Ակացիա

բույսերի ցեղ
(Վերահղված է Acaciaից)
Սպիտակ ակացիա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Միմոզայիններ (Mimosoideae)
Տրիբա Acacieae
Ցեղ Սպիտակ ակացիա (Acacia)
Mill., 1754

Ակացիա (լատին․՝ Acacia), ակակի, կակիա, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի ծառերի, թփերի, հազվադեպ՝ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 750 տեսակ։ ՀՀ-ում գրեթե ամենուր աճում է ակացիա սպիտակ (Robinia pseudoacacia) կամ ակացիա կեղծ տեսակը։

Խոշոր, գեղազարդիչ ծառ է (բարձր․ 25-30 մ), լայն գլանաձև սաղարթով։ Տերևները բարդ, կրկնակի փետրաձև են։ Ծաղիկները սպիտակ են կամ դեղնավուն, հոտավետ՝ հավաքված ողկյուզաձև ծաղկաբույլերում։ Պտուղը մանր սերմերով ունդ է։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Մեղրատու է։ Դեղաբույս է․ պարունակում է A և C վիտամիններ, եթերայուղեր, խեժ, աղաղանյութեր, ներկանյութեր։ Չորա- և ցրտադիմացկուն է։ Օգտագործվում է կանաչապատման և անտառաբարելավող տնկարկների ստեղծման համար, ամուր և արժեքավոր բնափայտը՝ կահույքագործության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 223
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակացիա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակացիա» հոդվածին։