13 (ալբոմ, Տիմատի)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 13 (այլ կիրառումներ)
13 (ալբոմ, Տիմատի) , ռուսական հիփ-հոփ երգիչ Տիմատիի չորրորդ երաժշտական ալբոմը՝ թողարկված 2013 թվականի հոկտեմբերի 28-ին, Black Star Inc. լեյբլով։ Ալբոմի համերգ-ներկայացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին «Կրոկուս Սիթի Հոլ» համերգային սրահում։
13 | |
---|---|
-ի | |
Թողարկված | 2013 |
Ժանր | հիփ հոփ |
Լեզու | ռուսերեն |
Պատմություն
խմբագրելՌուսական նոր սկավառակ թողարկելու մասին խոսակցությունները Տիմատին սկսել էր դեռևս 2011 թվականի սեպտեմբերի 13-ից՝ RU.TV ալիքով, նույնիսկ մինչև իր SWAGG ալբոմի դուրս գալը։ Այդ պահից ներկայացվել են ռուսական այնպիսի սինգլեր, ինչպիսիք են «Реквием по любви» («Սիրո մասին ռեքվիեմ»), «Rock star», «Лондон» երգերը, որոնք տեղ չգտան ալբոմի մեջ։ 2013 թվականի սկզբում նա հանրությանը ցույց տվեց «XIII» ալբոմի պաստառը։ 2013 թվականի սեպտեմբերի 13-ին լեյբլ Black Star Inc-ին անոնս արեց իր դիսկի շապիկը։ 2014 թվականի փետրվարի 14-ին Տիմատին իր Ինստագրամի[1] էջում հրատարակեց 13-ը՝ անծանոթ, նոր երգերով։
2014 թվականի մարտի 7-ին Տիմատին հայտնեց սպասված ալբոմի ներկայացման հստակ օրը և նշեց, որ այն շուտով համալրվելու է երկու նոր երգերով, նոր տեսահոլովակներով և թվային բուկլետներով։ 2014 թվականի մարտի 17-ին iTunes Store[2] օնլայն խանութում տեղի ունեցավ ալբոմի թողարկումը։
Երգերը
խմբագրել2013 թվականի հունիսի 24-ին տեղի ունեցավ ալբոմի առաջին սինգլի պրեմիերան։ Երգը կոչվում էր ««Что видишь ты» («Ինչ ես տեսնում դու»)։ Այն թողարկվեց տեսահոլովակի հետ միասին, որը նկարահանվել էր Չեխիայի Հանրապետությունում։ Հուլիսի 2-ն լույս տեսավ ալբոմի երկրորդ սինգլը՝ «Посмотри» («Նայիր»)՝ Kristina Si-ի հետ համատեղ երգում։ Որոշ տվյալների համաձայն երգը Ռուսաստանում առաջին հորիզոնականն էր զբաղեցրել։ Երգի հիման վրա տեսահոլովակ էր նկարահանվել։ Հաջորդիվ՝ սեպտեմբերի 2-ին երրորդ երգը դուրս եկավ իր տեսահոլովակով, որը կոչվում էր՝ «Время не ждёт» («Ժամանակը չի սպասում»), իսկ պրեմիերան տեղի ունեցավ2013 թվականի Новая волна մրցույթի շրջանակներում։ Սակայն վերջինч «Посмотри» և «Время не ждёт» սինգլերը տեղ չեն գտել վերջնական ալբոմի ցանկում։
Կոմերցիոն ընդունելություն
խմբագրելiTunes Store խանութի[3] ներկայացումից հետո հաջորդ մի քանի օրերին ալբոմը դարձեկ է «Топ-Альбомы» անվանակարգում առաջինը Ռուսաստանում, Ուկրաինայում, Մալդիվներում, Ադրբեջանում, Ղազախստանում, երկրորդն էր՝ Լատվիայում, իսկ ութերորդը՝ Լիտվայում։
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | ««Пролог»» ((feat. Сергей Минаев)) | 2:32 |
2. | ««Демоны»» ((feat. Павел Мурашов)) | 5:04 |
3. | ««Все было не зря»» ((feat. Гарик Сукачёв)) | 3:26 |
4. | ««Рентген»» | 3:47 |
5. | ««Выключаем свет»» | 4:29 |
6. | ««Голая»» | 4:00 |
7. | ««GQ»» ((feat. L'One и Сергей Мазаев)) | 3:27 |
8. | ««Выходной»» | 3:26 |
9. | ««Ловушка»» ((feat. L'One, Мот, Фидель)) | 4:02 |
10. | ««Море»» ((feat. Павел Мурашов и Фидель)) | 4:42 |
12. | ««Что видишь ты»» | 3:06 |
13. | ««Вертолет»» | 5:55 |
14. | ««Время не ждёт»» ((feat. Павел Мурашов)) | 3:42 |
Ալբոմին մասնակիցներ
խմբագրել- Տիմատի - հիմնական արտիստ, երգիչ, խոսքերի և երաժշտության հեղինակ
- Capella (Diamond Style Productions) - երաժշտության հեղինակ (3-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 13-րդ երգեր)
- L'One - հյուրընկալված արտիստ (7-րդ, 9-րդ երգերում) և երգերի բառերի հեղինակ (7-րդ, 9-րդ երգեր)
- Սերգեյ Մինաեվ - խոսքերի հեղինակ (1-ին երգ)
- Գարիկ Սուկաչով - հյուրընկալված արտիստ
- Մոտ - հյուրընկալված արտիստ (3-րդ)
- Chris Gehringer (Sterling Sound Mastering) - մասթերինգ
- Վիկտոր Անրամով - հիմնական պրոդյուսեր
- Natan - հյուրընկալված արտիստ (11-րդ), բառերի հեղինակ (11-րդ)
- Կոնստանտին, «Косторч Матафонов» - մոնտաժ և արձանագրություն
- Фидель - հյուրընկալված արտիստ (9, 10-րդ երգեր), բառերի հեղինակ (երգ 9)