Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ադա

Ադա (անգլ.՝ Ada), ծրագրավորման լեզու, ստեղծվել է 1979 - 1980 թթ. ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության նախագծով։

Ada
Տեսակլայն սպեկտրի ծրագրավորման լեզու, բազմահարացուցային ծրագրավորման լեզու, իմպերատիվ ծրագրավորման լեզու, օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզու և ծրագրավորման լեզու
Կատարման ձևկոմպիլացվում է
Առաջացել է1980
ՍտեղծողԺան Իշբիա
ՆախագծողԺան Իշբիա
Տիպիզացիաստատիկ
Ներշնչվել էԱլգոլ 68, Պասկալ, Modula-2, C++, Smalltalk, Ջավա, Eiffel, ALGOL 60, Green? և Ada 95?
Անվանված էԱդա Լավլեյս
Կայքadaic.org
Ada (programming language) Վիքիպահեստում

Լեզվի ստեղծումը նպատակ է ունեցել ստեղծել միասնական ծրագրավորման լեզու նախարարության բոլոր համակարգերի համար։ Մասնավորապես Ադայի միջոցով պետք է կառավարվեին ռազմական հետևյալ օբյեկտները՝ նավեր, ինքնաթիռներ, տանկեր, հրթիռներ, արկեր և այլն։

Լեզուն կոչվել է Ադա ի պատիվ անգլիացի կին մաթեմատիկոս Ադա Լավլեյսի, ով հռչակավոր պոետ Ջորջ Բայրոնի դուստրն էր։

«Hello, world!» ծրագիրը ADA-ումԽմբագրել

«Hello, world!» ծրագրի զանազան տարբերակներ կարող եք տեսնել Վիքիգրքերում (անգլ․)։ Դրանց տարբերությունները հիմնավորված են Put_Line գրադարանային ֆունկցիայի օգտագործմամբ․ այս լեզվում կա այդպիսի օգտագործման կազմակերպման երեք տարբեր եղանակներ։

with Ada.Text_IO;

procedure Hello is
  use Ada.Text_IO;
begin
  Put_Line("Hello, world!");
end Hello;

Այստեղ Put_Line ֆունկցիայի կիրառման համար այն ներառող Ada.Text_IO փաթեթը ներմուծվում է use կառուցվածքի օգտնությամբ, որն հնարավորություն է տալիս կանչել ֆունկցիան նրա անունի միջոցով առաց կվալիֆիկացիայի՝ անունի կանչման մեջ տվյալ ֆունկցիան ներառող փաթեթի նշման։

ՔննադատությունԽմբագրել

Ադան ենթարկվել մի քանի ճանաչված հեղինակության քննադատությանը՝ հիմնականում մեծ ծավալի եւ քերականության բարդության պատճառով։ Լեզուն մասնավորապես քննադատել են Չարլզ Հոարը եւ Նիկլաուս Վիրտը, ինչպես նաեւ Էդսգեր Դեյքստրան։ Դեյքստրան իր «Գիտական ֆանտաստիկան եւ գիտական իրականությունը[1]» հոդվածում կասկած է արտահայտել, որ Ադայի պես բարդ լեզուն կարող է կանխատեսելի եւ կառավարելի լինել․

Վերջերս դրա վառ օրինակն է հանդիսացել Ադա֊ն։ Եթե Ադա֊ն պետք է ունենա ստանդարտ, ավելի լավ է որ այդ ստանդարտը լինի աներկբա։ Առնվազն երկու նախաձեռնություն եղավ․ երկուսի արդնյունք էր մոտ 600 էջ կազմող ֆորմալ տեքստ, այսինքն անգամներ շատ, քան անհրաժեշտ է համոզվելու համար, որ երկու թուղթն էլ սահմանում են նույն լեզուն։ Այդ երկու փաստաթղթերի ակնհայտ անկառավարելիության պատճառն երկու խմբից ոչ մեկն էլ չէ, ոչ էլ այն ֆորմալ ձեւն է, որ իրենք կիրառել են, այլ ինքը լեզուն․ արդյոք չներկայացնելով ֆորմալ ձեւակերպում, լեզվի նախագծողները կարող են թաքցնել, որ առաջարկում են անկառավարելի հրեշ։ Այն, որ Ադա֊ն կթեթեւացնի ծրագրավորման խնդիրները եւ կավելացնի մեր ջանքերի արդյունավետությունը՝ այն հեքիաթներից է, որոնց հավատալու համար պետք է ունենալ զինվորական կրթություն։

ADA լեզվով գրված օպերացիոն համակարգերըԽմբագրել

Ներկառուցված համակարգերըԽմբագրել

Մշակման փուլում գտնվող ՕՀ-երԽմբագրել

Այլևս գոյություն չունեցող համակարգերԽմբագրել

  • BiiN™
  • Pulse™
  • AdaOS

ԾանոթագրություններԽմբագրել