Ասուպներ և երկնաքարեր։ Գիշերային երկինքի դիտարժան երևույթներից մեկը <<վայր ընկնող աստղերն>> են։ Երևույթն, իհարկե, ոչ մի կապ չունի աստղերի հետ և տեղի է ունենում մեր մոլորակի մթնոլորտի սահմաններում` մոտավորապես 70-130 կմ բարձրության վրա։ Բանն այն է, որ մեր համակարգի սահմաններում, բացի մինչ այժմ թվարկված երկնային մարմիններից, գոյություն ունեն անթիվ-անհամար մանր բեկորներ, փոշու հատիկներ, որոնք ևս, ենթարկվելով Կեպլերի օրենքներին, պտտվում են Արեգակի շուրջը։ Քանի որ դրանք չափազանց շատ են, ապա Երկիրն իր շարժման ընթացքում շարունակ բախվում է դրանց։ Այդ բեկորները, իսկ առավել հաճախ` ավազի և փոշու հատիկները մթնոլորտի մեջ ներխուժում վայրկյանում 11-72 կմ արագությամբ։ Շփվելով օդի մոլեկուլների հետ` դրանք շիկանում են և իոնացնում օդի ատոմները։ Երկնքում լուսե գիծն առաջանում է ինչպես նշված բեկորների այրումից, այնպես էլ իոնացած ատոմների վերականգնումից։ Երևույթը կոչվում է ասուպի երևույթ:

Ասուպի (ընկնող աստղ) անիմացիա

Մեկ գիշերվա ընթացքում կարելի է արձանագրել -3 աստղային մեծության 28000 ասուպ։ Այդպիսի պայծառության լուսահետք է թողնում 4-5 գրամ զանգվածով բեկորը։

Բացի պատահական ասուպներից, տարվա ընթացքում մի քանի անգամ կարելի է դիտել նաև ասուպային հոսքեր կամ սովորական անձրևներ։ Եթե սովորական պայմաններում մեկ ժամվա ընթացքում արձանագրվում է 5-10 ասուպ, ապա ասուպային անձրևի ժամանակ դրանց թիվը հասնում է հարյուրների և հազարների։

Եթե ասուպի երևույթն առաջացնող բեկորն ամբողջությամբ չի այրվում, ապա հասնում է օդի ավելի խիտ շերտերին, դանդաղում և ընկնում Երկրի վրա։ Երկրի վրա ընկած այդպիսի բեկորներ կոչվում երկնաքարեր։ Մի քանի սանտիմետրով ավելի խոշոր երկնաքարերը հիմնականում կապված են աստղակերպի հետ։ Ենթադրվում է, որ դրանք առաջացել են աստղակերպի ընդհարման հետևանքով։ Որքան ավելի խոշոր է մթնոլորտի մխրճվող երկնաքարը, և որքան ավելի մեծ է դրա արագությունը, այնքան ավելի է շատ է շիկանում դրա մակերևույթը։ Այս երևույթը, ի տարբերություն սովորական ասուպների, կոչվում է բոլիդ կամ հրագունդ։

Ավելի խոշոր երկնաքարերը, որոնք ունեն առնվազն մեկ տոննա զանգված և մեկ մետր տրամագիծ, Երկրի մակերևույթին առաջացնում են խառնարաններ։ Մեր մոլորակում հայտնի են 0,1կմ և ավելի մեծ տրամագծով մոտ 100 այդպիսի խառնարաններ։ Դրանց մեծ այնպես է հողմահարված, որ կարող են դիտվել միայն արբանյակներից։

Երկնքարերը հիմնականում լինում են երկու տեսակի։ Դրանցից առաջամինները բաղկացած են քարի ապարներից, որոնցից պարզագույնները ածխածնային երկնաքարերն են։ Երկնաքարերի երկրորդ տեսակը պարունակում է մեծ քանակությամբ նիկել և երկաթ։

Քանի որ այդ երկնաքարերն ունեն միևնույն տարածական արագությունները, թվում է, որ հոսքը կազմող ասուպները դուրս են գալիս երկնոլորտի միևնույն կետից։ Վերջինս անվանում են ասուպների հոսքի ռադիանտ։

Երևույթի հնագույն գրառումներից են հայ մատենագրությունում պահպանված 902 և 1070 թվականի

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 597 CC-BY-SA-icon-80x15.png