1ԳՆ93
1ԳՆ93 «Փոքրիկ», ռուսական արտադրության գիշերային նշանոց։ Նախատեսված է կռվի դաշտը և կրակահերթերի վայրերը եղանակային վատ պայմաններում դիտարկելու համար։ Այս մոդելը ստեղծվել է 1990-ական թվականներին «Թոչպրիբորում» ԿԴԲ-ում։ Արտադրվել է «Նովոսիբիրսկի սարքաշինական գործարան» ԲԲԸ-ի կողմից (ք․ Նովոսիբիրսկ)։ Դիզայներական առանձնահատկությունները թույլ են տալիս նշանոցն ամրացնել համեմատաբար ավելի փոքր զենքերի վրա։
Կառուցվածք
խմբագրելՆերկայիս ձևափոխված կառուցվածքում մի շարք դետալներ տեղափոխվել են նշանոցի կողային հատված, ավելացվել են հեռաչափ ցանց, մեխանիզմն ու պայծառությունը կարգավորելու հարմարություն, և լուսավորությունը ավտոմատ կերպով կարգավորելու հնարավորություն։
Մոդելներ
խմբագրել- 1ԳՆ93-1 նախատեսված՝ ԱԿ74Ն-ի, ԱԿ74Մ-ի, ԱԿ101-ի, ԱԿ102-ի, ԱԿ105-ի, ԱԿ107-ի, ԱԿ108-ի, ԱՆ-94-ի, Վալի և Վինտորեզի համար
- 1ԳՆ93-2 նախատեսված՝ ԱԿ74Ն-ի, ԱԿ74Մ-ի, ԱԿ101-ի, ԱԿ102-ի, ԱԿ105-ի, ԱԿ107-ի, ԱԿ108-ի, ԱՆ-94-ի և ՁՀՆ-7-ի համար[1]
- 1ԳՆ93-3 նախատեսված՝ ԿԳ-ի և ԴԴՀ-ի համար
- 1ԳՆ93-4 նախատեսված՝ ԴԴՀ-ի և Դրագունովի ծալովի դիպուկահար հրացան
Մոդելների մարտավարատեխնիկական բնութագիր
խմբագրելԴետալների տեսակը | 1ԳՆ93-1 | 1ԳՆ93-2 | 1ԳՆ93-3 | 1ԳՆ93-4 |
---|---|---|---|---|
ԷՕՓ-ի սերունդները | 2+ | 2+ | 2+ | 3 |
Հարյուր անգամ խոշորացած | 4 | 4 | 5 | 3․7 |
Տեսանկյան աստիճան | 6 | 6,3 | 6 | 10 |
Հեռահարություն, մ | 350 | 400 | 500 | 600 |
Էներգամատակարարում, Վ | 1․5 | 1․5 | 1․5 | 1․5 |
Աշպատանքային ժամանակը, ժ | 10 | 10 | 10 | 10 |
Մեծ չափսերը, մմ | 207×79×176 | 220×90×193 | 226×100×198 | 250×190×81 |
Քաշ, կգ | 1․0 | 1․2 | 1․5 | 1․3 |