1908 թվականի Օլիմպիական խաղերի մեդալներ

1908 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մեդալ, բնորոշ պարգև թիմային և անհատական մարզական մասնակիցներին ամառային IV Օլիմպիական խաղերում հաջողության հասնելու համար, որը տեղի է ունեցել Լոնդոնում, Միացյալ Թագավորություն։ I տեղի համար մեդալ ձուլված մաքուր ոսկուց։

Խաղերի արծաթե մեդալ. վերևից՝ մարզիկների համար, ներքևում՝ կազմակերպիչների համար

Պատմություն խմբագրել

Հուլիսի 28-ին անցկացվեց հաղթողների պարգևատրման արարողությունը։ Այս խաղերի մեդալի ստեղծումը տարբերվում է իր յուրահատկությամբ, սովորություն դարձավ արմատապես փոխել դիզայնը, մետաղների կազմությունը և պարգևի չափերը։ Լոնդոնը այդ սովորությունից չհրաժարվեց։

Մեդալների վերջնական էսքիզները հանձնվեցին Թագավորական ակադեմիային, հաստատման և ցուցադրելու համար։

Արտադրություն խմբագրել

Մեդալների պատրաստման արհեստանոցը համարվում է «Vaughton & Sons»: Ավելի թանկ ոսկեզօծ, արծաթե և բրոնզե տարատեսակներն են, որոնց տիրաժը կազմում է 50-ից մինչև 100 օրինակ։ Էսքիզի հեղինակը ավստրալիական քանդակագործ Բերտրամ Մակկենան է, որը համագործակցել է Բրիտանական օլիմպիական խորհրդի հետ և որոշել են մեդալները արտադրել շատ փոքր՝ 33 մմ. տրամագծով։ Խախտելով Օլիմպիական խարտիայի կանոնակարը, փոխվեց ոչ միայն չափերը, այլ նաև մետաղների կազմությունը, մասնավորապես նաև առաջին տեղի մրցանակային մեդալների ոսկու տոկոսը։ Որոշում է կայացվել ձուլել 583 նմուշի ոսկուց, ոչ թե ոսեկզօծված, ի տարբերություն նախորդ խաղերի։ Հենց այդ պատճառի հետ էր կապված մեդալների չափերի նվազումը, որը շատ նման էր մեծ հուշադրամի։ Հուշամեդալները պատրաստվում էին 4 տեսակի. արծաթե ոսկեզօծված, արծաթե, բրոնզե և սպիտակ մետաղից (ցինկ)։ Ցինկի բոլոր մեդալները 48 գրամ էր, ավելի թանկ մետաղները 59 գրամ էր կազմում։

 
Ոսկե մեդալի հակառակ երես

Դիզայն խմբագրել

Տարբերվում էին կազմակերպիչների մեդալների դիզայնը՝ հաղթողների պարգևները և հուշամեդալները։

  • Հաղթողների մեդալները ունեին հետևալ տեսքը.

Դիմային երեսին ամբողջ հասակով մերկ պատկերով հաղթող աթլետ է, երկու կողմերում կիսամերկ կանացի ազդեցիկ պատկերներ, դնելով ծաղկեպսակ աթլետի գլխին։ Ներքևում մակագրություն. «Olympic Games London 1908» (Օլիմպիական խաղեր, Լոնդոն, 1908)։

Հակառակ երեսին պատկերված սուրբ Գևորգ Զորավարն է ձիու վրա, պարտության մատնելով վիշապին, իսկ նրանց առջև հաղթանակի աստվածուհին է Արմավենու ճյուղը աջ ձեռքին։ Ձախում, հետին ֆոնին պլանի խոշոր կաղնու ծառ։ Իսկ մեդալի եզրին փորագրված է մարզաձևի անունը, որի համար այն նախատեսված է։

  • Հուշամեդալների պատկերները կազմակերպիչների համար այլ էր.

Մեդալի դիմային երեսին արագ ընթացող դասական հունական կառքն է, լծված չորս ձիերով։ Կառքում մրցավարն է արմավենու ճյուղը ձախ ձեռքին, իակ աջ ձեռքին դափնու ճյուղն է, հայտարարում է հաղթողին։ Կառապանը վերահսկում է քառաձի մարտակարգը։ Օլիմպիական մեդալների ժամանակ նաև այս դրվագը կրկնվել է՝ 1912 թվականին, 1920 թվականին և 1948 թվականին։

Հակառակ երեսին երկրագնդի մի հատվածում հաղթանակի աստվածուհին է, արմավենու և դափնու ճյուղերը աջ ձեռքին և ձախ ձեռքին շեփորն ։ Նա ազդարարում է հաղթանակ և փառք։ Աջից մակագրություն. «In Commemoration Of The Olympic Games Held In London 1908» (ի հիշատակ Լոնդոնում կայացաաց Օլիմպիական խաղերի, 1908)։ Ձախից քաղաքների անուններն է, որտեղ անց է կացվել Խաղերը. Էլլիս, Աթենք, Փարիզ, Սենթ Լուիս, Լոնդոն։ Առաջինը մատնանշված է Էլլիսը, որտեղ գտնվում է հինավուրց Օլիմպիան։

Ոսկե մեդալ խմբագրել

 
Ոսկե մեդալի դիմային երես
  • Տրամագիծ - 33 մմ
  • Հաստություն - 4,4 մմ
  • Քաշ - 21 գրամ
  • Բաղադրություն - ոսկի
  • Հատում

Արծաթե մեդալ խմբագրել

  • Տրամագիծ - 33 մմ
  • Հաստություն - 4,4 մմ
  • Քաշ - 21 գրամ
  • Բաղադրություն - արծաթ
  • Հատում

Բրոնզե մեդալ խմբագրել

  • Տրամագիծ - 33 մմ
  • Հաստություն - 4,4 մմ
  • Քաշ - 21 գրամ
  • Բաղադրություն - բրոնզ
  • Հատում

Մնացած մեդալներ խմբագրել

Ի համլրումն հաղթանակի պարգևների, այն պատրաստվում էր մեծաքանակ «կազմակերպչական» պարգևներ ակտիվ մասնակիցների համար։

Հուշամեդալը կարևորապես մեծ պարգև էր 50 մմ տրամագծով։ Դրանք պատրաստված էին չորս տեսակից՝ արծաթե ոսկեջրածից, արծաթից, բրոնզից և ցինկից (սպիտակ մետաղ)։ Սպիտակ մետաղով պարգևատրվում էին այն մարզիկները, ովքեր Խաղերի մասնակից էին։ Մնացած երեք տարբերակները նախատեսված էր հատուկ և պատվավոր անձանց համար։ Ցինկից պատրաստված մեդալները 48 գրամ էր, իսկ սպիտակ մետաղը 59 գրամ էր։

Գրականություն խմբագրել

  • Виммерт Йорг «Олимпийские игры». Мир книги, 2007. 48 с. ISBN 978-5-486-01370-6

Արտաքին հղումներ խմբագրել