«Austrian Business Agency» («ABA–Invest in Austria», հակիրճ՝ ABA), Ավստրիայի Հանրապետության պետական գործակալություն, որի գործառույթն է արտասահմանյան ընկերությունների տեղակայումը երկրում։ «Austrian Business Agency»-ն ենթարկվում է Ավստրիայի Գիտության, հետազոտությունների և էկոնոմիկայի դաշնային նախարարությանը[1]։ Կազմակերպությունը պատասխանատու է բոլոր այն արտասահմանյան կազմակերպություններ ներկայացման և սպասարկման համար, որոնք ցանկանում են գործունեություն ծավալել Ավստրիայի տարածքում։

Austrian Business Agency
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1982
ՎայրՆերքին Քաղաք, Վիեննա, Ավստրիա
Երկիր Ավստրիա
Կայքinvestinaustria.at

«Austrian Business Agency»-ը ներկայացնում է Ավստրիայում տնտեսական իրավիճակի մասին տեղեկատվություն և տնտեսական գործունեություն ծավալելու տեղի ընտրության վերաբերյալ հարցերում միջազգային ներդրողներին խորհրդատվություն տալիս։ Ներդրումների ներգրավման համար կազմակերպությունը սկզբում՝ 1982 թվականին, հիմնադրվել է «ICD Austria» անվամբ պետական ÖIAG (կազմակերպություն, որը ղեկավարում է պետության մասնաբաժինը ձեռնարկություններում) հաստատության կողմից և 1995 թվականին վերանվանվել է «Austrian Business Agency»[2]: Հիւմնադրման 25 ամյակի հոբելյանի առթիվ 2007 թվականից կազմակերպությունը գործում է «ABA–Invest in Austria» անվանումով։ Ներկայում կազմակերպությունում աշխատում է 25 աշխատակից։

«ABA–Invest in Austria» կազմակերպությունը սպասարկում է մի շարք հայտնի միջազգային կազմակերպությունների՝ Ավստրիայում գտնվող տեղական ներկայացուցիչների, որոնցից են Sony, Infineon, Ikea, Matsushita Electric Works, Hutchison Mobilfunk, Holmes Place, Starbucks ընկերությունները։

«ABA–Invest in Austria» կազմակերպության «Location Austria» բաժանմունքը 1997 թվականից զբաղվում է Ավստրիան միջազգային մասշտաբի կինոարտադրություն կազմակերպելու հարթակ դարձնելու ուղղությամբ։ Ստորաբաժանումը «Austria Wirtschaftsservice GmbH»-ի հետ համատեղ պատասխանատու է «Ավստրիան, որպես կինոնկարների արտադրման վայր» («Film Industry Support Austria – FISA») խորագրով միջոցառման համար։ FISA-ն Ավստրիայի Գիտության, հետազոտությունների և էկոնոմիկայի դաշնային նախարարության նախաձեռնությունն է, որը նպաստում է կինոնկարների արտադրության նպատակով Ավստրիայում առաջացած սուբսիդավորման ենթակա արտադրական ծախսերի 25 տոկոսի փոխհատուցման համար[3]։

Գործունեության ոլորտ խմբագրել

Ուղիղ կապիտալ ներդրումների ներգրավման պայքարում Ավստրիան մրցակցում է պետությունների միջազգային ընկերակցության հետ։ Ներդրումների ներգրավման գծով «Austrian Business Agency» կազմակերպությունը զբաղվում է Ավստրիայի ներկայացմամբ որպես բիզնես վարելու վայր և իր առջև խնդիր դնում հետագայում ևս բարձրացնելու Ավստրիայի համբավը որպես զարգացած արդյունաբերական երկիր։ Ավստրիան չորրորդ տեղն է զբաղեցնում Եվրոպական Միության ամենահարուստ երկրների վարկանիշում։ Այնուամենայնիվ, Ավստրիան ընկալվում է որպես զբոսաշրջության և մշակույթի երկիր։

«Austrian Business Agency» կազմակերպությունը զբաղվում է Ավստրիայում արտասահմանյան ընկերությունների աջակցությամբ անվճար հիմունքներով։ «ABA» գործակալությունը ներդրողներին տրամադրում է տեղեկատվություն երկրը ինչպես տնտեսական գործունեություն ծավալելու վայր, այնպես էլ տեղեկատվություն է տալիս տնտեսական, քաղաքական և իրավական պայմանների մասին։ Բացի այդ, «Austrian Business Agency»-ի գործունեության ոլորտին է վերաբերվում Ավստրիայում բոլոր անհրաժեշտ կապերի ապահովում, ինչպես նաև ձեռնարկությունների տեղակայման վայրի ընտրության հարցերի մասին խորհրդատվության տրամադրում, այդ թվում՝ ծախսերի գործոնների մասին տվյալներ (օրինակ աշխատանքի վճարման ծախսեր և կառուցվածքային ծախսումներ), հարկային հարցեր կամ տարբեր ոլորտների բնութագրեր։ Ձեռնարկություններին աջակցությունը տրամադրվում է նաև ներդրումների հետագա փուլերում։

Միջազգային ուղիղ ներդրումները Ավստրիայում խմբագրել

2017 թվականին արտասահմանյան կապիտալ հատկացումների ներգրավման ավստրիական «ABA–Invest in Austria» կազմակերպությունը կարողացավ հասնել նոր ռեկորդային արդյունքի՝ Ավստրիայի տարածքում տեղակայելով 344 միջազգային ընկերությունների։ Ներդրումների ծավալը կազմեց 723,85 միլիոն եվրո, ստեղծվեցին 2.672 նոր աշխատատեղեր[4]

2016 թվականին արտասահմանյան կապիտալ հատկացումների ներգրավման ավստրիական «ABA–Invest in Austria» կազմակերպությունը կարողացավ հասնել ռեկորդային արդյունքի՝ Ավստրիայի տարածքում տեղակայելով 319 միջազգային ընկերությունների։ Ներդրումների ծավալը կազմեց 705.22 միլիոն եվրո, ստեղծվեցին 2.622 նոր աշխատատեղեր[5]։

2016 թվականին Գերմանիայից շուրջ 116 ընկերություններ տեղափոխվել են Ավստրիա, ինչը մոտավորապես 13 տոկոս-ով ավելին է նախորդ տարվա համեմատ։ Այսպիսով, անցած տարում ABB պետական կազմակերպության բոլոր բիզնես նախագծերի 36 տոկոսը բաժին է հասնում Գերմանիային։ Նկատելի կերպով աճեց ակտիվությունը Չինաստանից։ 2016 թվականին 12 չինական ընկերություններ (նախորդ տարվա 7-ի փոխարեն) «Austrian Business Agency» գործակալության ակտիվ փոխազդեցության շնորհիվ Ավստրիայում իրականացրեցին ներդրումներ։ Մոտավորապես 70 ընկերություններ՝ «Austrian Business Agency»-ի տեղակայումների ավելի քան 1/5-րդ մասը, բաժին են ընկնում Հարավ-արևելյան Եվրոպային։ Ավելի ներկայանալի են Հունգարիան, Սլովենիան, Սլովակիան և Ռուսաստանը։

Շատ միջազգային ձեռնարկություններ Արևելյան Եվրոպայի շուկաների իրենց կենտրոնակայանները տեղակայել են Ավստրիայում։ Իր տարածքում ունենալով վերազգային 380 ընկերությունների կենտրոնակայաններ՝ Ավստրիան այդ ցուցանիշով տարածաշրջանի իր մրցակիցների համեմատ գտնվում է բավականին բարձր հորիզոնականում։

Ինչ վերաբերում է ձեռնարկությունների տեղակայման վայրի երկրորդական գործոններին, ապա Ավստրիան միջազգային չափանիշներով առաջատար է այնպիսի ոլորտներում, ինչպիսին է կյանքի որակը, իրավական երաշխիքների ապահովումը, առողջապահության ենթակառուցվածքները և շրջակա միջավայրի պահպանությունը[6][7]։

1982 թվականին իր ստեղծման պահից «Austrian Business Agency» («ABA–Invest in Austria») պետական գործակալության օգնությամբ Ավստրիայում ներգրավվեցին շուրջ 8.45 միլիարդ եվրոյի ներդրումներ, ստեղծվեցին 55038 աշխատատեղեր։ Ընդհանուր առմամբ, «ABA–Invest in Austria» ընկերությունը 2016 թվականի դրությամբ Ավստրիայում իրականացրել է միջազգային ձեռնարկությունների տեղակայման 3478 նախագիծ։

«ABA-Invest in Austria» գործակալության ներգրաված ձեռնարկությունների թվային վիճակագրություն
Տարի 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019
Ձեռնարկությունների քանակ 107 123 152 201 256 158 198 183 201 228 276 297 319 344 355 462

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Federal Ministry of Science, Research and Economy.(չաշխատող հղում)(անգլ.)
  2. «ÖIAG - Österreichische Industrieholding AG». Արխիվացված 2020-08-04 Wayback Machine(գերմ.)
  3. Film Location Austria.(անգլ.)
  4. https://investinaustria.at/en/about-aba/
  5. ФАКТЫ И ЦИФРЫ.(ռուս.)
  6. World Competitiveness Yearbook 2016, „Quality of life“, “Pollution Problems”, “Health Infrastructure”, “Risk of political Instability”.(անգլ.)
  7. Ежегодник мировой конкурентоспособности за 2016 г., «Качество жизни», «Проблемы загрязнения окружающей среды», «Инфраструктура в сфере здравоохранения», «Риск политической нестабильности».(ռուս.)