2312 (վեպ), ամերիկացի գրող Քիմ Ռոբինսոնի գիտաֆանտաստիկ վեպը, որը հրատարակվել է 2012 թվականին, անգլերենով[1], իսկ 2015 թվականին հրատարակվել է ռուսերենով։ «Նեբյուլա» մրցանակի դափնեկիր է (2013 թվական)` լավագույն վեպ անվանակարգում։

2312
անգլ.՝ 2312 և ֆր.՝ 2312
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտաֆանտաստիկ վեպ, ինտերսեքս արձակ և կոշտ գիտական ֆանտաստիկա
Ձևվեպ
ՀեղինակՔիմ Ստենլի Ռոբինսոն
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուամերիկյան անգլերեն
ՏեսարանՄերկուրի
Հրատարակվել էմայիսի 22, 2012

Սյուժե խմբագրել

Վեպի իրադարձությունները տեղի են ունենում 2312 թվականին, երբ մարդկային ցեղը արդեն բնակեցրել էր ամբողջ արեգակնային համակարգը։ Սվան Էր Հոնգը (Swan Er Hong) նկարիչ է և աստերոիդների տեռարիումի նախկին դիզայները Մերկուրիի Տերմինատոր քաղաքից։ Նա իմանում է իր տատիկի` Ալեքսի հանկարծամահ լինելու մասին. վերջինս շատ մեծ ազդեցություն ուներ Տերմինատորի բնակիչների շրջանում։ Սվանն որոշում է իմանալ ավելին Ալեքսի կյանքի մասին և ուղևորվում է Իո, Յուպիտերի արբանյակ, որպեսզի հանդիպի Վանգի հետ, որը քվանտային համակարգչի մասնագետ էր։ Այդ ժամանակ Տերմինատոր քաղաքն ավերվել է արհեստական ծագման աստերոիդի գրոհումից։ Արեգակնային համակարգով իր ճանապարհորդության ընթացքում Սվանն ավելին է իմանում Ալեքսի մահվանը վերաբերող հանելուկի դավադրությունների և նրա հարազատ քաղաքի ավերման շարքի մասին[2][3]։

Սեռ և գենդեր խմբագրել

Վեպում մարդկանց մեծամասնությունը համարվում է ինտերսեքս կամ «հերմաֆրոդիտ» (կրում են երկու սեռերի բնութագրիչներ)։

Գենդերը և սեռականությունը այս աշխարհում ներկայացնում են բազմազանության լայն վարիացիաներ. ներառյալ կին, տղամարդ, անդրոգին, բիգենդեր, երկսեռականություն, ներքինի, աքսեսուալ, չկողմնորոշվածներ, համասեռականներ, լեսբուհիներ, քվիր, բազմասիրերեր և այլն։

Քննադատություն խմբագրել

Վեպը ստացել է բավականին դրական քննադատություն[4][5]։ Բացի շահած Նեբյուլա մրցանակից, 2012 թվականին վեպը նաև եղել է BSFA մրցանակի հավակնորդների թվում և հիշատակվել է Ջեյմս Տիպտրի կրտսեր մրցանակի պատվավոր ցանկում[6][7]։ 2013 թվականին այն արժանացել է Հյուգո մրցանակի` լավագույն վեպ անվանակարգում[8], և եղել է Արթուր Կլարկի մրցանակի հավակնորդը[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «2012 Nebula Awards Winners». Locus Online (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  2. Galaxy, Geek's Guide to the. «Kim Stanley Robinson Sees Humans Colonizing the Solar System in 2312». WIRED (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  3. M. John Harrison (2012 թ․ հունիսի 14). «2312 by Kim Stanley Robinson – review» (անգլերեն). the Guardian. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  4. Kaveney, Roz (2012 թ․ հունիսի 12). «2312, By Kim Stanley Robinson». The Independent. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  5. Canavan, Gerry (2012 թ․ հունիսի 14). «Struggle Forever». Los Angeles Review of Books. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 31-ին.
  6. BSFA Shortlist Announced, British Science Fiction Association, January 18, 2013, Արխիվացված է օրիգինալից May 24, 2018-ին, Վերցված է May 30, 2013-ին
  7. Kiernan and Salaam Win Tiptree Awards, Locus Magazine, March 5, 2013, Վերցված է May 30, 2013-ին
  8. Hugo Award Finalists, LoneStarCon, March 31, 2013, Արխիվացված է օրիգինալից April 15, 2013-ին, Վերցված է April 2, 2013-ին
  9. 2013 Shortlist, Serendip, April 4, 2013, Արխիվացված է օրիգինալից January 3, 2014-ին, Վերցված է May 30, 2013-ին