8P/Թատլ
8P/Թատլ (նույնպես անվանվում է Թատլի գիսաստղ կամ Գիսաստղ Թատլ), պարբերական գիսաստղ է։ Համաձայն դասական նշանակման հանդիսանում է Յուպիտերի ընտանիքի գիսաստղ 20 տարուց պակաս ուղեծրային պարբերությամբ, սակայն չի համապատասխանում այժմ ընդունված դասակարգման չափանիշներին (2 < TՅուպիտեր< 3)։ Հայտնաբերվել է 1858 թվականի հունվարին Հորաս Թատլի կողմից։ Վերջին անգամ անցել է պերիհելիով 2008 թվականի հունվարի վերջում և մինչև փետրվար ամիսը տեսանելի էր հարավային կիսագնդում գտնվող աստղադիտակների համար Էրիդանոս համաստեղությունում։ 2007 թվականի դեկտեմբերի 30-ին այն մոտ անցում է ունեցել M33 գալակտիկայի մոտով, իսկ 2008 թվականի հունվարի 1-ին անցել է Երկրի մոտով 0.25282 ա. մ. հեռավորության վրա[1]։ Գիսաստղի հաջորդ անցումը պերիհելիով սպասվում է 2021 թվականի օգոստոսի 27-ին[2][3]։
8P/Թատլ (1790 II; 1858 I; 1871 III; 1885 IV; 1899 III; 1912 IV; 1926 IV; 1939 X; 1967 V; 1980 XIII; 1994 XV) 8P/Tuttle | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 5 հունվարի, 1858 թ. (Հորաս Թատլի կողմից) |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 1,027132 ա. մ. |
Ապոհելին | 10,376340 ա. մ. |
Մեծ կիսաառանցք | 5,701737 ա. մ. |
Էքսցենտրիսիտետ | 0,819856 |
Սիդերիկ պարբերություն | 13,6 a |
Թեքվածություն | 54,9830° |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 4,5 կմ[1] |
Մթնոլորտային տվյալներ |
8P/Թատլ գիսաստղի հետ է կապված Ուրսիդիս ասուպների հոսքը, որը տեղի է ունենում դեկտեմբեր ամսվա վերջում[4]։ Կանխատեսվում էր, որ գիսաստղի անցման պատճառով 2007 թվականի այս հոսքը կլինի շատ ավելի հզոր[5] չիրականացան, և այն մնաց նորմալ բաշխման շրջանակներում։
Գիսաստղի միջուկը
խմբագրել2008 թվականի հունվարին կատարված ռադիոաստղագիտական դիտարկումներից պարզվեց, որ գիսաստղի միջուկը իրենից ներկայացնում է իրար կպած երկու մարմիններ[6][7]։ Միջուկի տրամագիծը գնահատվել է մոտ 4,5 կմ[1]։
Լուսանկարներ
խմբագրել-
Թատլի գիսաստղը 2007 թվականի դեկտեմբերի 3-ին լուսանկարված Լագունա լեռից, Քալիֆոռնիա
-
M33 գալակտիկայից մոտ 1,2 աստիճան հեռավորության վրա 2007 թվականի դեկտեմբերի 30-ին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «JPL Small-Body Database Browser: 8P/Tuttle». NASA/Jet Propulsion Laboratory. 2008 թ․ հունիսի 6. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Rocher, Patrick (2008 թ․ հունիսի 10). «Note number ։ 0105 P/Tuttle ։ 8P». Institut de Mécanique Céleste et de Calcul des Éphémérides. Վերցված է 2012 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Kinoshita, Kazuo (2008 թ․ հունվարի 24). «8P/Tuttle». Comet Orbits.
- ↑ «Meteor Streams». NASA.gov. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Jenniskens, P.; Lyytinen, E.; Nissinen, M.; Yrjölä, I.; Vaubaillon, J. (December 2007). «Strong Ursid shower predicted for 2007 December 22» (PDF). WGN, Journal of the International Meteor Organization. 35 (6): 125–133. Bibcode:2007JIMO...35..125J.
- ↑ Schilling, Govert (2008 թ․ հոկտեմբերի 14). «Comet Tuttle's Split Personality». Science. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 25-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Harmon, J. K.; Nolan, M. C.; Howell, E. S.; Giorgini, J. D. (2008). Comet 8P/Tuttle: Arecibo Radar Observations of the First Bilobate Comet (PDF). 10th Asteroids, Comets, Meteors. 13–18 July 2008. Baltimore, Maryland. Lunar and Planetary Institute.
Արտաքին հղումներ
խմբագրել- Orbital simulation from JPL (Java) / Horizons Ephemeris
- 8P/Tuttle – Seiichi Yoshida @ aerith.net
- 8P at Kronk's Cometography
- 8P/Tuttle time sequence Արխիվացված 2008-01-01 Wayback Machine
- Comet Tuttle Seen To Be Returning Արխիվացված 2007-11-10 Wayback Machine
- Comet 8P/Tuttle. Canary Islands, Tenerife. 06.01.2008 Արխիվացված 2016-03-11 Wayback Machine
- NASA Orbital Diagram