։ UNIX օպերացիոն համակարգերի համար նախատեսված տարբերակը իր ասենալում ունի ավելի մեծ թվով ֆունկցիաներ, ի տարբերություն Windows-տարբերակի։ aircrack-ng-ին ադապտացվել է նաև Zaurus և Maemo պլատֆորմների համար։ Ինչպես նաև գոյություն ունի ծրագրի տարբերակ, որը նախատեսված է iPhone-ի համար։ [3]։
Հնարավորություններ խմբագրել
aircrack-ng-ի ծրագրային փաթեթը ներառում է․
Անուն | Բնութագիր |
---|---|
aircrack-ng | Ջարդում է WEP և WPA գաղտնաբառեր |
airdecap-ng | Ապակոդավորում է կասեցված տրաֆիկը հայտնի բանալու դեմքում |
airmon-ng | Տեղադրում է տարատեսակ քարտեզներ մոնիտորինգի ռեժիմում |
airodump-ng | Տարֆիկի անլիզատոր |
airtun-ng | Ստեղծում է վիրտուալ թունելավորման միջերես |
packetforge-ng | Ստեծում է կոդավորված փաթեթներ |
ivstools | Շրջադարձման համար նախատեսված գործիք |
airbase-ng | Ներկայացնում է հարձակման համար նախատեսված գործիքներ |
airdecloak-ng | Վերացնում է pcap ֆայլերի դիմակավորումը |
airolib-ng | Պահպանում և ղեկավարում է գաղտնաբառերի ցանկը։ |
airserv-ng | Բացում է այլ համակարգիչների ցանցային քարտի հասանելիությունը։ |
buddy-ng | Սերվեր-օգնական easside-ng-ի համար |
easside-ng | Գործիք, որը թույլ է տալիս հաղորդակցվել հասանելիություն կետի հետ առանց WEP-բանալու առկայության։ |
tkiptun-ng | WPA/TKIP հարձակումներ |
wesside-ng | Ավտոմատացված գործիք WEP-բանալու վերականգնման համար |