Agatha Christie: Evil Under the Sun, քվեստ ժանրի համակարգչային խաղ, որը մշակվել է AWE Productions ընկերության կողմից և հրապարակվել է The Adventure Company կողմից։

Agatha Christie: Evil Under the Sun
Ագաթա Քրիստի. Չարիքն արևի տակ
ՄշակողAWE Games?
ՀրատարակիչThe Adventure Company?
ԴիստրիբյուտորNintendo eShop և Steam
Սերիայի մասԱգաթա Քրիստի
ՎայրԱնգլիա
Թողարկման թվականհոկտեմբերի 16, 2007
ՊլատֆորմներWii և Windows
ՇարժիչԿիսաեռաչափություն
Ժանրքվեստ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
PEGIPEGI 16
USKUSK 6
ESRBESRB T[1]
ԿրիչCD և թվային ներբեռնում
Կառավարումստեղնաշար

Խաղը թողարկվել է 2007 թվականի հոկտեմբերի 15-ին անհատական համակարգչում, խաղային բարձակ Wii-ի համար տարբերակը թողարկվել է 2008 թվականի նոյեմբերի 19-ին։

«Չարիքն արևի տակ»-ը հանդիսանում է Ագաթա Քրիստիի խաղերի շարքից երրորդը Պուարոյի մասին։

Սյուժե խմբագրել

Խաղի սյուժեի հիմքում ընկած է Ագաթա Քրիստիի «Չարիքն արևի տակ» վեպը, որը դետեկտիվ Էրքյուլ Պուարոի մասին է։

«Չարիքն արևի տակ» վեպի պատմության կենտրոնում ընկած է թատերական դերասանուհի Առլենա Ստյուարտ-Մարշալի սպանության հետաքննությունը, ով հանգստանում էր «Երջանիկ Ռոջեր» հյուրանոցում, որը գտնվում էր Անգլիայի հարավ արևմտյան նավահանգստային ծովածոցում, և սպանվում է ծովափում։

Սպանությունից առաջ Էրքյուլ Պուարոն, ով հանգամանքներից ելնելով նույնպես հյուրանոցի կենվորներից էր, և մյուս հանգստացողները, զգացին սպանությանը նախորդող չարիքի անսովոր մթնոլորտը։

Խաղային գործընթաց խմբագրել

Խաղային գործընթացը ներկայացվում է «դասական» քվեստի ձևով տեղամասերի նկարված ֆոներով և կերպարների մոդելների եռաչափ գրաֆիկայով։ Խաղացողը պետք է հետազոտի ինտերիերը, շփվի կերպարների հետ և տրամաբանական հանելուկներ լուծի։

Զարգացման պատմություն խմբագրել

Խաղի ստեղծմամբ զբաղվել են AWE Productions ամերիկյան ընկերությունը։ Խաղի մասին առաջին տեղեկությունները հայտնի են դարձել 2007 թվականի սկզբում։ Պաշտոնական անոնսի մեջ նշված էր խաղային գործընթացի նոր առանձնահատկությունների մասին։ Հատկանշական է, որ խաղի անոնսից առաջ, Ռուսաստանում «Ակելլա» ընկերության կողմից թողարկվել էր խաղի նախկին մասը «Ագաթա Քրիստի։ Սպանություն արևելյան ճեպընթացում»(«Agatha Christie: Murder on the Orient Express»)[2]:

Խաղի թողարկումը տեղի է ունեցել 2007 թվականի հոկտեմբերի 15-ին[3]։

Ռուսական տարբերակը թողարկվել է GFI և «Руссобит-М» ընկերությունների կողմից գրեթե մեկ տարի անց 2008 թվականի դեկտեմբերի 5-ին[4]։ Նախնական թողարկումը նախատեսված էր 2007 թվականի աշնանը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ESRB rating database
  2. Nomad (23 марта 2007). ««Третье дело Эркюля Пуаро» и «Дела релизные» Новости за 23 марта 2007 года, пятницу» (ռուսերեն). Absolute Games. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 28 мая 2010-ին.
  3. «Evil Under the Sun – Now Shipping to Retail» (անգլերեն). GameSpot. 15 октября 2007. Վերցված է 28 мая 2010-ին.(չաշխատող հղում)
  4. «Агата Кристи. Зло под солнцем» (ռուսերեն). Руссобит-М. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 28 мая 2010-ին.
  5. Nomad (19 июля 2007). «GFI и "Зло под солнцем" Новости за 19 июля 2007 года, четверг» (ռուսերեն). Absolute Games. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 28 мая 2010-ին.

Արտաքին հղումներ խմբագրել