Ֆրենկ Սիբլի

անգլիացի ֆուտբոլիստ

Ֆրենկ Ֆիլիպ Սիբլի (անգլ.՝ Frank Sibley), դեկտեմբերի 4, 1947(1947-12-04), Ակսբրիջ, Միդլեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն - մայիսի 10, 2024(2024-05-10)[1], անգլիացի ֆուտբոլիստ, պաշտպան, հետագայում մարզիչ։

Ֆրենկ Սիբլի
անգլ.՝ Frank Sibley
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 4, 1947(1947-12-04)
Ծննդավայր Ակսբրիջ, Միդլեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահվան ամսաթիվ մայիսի 10, 2024(2024-05-10)[1] (76 տարեկան)
Դիրք պաշտպան

Կենսագրություն

խմբագրել

Ֆրենկ Սիբլին «Քուինս Պարկ Ռեյնջերս» ակումբի կազմում 1966–67 թվականներին նվաճել է Անգլիայի Երրորդ դիվիզիոնի առաջնության գավաթը, 1967 թվականին՝ Լիգայի գավաթը։

Սիբլին «Քուինս Պարկ Ռեյնջերսի» առաջին թիմի կազմում եղել է ամենաերիտասարդ խաղացողը՝ 1963 թվականի սեպտեմբերի 3-ին, 15 տարեկան հասակում, Լիգայի գավաթի խաղում՝ «Ալդերշոթ» ակումբի դեմ[2]։ 23 տարեկանում ծնկի վնասվածք ստանալուց հետո նա թողել է իր ֆուտբոլային կարիերան և միացել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» մարզչական շտաբին, իսկ ավելի ուշ՝ 1977 թվականի ամռանը, դարձել է ակումբի մենեջերը։

1979 թվականի փետրվարին նա նշանակվել է «Ուոլսալի» ակումբի մենեջեր։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է երկու ամիս[3]։

2004 թվականին Սիբլիի մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն։ Ֆրենկ Սիբլին մահացել է 2024 թվականի մայիսի 10-ին, 76 տարեկան հասակում[4][5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Frank Sibley RIPQueens Park Rangers L.F.C..
  2. Wilkes, Neil (21 May 2019). «Club information: Queens Park Rangers». Sports Mole. Վերցված է 13 May 2024-ին.
  3. «PAST MANAGERS». Walsall FC. 25 May 2014. Վերցված է 13 May 2024-ին.
  4. «Frank Sibley RIP». QPR F.C. 11 May 2024. Վերցված է 12 May 2024-ին.
  5. FC, QPR. «Official website of Queens Park Rangers for the latest news from Loftus Road». QPR FC (անգլերեն). Վերցված է 2024-07-14-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել