Ֆրեդրիկստադի կամուրջ (նորվ.՝ Fredrikstadbrua ), կամուրջ նորվեգական Ֆրեդրիկստադ քաղաքում՝ Գլոմմա գետի վրա։ Միացնում է քաղաքի արևելյան և արևմտյան հատվածները։ Կառուցվել է 1956 թվականին։ Այն համարվում է Ֆրեդրիկստադ քաղաքի գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Իր արտաքին տեսքի շնորհիվ կամրջին անվանում են նաև «Արծաթյա կամուրջ» (նորվ.՝ Sølvbrua )[1]:

Ֆրեդրիկստադի կամուրջ
Երկիր Նորվեգիա
ՏեղանքՖրեդրիկստադ
Տեսակճանապարհային կամուրջ
Նյութպողպատ
Թռիչքների քանակ23
Հատում էԳլոմմա
Երկարություն824 մետր
Լայնություն13,4 մետր
Բացման տարեթիվօգոստոսի 18, 1957
Քարտեզ
Քարտեզ

կամրջի պատմություն խմբագրել

1953 թվականի հոկտեմբերին Ֆրեդրիկստադի քաղաքային խորհուրդը թույլատրեց, որպեսզի Գլոմմա գետի վրան կառուցեն հիմնական կամուրջ։ Այն կառուցվելու էր գոյություն ունեցող լաստանավային անցարանից 650 մետր վերև[2]։

1957 թվականի օգոստոսի 18-ին կամուրջը պաշտոնապես բացվեց, որն ուղեկցվեց տոնակատարությամբ։ Բացման պատիվը տրվեց արքայազն Ուլաֆ V-ին։

2008 թվականի ապրիլի 17-ին Ֆրեդրիկստադի կամուրջը և արևելյան ափի շրջանաձև հրապարակը ներկայացվեցին որպես Նորվեգիայի մշակութային ժառանգություն[3]։

կամրջի կառուցում խմբագրել

կամրջի շինարարական աշխատանքները կատարել է գերմանական «Stahlbau Eggers» ընկերությունը։ Ֆրեդրիկստադի կամրջի մետաղական կոնստրուկցիան կառուցվել է 1956 թվականի գարնանը[4]։

Մետաղական կոնստրուկցիաները հավաքվել են տեղում։ Գլխավոր կամարը կառուցելու համար օգտագործվել է լողացող կռունկ, որը բերվեց Օսլոյից։

1956 թվականին տեղի ունեցավ վթար. մի քանի տասնյակ մետր երկարությամբ հիմնակմախքը, որը 52 մմ տրամագծով արմատուրից էր կառուցված, փուլ եկավ մոտակա բնակելի տներից մեկի վրա, բայց հուրախություն բոլորի, ոչ մեկը չտուժեց[5]։ 270x270px|thumb|կամրջի ընդհանուր տեսքը գետափի արևելյան հատվածից

Կառուցվածք խմբագրել

կամրջի ընդհանուր երկարությունը կազմում է 824 մետր։ Այն բաղկացած է 23 թռիչքից։ Կենտրոնական թռիչքը 196 մետր բարձրություն ունի[6]։

կամրջի հունային մասը կառուցված է կամարաձև մետաղական կոնստրուկցիայից։ Գետից մինչև կամարի սլաքը 69 մետր է։ Կամարների միջև երկարությունը կազմում է 14 մետր։ Թվով հինգ փոքր կամարները գտնվում են ջրի մակարդակից 5 մետր բարձրության վրա։ կամրջի ամբողջ մետաղական կոնստրուկցիաների ընդհանուր զանգվածը կազմում է 1100 տոննա[2]։ կամրջի հենասյուները երկաթբետոնյա կառուցվածք ունեն՝ սեփական ցցահենարաններով։ կամրջի ընդհանուր լայնությունը 13,4 մետր է։

Օրական, միջին տվյալներով, Ֆրեդրիկստադի կամրջի վրայով անցնում են 30.000 ավտոմեքենաներ։ Լայն չլինելու պատճառով օրվա պիկ ժամերին կամրջի վրա ավտոմեքենաների խցանումներ են գրանցվում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդրիկստադի կամուրջ» հոդվածին։