Բացել գլխավոր ցանկը

Հորաս Պառնել Թատլ (դասական տառադարձմամբ՝ Հորացիուս Պառնել Թուտլ, անգլ.՝ Horace Parnell Tuttle, ծնվ. 1837 թ. մարտի 24-ին, Նյուֆիլդ - մահ. 1923 թ. օգոստոսի 1-ին, Վաշինգտոն), ամերիկացի աստղագետ։

Հորաս Թատլ
Horace Tuttle
HPTuttle-1866.jpg
Ծնվել էմարտի 17, 1837(1837-03-17)[1]
Newfield, Յորք շրջան, Մեն, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 16, 1923(1923-08-16)[1] (86 տարեկանում)
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Հարվարդի աստղադիտարան,
Միացյալ Նահանգների
ռազմածովային աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
ՊարգևներԼալանդի մրցանակ
Horace P. Tuttle Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1857 թվականին Թատլը սկսել է աշխատել Հարվարդի քոլեջի աստղադիտարանում, որպես օգնական։ Նա հայտնաբերել է մի քանի գիսաստղեր և հանդիսանում է 109P/Սվիֆթ-Թատլի (հանդիսանում է Պերսեիդներ ասուպային հոսքի աղբյուրը) և 55P/Թեմպլ-Թատլի (հանդիսանում է Լեոնիդներ ասուպային հոսքի աղբյուրը) գիսաստղերի համահայտնաբերողը։ Նրան օժանդակում էր Ասաֆ Հոլլը, ով հաշվարկում էր երկնային մարմինների ուղեծրերը։ Բացի այդ Թատլը հայտնաբերել է (66) Մայա և (73) Կլիտիա աստերոիդները։

1862 թ. նա թողեց Հարվարդը, որպեսզի 9 ամսով մասնակցի քաղաքացիական պատերազմում, որտեղ նա ծառայում էր որպես գանձապահ։ Հետագայում նա ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում և մասնակցել է մի քանի աշխարհագրական ճանապարհորդությունների։

1884 թվականից նա շարունակել է աշխատել որպես աստղագետ և աշխատել է Միացյալ Նահանգների ռազմածովային աստղադիտարանում, Վաշինգտոնում։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. (5036) Թատլ աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)