1850 թվականի Կրակովի հրդեհ

1850 թվականի Կրակովի հրդեհ, սկսվել է հուլիսի 18-ին և տևել է մի քանի օր։ Ենթադրվում է, որ այն ավերել է Կրակով քաղաքի մոտավորապես 10 տոկոսը, որն այն ժամանակ Ավստրիական կայսրության Կրակովի մեծ իշխանության կազմի մեջ էր մտնում[1]։

1850 թվականի Կրակովի հրդեհ

Նախապատմություն խմբագրել

1850 թվականին Կրակով քաղաքը դեռևս մեծապես կախված էր փայտից՝ որպես շինանյութ։ Քաղաքի 1700 շինությունների մեծ մասը փայտից էր, իսկ քարե շինություններն ունեին փայտե տարրեր։ Քաղաքն ուներ աղքատիկ ջրային ենթակառուցվածքներ և չկար մշտական հրդեհային ծառայություն[2]։

Հրդեհ խմբագրել

Հրդեհն սկսվել է հուլիսի 18-ին՝ քաղաքի ծայրամասային Կրուպնիցա փողոցի շրջակայքում, ջրաղացի տարածքում։ Հրդեհը վերագրվում է դժբախտ պատահարին, որ առաջացել էր ջրաղացպանի և դարբնի գործողությունների հետևանքով, ովքեր սարքավորումները վերանորոգելիս հրդեհ էին առաջացրել ջրաղացում, ինչը հետագայում դուրս է եկել վերահսկողությունից։ Ուժեղ քամու պատճառով հրդեհը մեծացել և տարածվել է մոտակա շինությունների վրա՝ ազդելով քաղաքի կենտրոնի վրա[2]։ Ժամերի ընթացքում այն գրավել է ավելի քան ութ փողոց, բայց նրա հետագա տարածումը դադարեցվել է։ Յագելոնյան Համալսարանի ուսանողները կանխել են հրդեհի թեթևակի վնասից ավելի մեծ վնասի պատճառումը համալսարանի գրադարանին[3]։ Հրդեհի տարածումը կասեցվել է մեկ օրվա ընթացքում, բայց դրա լիարժեք վերացման համար անհրաժեշտ է եղել մի քանի օր և զինվորականների օգնությունը[3]։

 
Կրակովի քարտեզը հրդեհի հետևանքով ավերված տարածքները նշված են կարմիրով։ Գլխավոր հրապարակի հարավ-արևելյան կողմում՝ Գրոձկա փողոցի երկու կողմերում, դեպի արևելք և արևմուտք՝ Պլանտի զբոսայգի։

Հրդեհի հետևանքով ավերվել է քաղաքի մոտավորապես մեկ տասներորդը․ 153 շինություն, երկու պալատներ, երկու կամ երեք վանական համալիրներ և չորս եկեղեցիներ[2][4]։

Հետևանքներ խմբագրել

Հրդեհը պատճառ է դարձել քաղաքում հետագա տնտեսական լճացման համար։ Այն ստիպեց քաղաքային իշխանություններին նաև մեծացնել հրդեհաշիջման աշխատանքների համար հատկացվող ֆինանսկան միջոցները, չնայած առաջին (կամավորական) հակահրդեհային ծառայությունը ձևավորված չէր մինչև 1865 թվականը[2]։ Բոլոր վնասված շինությունների վերջնական վերականգնումն ավարտվել է միայն 1912 թվականին[4]։

Ավերված կամ վնասված վայրեր խմբագրել

  • Եպիսկոպոսի պալատ, Կրակով[5]
  • Վիլեպոլսկի պալատ[6]
  • Ասիսի Սբ․ Ֆրանսիս եկեղեցի, Կրակով[7]
  • Սուրբ Երրորդության բազիլիկ, Կրակով[8]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cresswell, Peterjon (2009). Frommer's Kraków Day by Day. John Wiley & Sons. 978-0-470-69710-8.
  2. 2,0 2,1 2,2 2,3 dr inż. Piotr Guzewski; bryg. dr inż. Dariusz Wróblewski; mł. bryg. mgr inż Daniel Małozięć (2014). Czerwona Księga Pożarów: Wybrane problemy pożarów oraz ich skutków (Polish). Centrum Naukowo-Badawcze Ochrony Przeciwpożarowej im. Józefa Tuliszkowskiego Państwowy Instytyt Badawczy. էջեր 43–. ISBN 978-83-61520-14-6.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 Komenda Miejska Państwowej Straży Pożarnej w Krakowie. «The 1850 Great Fire of Kraków» [Wielki pożar Krakowa z 1850 roku]. Source: Janina Bieniarzówna, Jan M. Małecki (1985), Dzieje Krakowa (լեհերեն). ISBN 83-08-00116-5. Kalendarium. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  4. 4,0 4,1 «Ciekawostka historyczna – pożar Krakowa w 1850 r.». www.franciszkanie.pl (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
  5. «Dni Dziedzictwa». dnidziedzictwa.pl.
  6. «Pałac Wielopolskich – Magiczny Kraków». krakow.pl.
  7. «Historia – Bazylika Franciszkańska Kraków».
  8. krakow4u. «Kościół Świętej Trójcy w Krakowie (kościół Dominikanów) – kościoły krakowa – msze święte w Krakowie». www.krakow4u.pl. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)