1-ին գվարդիական հետևակային դիվիզիա (Գերմանական կայսրություն)
1-ին գվարդիական հետևակային դիվիզիա (գերմ.՝ 1. Garde-Infanterie-Division), Պրուսական թագավորության, իսկ հետագայում՝ Գերմանական կայսրության բանակի զորամիավորում։ Այն տեղակայված էր Բեռլինում։
1-ին գվարդիական հետևակային դիվիզիա | |
---|---|
1-ին գվարդիական հետևակային դիվիզիայի հրացանաձիգ գունդը՝ Պոտսդամում զորահանդեսի ժամանակ․ 1894 թ․։ Նկարի հեղինակ՝ Կարլ Ռյոխլինգ, 1894 թ․։ | |
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | դիվիզիա |
Երկիր | ![]() |
Ենթարկոում | Պահակային կորպուս |
Ստեղծվեց | 1818 |
Ճակատամարտեր | Առաջին համաշխարհային պատերազմ |
Լուծարվեց | 1919 |
Մարտական ուղին
խմբագրելՍտեղծվել է 1818 թվականի սեպտեմբերի 5–ին։ Այդ ժամանակ Պրուսական բանակի բրիգադները, որոնք նախկինում խմբավորված էին կորպուսների մեջ, վերածվում էին դիվիզիաների։ Պրուսական գվարդիայի հետևակային գնդերը և հրետանային մարտկոցները միավորվեցին Գվարդիական դիվիզիայի մեջ[1]։
Կայսերական Գերմանական բանակը մինչև 1918 թվականը
խմբագրելԴիվիզիան մտնում էր Գերմանական կայսերական գվարդիայի կորպուսի մեջ։ I Համաշխարհային պատերազմի սկսվելու պահին դիվիզիայի հրամանատարն էր գեներալ–լեյտենանտ Օսկար ֆոն Հուտիերը։
- Դիվիզիայի մարտակարգը հետևյալն էր 1914 թվականի դրությամբ․
- 1–ին գվարդիական հետևակային բրիգադ
- 2–րդ գվարդիական հետևակային բրիգադ
- 1–ին գվարդիական դաշտային հրետանու բրիգադ
- Գվարդիական հուսարական զորագունդ (2–րդ, 3–րդ, 5–րդ էսկադրոններ)
- 1–ին վաշտ, գվարդիական առաջադետք՝ պիոներ գումարտակ
- 1–ին և 3–րդ բաժանմունքներ, գվարդիական դաշտային բժշկական վաշտ
- 1–ին գվարդիական դիվիզիայի ինժեներներ
Դիվիզիայի անձնակազմի թիվը կազմում էր 18․000 զինծառայող։ Դիվիզիան ենթակա էր Գերմանական կայսրության գվարդիական կորպուսին։ Այս դիվիզիան մտնում էր Բեռլինի կայազորի մեջ։
Դիվիզիան մասնակցել է I Համաշխարհային պատերազմին։
Կազմացրվել–լուծարվել է 1919 թվականի ապրիլի 30–ին։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «1-ին գվարդիական հետևակային դիվիզիա (Գերմանական կայսրություն)» հոդվածին։ |