41-ի հունիսին (ֆիլմ, 2008)
«41-ի հունիսին» (բելառուս․՝ «У чэрвені 41-га»), հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Ֆրանսկևիչ-Լայեն Օլեգ Սմիռնովի «Հունիս» վեպի հիման վրա[1][2]։
41-ի հունիսին ռուս.՝ В июне 41-го | |
---|---|
Երկիր | Բելառուս Ռուսաստան |
Ժանր | ռազմական հեռուստասերիալ |
Թվական | 2008 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Ֆրանսկևիչ-Լայե |
Սցենարի հեղինակ | Սերգեյ Աշքենազի |
Դերակատարներ | Սերգեյ Բեզռուկով, Մագդալենա Գուրսկա, Ռոստիսլավ Յանկովսկի, Պավել Դելոնգ, Ալեքսանդր Ֆրանսկևիչ-Լայե, Վլադիմիր Յանկովսկի, Միխայիլ Կալինիչև և Ալեսյա Պուխովայա |
Երաժշտություն | Ալեքսանդր Զացեպին |
Կինոընկերություն | Բելառուսֆիլմ |
Սյուժե
խմբագրել1941 թվականի հունիս։ Արևմտյան Բելառուսի «Ամբարտակի» խորհրդային սահմանապահ ուղեկալում տիրող իրավիճակը, ուր վերադառնում է կարճատև արձակուրդից լեյտենանտ Իվան Բուրովը, օրեցօր դառնում է ավելի ու ավելի է սպառնալից․ սահմանապահ ջոկատը, որը շրջապատված է հարձակվող գերմանական զորքերով, աջակցություն չի գտնում տեղի բնակչության՝ լեհերի շրջանում, որոնք տրամադրված են խորհրդային իշխանության դեմ։ Սակայն երիտասարդ սպային սպասում են ոչ միայն ռազմական ժամանակի խիստ դժվարություններ, այլև անձնական կյանքի խնդիրներ. Բուրովի սիրելի աղջկա՝ լեհ Հաննայի պապն ատում է բոլոր ռուսներին, հատկապես՝ խորհրդային զինվորականներին՝ նրանց համարելով իր կնոջ մահվան մեղավորը։ Իվանը, որը կորցրել է իր մարտական ընկերներին, ցուցաբերելով քաջություն և հերոսություն, միայնակ պայքարում է օկուպանտների դեմ և ստիպված է գաղտնի հանդիպել Հաննայի հետ՝ պահպանելով իր սերն ու հավատարմությունը Հայրենիքին։
Դերերում
խմբագրել- Սերգեյ Բեզրուկով – լեյտենանտ Իվան Բուրով
- Մագդալենա Գուրսկա – Հաննա Բելսկայա
- Ռոստիսլավ Յանկովսկի – Վոյցեխ Բելսկի, Հաննայի պապը
- Պավել Դելոնգ – հաուպտման Օտտո Ռեգներ
- Ալեքսանդր Ֆրանսկևիչ-Լայե – Գյունտեր, Օտտո Ռեգների եղբայրը
- Վլադիմիր Յանկովսկի – Վուրֆ
- Միխայիլ Կալինիչև – սերժանտ Միխաս Կարպենյուկ
- Ալեսիա Պուխովայա – Յադվիգա
- Ռաֆայել Մուկաև – կարմիրբանակային Ռուստամ Կուլչաև
- Վիտալի Բեզրուկով – մայոր Միխայլով, ուղեկալի պետ
- Օլեգ Կոց – շարքային Սուլակ, օդեսացի
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակներ՝ Սերգեյ Աշկենազի, Ստանիսլավ Գովորուխին, Ալեքսանդր Ֆրանսկևիչ-Լայե, Գլեբ Շպրիգով
- Ռեժիսոր՝ Ալեքսանդր Ֆրանսկևիչ-Լայե
- Օպերատոր՝ Նիկոլայ Իվասիվ
- Նկարիչ՝ Ալեքսանդր Խոլոդցով
- Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Զացեպին
- Պրոդյուսեր՝ Սերգեյ Դանիելյան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «41-ի հունիսին» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «41-ի հունիսին» ֆիլմը kinopoisk.ru կայքում