1 լիտր արցունք
1 լիտր արցունք (ճապ.՝ 1リットルの涙 (իտի ռիտտորու նո նամիդա)), գիրքը համարվում է «դրամատիկական ողբերգություն», որը գրվել էր Այա Կիտոյի կողմից օրագրի տեսքով (1962 թվականի հուլիսի 19 - 1988 թվականի մայիսի 23) և հրատարակվել է նրա մահվանից 2 տարի առաջ: Դա Այայի տասնչորս օրագրերի հավաքածուն է, որոնցում նա կիսվել է իր պատանեկան կյանքի դժվարությունների և հաշմանդամության մասին, ով հիվանդ էր նեյրոգեներատիվ հիվանդությամբ: Իր օրագրում նա ոչ միայն բնութագրել է այն ամենը, ինչ նրա հետ էր կատարվում, այլ նաև արտացոլել է իր իրավիճակը, բնութագրելով այն դժբախտությունները, որոնք նա պարտավոր էր տանել:
Հեղինակ | Այա Կիտո |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն և տանկոբոն |
Ժանր | նոն-ֆիկշն |
Բնօրինակ լեզու | ճապոներեն |
Էջեր | 239 |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Gentosha |
Հրատարակման տարեթիվ | 1986 և փետրվարի 25, 1986 |
ԳՄՍՀ | 4-900435-26-0 |
Խորհելով մարդկանց մասին, կարոտելով նախկին կյանքը, վառ ապագայի և առողջության մասին երազանքներով, աղջիկը մեծանում էր գրառումների ընթացքից ելնելով, սակայն նրա հիվանդությունը նույնպես զարգացում էր ապրում: Ի սկզբանե Կիտոյի համար օրագիր վարելու նպատակն էր մտցնել այնտեղ այն զգացողությունները, որոնք ի հայտ են եկել այն պահից, երբ հիվանդությունը սկսել էր ընթացք ստանալ և ինչպես էր այդ ամենը անդրադարձել իր կյանքի վրա: Նրա վիճակի վատացման հետ մեկտեղ օրագիրը վեր էր ածվում իր ներսում ընթացող լարված պայքարի բնութագրման վայր, որը կատարվում էր միաժամանակ հաղթահարման, հարմարման, և ամենաուղիղ իմաստով՝ իր կենդանի մնալու փորձերի հետ զուգահեռաբար: Իր գրառումներից մեկում նա նշում է.- «Ես գրում եմ, և իմ գրելու ունակությունը նշանակում է, որ ես դեռ կենդանի եմ»:
«1 լիտր արցունք» օրագիրը 2007 թվականի դրությամբ վաճառվել էր ավելի քան 18 միլլիոն օրինակով:
Համառոտ բովանդակությունԽմբագրել
15 տարեկան հասակում Այա Կիտոյի մոտ ախտորոշվել էր սպինոցերեբելյար ատաքսիա: Այս հիվանդությունը մարդու մոտ առաջացնում է մարմնի վերահսկողության կորուստ, բայց քանի որ մարդու մոտ պահպանվում են մտավոր ունակությունները, նրա հիվանդությունը մեկուսանում էր: Վերջում նա չէր կարողանում ուտել, քայլել և խոսել:
Անցնելով բոլոր՝ յոթ բժշկական ստուգումները, և վերջ ի վերջո զիջելով հիվանդությանը՝ Այան պետք է ոտքի կանգներ շարունակելով ապրել մինչև մահը: Նա մահացավ 25 տարեկան հասակում:
ՖիլմԽմբագրել
Տվյալ գրքի կինեմատոգրաֆիական մեկնակերպը համարվում է «Լիտր արցունք» դրամատիկական ֆիլմը[1]:
TV սերիալԽմբագրել
Նույնանուն ճապոնական հեռուստասերիալը հեռարձակվել է 2005 թվականին Fuji TV հեռուստաալիքով, որի հիմքում դրված էր Այայի կենսագրությունը: Գլխավոր՝ Այա Իկեուտի դերը մարմնավորել է Էրիկա Սավաձիրին, ով մարմնավորել է նույն հիվանդությամբ աղջկա, ինչպես Այա Կիտոն, ով անցել է նույնպիսի մեծաքանակ խնդիրների միջով:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ichi rittoru no namida, http://www.imdb.com/title/tt1370332/, վերցված է 2020-07-21
Արտաքին հղումներԽմբագրել
- Diary of Aya անգլերեն՝ թարգմանված է չինարենից
- Blog de Aya-Kito-s-Diary — Le Journal d’Aya Kito — Skyrock.com Un litre de larmes, en français.
- Un litre de larmes, le journal d’Aya traduction française du livre
- Un Litro di Lacrime Traduzione italiana dall’inglese
- A Diary of Tears գերմաներեն՝ թարգմանված է անգլերենից
- One Litre of Tears Թարգմանվել է գերմաներեն