«2 On», ամերիկացի երգչուհի Թինաշեի երգը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր Սքուլբոյ Քյուն։ Երգը թողարկվել է 2014 թվականի հունվարի 21-ին, որպես երգչուհու «Aquarius» կոչվող դեբյուտային ստուդիական ալբոմի առաջին սինգլ։ Երգը գրվել է Թինաշեի, Սքուլբոյ Քյուի, Բոբի Բրեքինսի, Նեյթ Ուոքայի, DJ Mustard-ի, Ջոն Ռեդուանի, Մարլի Ուոթերսի, Մայրոն Բիրդսոնգի, Շոն Փոլի և Թրոյ Ռամիի կողմից։

«2 On»
«2 On» սինգլի շապիկը (Թինաշեի և Սքուլբոյ Քյու, )
Թինաշեի և Սքուլբոյ Քյուի սինգլը
«Aquarius» ալբոմից
ԹողարկվածՀունվարի 21, 2014 (2014-01-21)
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2013
ԺանրԷլեկտրո-R&B
Տևողություն3:51
ԼեյբլRCA Records
ՊրոդյուսերDJ Mustard, Ջոն Ռեդուան, Մարլի Ուոթերս
Թինաշեի սինգլների ժամանակագրություն
«Artificial People»
(2011)
«2 On»
(2014)
«Pretend»
(2014)
Սքուլբոյ Քյուի սինգլների ժամանակագրություն
«Break the Bank»
(2014)
«2 On»
(2014)
«Studio»
(2014)

Տեսահոլովակ խմբագրել

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Հաննա Լաքս Դևիսը, թողարկվել է 2014 թվականի մարտի 24-ին։ Երաժշտական քննադատների կողմից տեսահոլովակը հիմնականում դրական արձագանքներ է ստացել։ «Idolator»-ի բլոգերներից մեկը տեսահոլովակի խորեգրաֆիան համեմատել է երգչուհիներ Ջանեթ Ջեքսոնի և Բրիթնի Սփիրսի տեսահոլովակների հետ[1], իսկ «Stereogum» օնլայն հրատարակչության լրագրողը իր հոդվածում նշել է, որ տեսահոլովակն ունի երգչուհի Ալիայի տեսահոլովակներին բնորոշ որոշ բաներ իր մեջ[2]։

Հիթ շքերթներ խմբագրել

Շաբաթական հիթ շքերթներ խմբագրել

Հիթ շքերթ (2014-2015) Զբաղեցրած
տեղ
  Ավստրալիա (ARIA) 29
  Բելգիա (Ultratip Flanders) 38
  Բելգիա (Ultratop Urban Flanders) 23
  Կանադա (Canadian Hot 100) 74
  Կանադա (Billboard CHR/Top 40) 46
  Ֆրանսիա (SNEP) 180
  Միացյալ Թագավորություն (UK Singles Chart) 127
  Միացյալ Թագավորություն (UK R&B Chart) 19
  ԱՄՆ (Billboard Hot 100) 24
  ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 5
  ԱՄՆ (Billboard Mainstream Top 40) 22
  ԱՄՆ (Billboard Rhythmic) 1

Տարեվերջի հիթ շքերթներ խմբագրել

Հիթ շքերթ (2014) Զբաղեցրած
տեղ
  ԱՄՆ (Billboard Hot 100) 65

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել