Ֆրունզիկ Կիրակոսյան
հայ թարգմանիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ֆրունզիկ Ասատուրի Կիրակոսյան (փետրվարի 5, 1943 - մարտի 17, 2012, Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, թարգմանիչ։ Հայաստանի գրողների միության անդամ (1995)։
Ֆրունզիկ Կիրակոսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1943 |
Վախճանվել է | մարտի 17, 2012 (69 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | թարգմանիչ և բանաստեղծ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Հայաստանի հանրային ռադիո |
Ֆրունզիկ Կիրակոսյան Վիքիքաղվածքում |
Կենսագրություն
խմբագրելՖրունզիկ Կիրակոսյանը ծնվել է Ալավերդի քաղաքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1982 թվականին՝ Մոսկվայի օտար լեզուների (իսպաներեն) դասընթացները։ 1971-2003 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրային ռադիոյի մշակութային ծրագրերի խմբագրությունում։ Հիմնել և խմբագրել է ամենօրյա «Մեհյան» գրական-գեղարվեստական պարբերականը[1]։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, կատարել թարգմանություններ իսպաներենից, ռուսերենից։
Երկեր
խմբագրել- «Լռության մթնշաղ», 1996 թ.
- «Իրիկնատեսիլ», 1999 թ.
- «Բիբլիական տեսիլներ», 2003 թ.
Թարգմանություններ
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Արարատի երկիր։ Հայաստանը 20-րդ դարի սերբական պոեզիայում (երկլեզու հրատարակություն).- Երևան։ Ապոլոն, 2002.- 115 էջ։
- Արդի եվրոպական պոեզիա.- Երևան։ Ապոլոն, 2005.- 191 էջ.- Բովանդ-ից՝ Էստոնական պոեզիա։
- Արմսթրոնգ Ջոն Ու. Անմահական ջուր։ Միզաբուժության մեթոդիկա.- Երևան։ Մեհյան, 1992.- 56 էջ։
- Բյոռնս Ռոբերտ։ Ոտաբոբիկ աղջիկը։ Բանաստեղծություններ; Էպիգրամներ.- Երևան։ Իրավունք, 2007.- 111 էջ.- (Համաշխարհային պոեզիա 6)։
- Գյադա Սիգիտաս։ Սարյակը լուսնի տակ։ Բանաստեղծություններ.- Երևան։ ՀԳՄ հրատ., 2005.- 175 էջ։ Վերատպությունը տե՛ս Սարյակը լուսնի տակ։ Բանաստեղծություններ.- Երևան։ Գասպրինտ, 2016.- 175 էջ։
- Իմ Դաղստան.- Երևան։ Սովետական գրող, 1980.- 332 էջ.- Բովանդ-ից՝ Ստեղծագործությունների մի մասը։