Իմո Ֆրեդ Ֆրայդեյ (մայիսի 22, 1995(1995-05-22)[1], Նիգերիա), նիգերիացի ֆուտբոլիստ, «ԱԶ Ալկմար» ֆուտբոլային ակումբի հարձակվողն է։

Ֆրեդ Ֆրայդեյ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Նիգերիա Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 22, 1995(1995-05-22)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Նիգերիա
Հասակ 187 սմ
Քաշ 90 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ ԱԶ
Համար 54
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2016 Նորվեգիա Լիլեսթրյոմ 57 (22)
2016-մինչ հիմա Նիդերլանդներ ԱԶ 28 (7)
2016-2017 Նիդերլանդներ   Յոնգ ԱԶ 10 (11)
2018 Նիդերլանդներ   Սպարտա 14 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 1, 2018:

Ակումբային կարիերա խմբագրել

Ֆրայդեյը ֆուտբոլով սկսել է զբաղվել նիգերիական «Բուժոկ» ակումբում։ 2013 թ․ ֆուտբոլիստին հրավիրում են նորվեգական «Լիլեսթրյոմ», որտեղ օգոստոսի 16-ին իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքում 3 տարի ժամկետով։ Նորվեգիայի առաջնությունում իր առաջին խաղն անցկացրել է սեպտեմբերի 21-ին, երբ թիմը մրցում էր «Հյոյնեֆոս» ակումբի հետ[2]։ Լիլեսթրյոմի կազմում իր առաջին գոլը խփել է 2014 թ․ օգոստոսի 1-ին, երբ թիմը մրցում էր «Բրան» ակումբի հետ[3]։

2016 թ․ ամռանը ֆուտբոլիստը տեղափոխվում է «ԱԶ Ալկմար» ստորագրելով 4 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմում էր 1.5 մլն եվրո։ Ֆուտբոլիստով հետաքրքրված էին նաև «Սպարտակ» և «Հերթա» ակումբները[4]։ ԱԶ Ալկմարի կազմում իր առաջին խաղն անցկացրել է հուլիսի 28-ին, երբ թիմը Եվրոպայի Լիգայի որակավորման խաղում մրցում էր հունական «ՊԱՍ» ակումբի հետ[5]։ Օգոստոսի 7֊ին իր առաջին խաղն է անցկացրել Նիդերլանդների առաջնությունում, երբ թիմը մրցում էր «Հերենվեն» ակումբի հետ[6]։ Ալկմարի կազմում իր առաջին գոլը խփել է օգոստոսի 18-ին, երբ թիմը Եվրոպայի Լիգայի որակավորման փուլում մրցում էր սերբական «Վոյվոդինա» ակումբի հետ[7]։

2018 թ․ սկզբին Ֆրայդեյը վարձավճարով տեղափոխվում է Ռոտերդամի «Սպարտա»։ Նոր ակումբի կազմում իր առաջին խաղն անցկացրել է հունվարի 16-ին, երբ թիմը մրցում էր «Վիտես» ակումբի հետ[8]։ Սպարտայի կազմում իր առաջին գոլը խփել է փետրվարի 4-ին, երբ թիմը մրցում էր «Վիլլեմ II» ակումբի հետ[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Лиллестрём VS. Хёнефосс 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 21.
  3. «Лиллестрём VS. Бранн 4:3» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 1.
  4. ««Лиллестрем» отклонил предложение «Спартака» по форварду Фрайдею, игрок перейдет в АЗ» (ռուսերեն). sports.ru. 2016 թ․ հուլիսի 14.
  5. «АЗ VS. ПАС Янина 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 28.
  6. «АЗ VS. Херенвен 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 7.
  7. «Войводина VS. АЗ 0:3» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 18.
  8. «Спарта Роттердам VS. Витесс 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունվարի 16.
  9. «Спарта Роттердам VS. Виллем II 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ փետրվարի 4.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդ Ֆրայդեյ» հոդվածին։