451 աստիճան ըստ Ֆարենհայթի (ֆիլմ)

«451 աստիճան ըստ Ֆարենհայթի» (անգլ.՝ Fahrenheit 451), գեղարվեստական ֆիլմ հակաուտոպիական ապագայի մասին, նկարահանած Ռեյ Բրեդբերիի համանուն վեպի հիման վրա։ 1966 թվականին նկարահանված ֆիլմը ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի առաջին գունավոր ֆիլմն է և միակը անգլերեն լեզվով։ Գլխավոր դերերը կատարել են Օսկար Վերները և Ջուլի Կրիստին։ Ֆիլմի նկարահանումները տևել են 93 օր (1966 թվականի հունվարի 13-ից մինչև ապրիլի 15-ը)։ Ֆիլմում բոլոր տիտրերը էկրանին չեն հայտնվում, այլ կարդացվում են կադրից դուրս ձայնով։

451 աստիճան ըստ Ֆարենհայթի
անգլ.՝ Fahrenheit 451
ԵրկիրՖրանսիա
 Միացյալ Թագավորություն
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1][2], դրամա, հակաուտոպիական ֆիլմ, վեպի էկրանավորում և arthouse science fiction film?
Հիմք451 աստիճան ըստ Ֆարենհայթի[3]
Թվականդեկտեմբերի 23, 1966[4], նոյեմբերի 14, 1966[5], 1966, սեպտեմբերի 15, 1966[5] և սեպտեմբերի 16, 1966[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖրանսուա Տրյուֆո[1][6][7][…]
ՊրոդյուսերԼյուիս Մ․ Ալլեն
Սցենարի հեղինակՖրանսուա Տրյուֆո և Ժան-Լուի Ռիշար
ԴերակատարներՕսկար Վերներ[6][8][7][…], Ջուլի Քրիստի[6][8][7][…], Սիրիլ Քյուսակ[6][8][9][…], Մարկ Լեսթեր[9], Իվոնն Բլեյք[9], Ջոն Ռեյ[9], Անտոն Դիֆրինգ[6][9][2], Թոմ Ուաթսոն[9], Էրիկ Մեյսոն[10] և Մայքլ Բալֆուր[10]
ՕպերատորՆիկոլաս Ռոուգ
ԵրաժշտությունԲերնարդ Հերման
ՄոնտաժԹոմ Նոուբլ
Պատմվածքի վայրՔլիվլենդ
Նկարահանման վայրPinewood Studios
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն109 րոպե
Բյուջե1 500 000 $

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է հասարակության մասին, որում գրքերի ընթերցումը արգելված է օրենքով։ Մարդկանց, ովքեր պահում են գրքեր, ձերբակալում են, իսկ գրքերը այրում են այսպես կոչված «Հրշեջները»։ Գլխավոր հերոսը՝ Գայ Մոնտեգը, Հրշեջ է աշխատում, սակայն չի ցանկանում հաշտվել գոյություն ունեցող գաղափարախոսության հետ։ 451 աստիճան ըստ Ֆարենհայթի (մոտ 233 °C) արտահայտվում է, որպես «ջերմաստիճան, որում բռնկվում և այրվում են գրքերը»։

Ըստ սյուժեի ֆիլմը որոշ դրվագներում տարբերվում է վեպից։ Օրինակ, Կլարիսան ֆիլմում ողջ է մնում և Մոնտեգի հետ լքում է քաղաքը։ Փաբերի դերը ֆիլմում զգալիորեն նվազեցված է՝ նա հայտնվում է մեկ դրվագում, միայն ակնթարթորեն և որպես ծեր մարդ, քնած այգում նստարանին։ Կապված նրա հետ, որ ֆիլմը նկարահանվել է 1966 թվականին, կյանքից որոշ տարրեր՝ նկարագրված գրքում, բացակայում են ֆիլմում։

Դերերում խմբագրել

Ընդունելություն խմբագրել

Կինոմամուլը միանշանակ չի անդրադարձել ֆիլմին նրա թողարկումից հետո։ Մարտին Սկորսեզեն այն անվանում էր չգնահատված, ուղղակի ազդեցություն ունեցած նրա սեփական աշխատանքների վրա։ Վեպի հեղինակ Ռեյ Բրեդբերին էկրանավորումով գոհ չէր և արմատական սխալ էր համարում Ջուլի Կրիստիին կրկնակի դերում հաստատելը[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0060390/
  2. 2,0 2,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=2166.html
  3. Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն)Svenska Filminstitutet.
  4. Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.adorocinema.com/filmes/filme-2166/
  7. 7,0 7,1 7,2 http://www.interfilmes.com/filme_13324_Fahrenheit.451-(Fahrenheit.451).html
  8. 8,0 8,1 8,2 http://stopklatka.pl/film/fahrenheit-451
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 http://www.imdb.com/title/tt0060390/fullcredits
  10. 10,0 10,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  11. Джилл Стюарт. (22 апреля 2009). «LA People 2009: The Writer — Ray Bradbury» (անգլերեն). Los Angeles Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել