Ֆրեդերիկ Ուոքեր (անգլ.՝ Frederick Walker. մայիսի 26, 1840(1840-05-26)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 4, 1875(1875-06-04)[2][1], St Fillans), բրիտանացի սոցիալ-ռեալիստական ոճի նկարիչ և նկարազարդող։ Ջոն Էվերեթ Միլլեն անվանել է նրան. «Դարի մեծագույն նկարիչ»[6]։

Ֆրեդերիկ Ուոքեր
Ծնվել էմայիսի 26, 1840(1840-05-26)[1]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհունիսի 4, 1875(1875-06-04)[2][1] (35 տարեկան)
Մահվան վայրSt Fillans
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, գծանկարիչ և վիզուալ արտիստ
ՈճIdyllic school?[3][4]
ԹեմաներԿերպարվեստ[5]
Ուշագրավ աշխատանքներThe Vagrants?
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
 Frederick Walker Վիքիպահեստում

Կյանք և ստեղծագործական ուղի խմբագրել

 
«Վշտի սփոփանք» (1862)

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Ուոքերը ծնվել է Լոնդոնի Մերիլեբոն թաղամասի Գրեյթ Թիչֆիլդ փողոց 90 հասցեում։ Ոսկերիչ Վիլյամ Հենրիի և Աննա Ուոլքերի ութ երեխաներից հինգերրորդն էր։ Նա մեծ արժանիքների տեր նկարիչ էր և ցուցադրություններ էր կազմակերպում Գեղարվեստի թագավորական ակադեմիայում (Լոնդոն) և Բրիտանական ինստիտուտում 1782–1802 թվականներին։ Ֆրեդերիկի մայրը զբաղվում էր ասեղնագործությամբ և երբ 1847 թվականին մահացավ Ֆրեդերիկի հայրը, մայրը դարձավ ընտանիքի միակ կերակրողը։

Նա սովորել է տեղի դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել է Քեմդենի Հյուսիսային Լոնդենի Քոլեգիեյթ դպրոցում։ Նա մանկուց է ցուցաբերել նկարչութ. յան ոլորտում ունակություններ։ Երիտասարդ տարիքում արտանկարում էր գրիչով և թանաքով։ Նկարում էր նաև Բրիտանական թանգարանում։ 1855–1857 թվականներին Գովեր փողոցում աշխատում էր ճարտարապետական գրասենյակում, բայց թողնում է աշխատանքը և ուսանում է Բրիտանական թանգարանում և Ջեյմս Մավյու Լիի նկարչական դպրոցում։

1858 թվականին նա ուսանում է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում (Լոնդոն), այնուհետև որոշ ժամանակ Լամբեթում Ջոզայ Վուդ Վայեմփրի մոր փայտի փորագրություն է սովորում։ Այստեղ նա ծանոթանում է Ջոն Վիլյամ Նորֆի և Ջորջ Փինվելի հետ։ Երկու տարի ուսուցմանը համատեղ ազատ ժամանակ շարունակում էր նկարել և՛ յուղաներկով, և՛ ջրաներկով նկարներ։

Նկարազարդող խմբագրել

 
«Ամառային օրեր» (1866)

1859 թվականին նա անդամակցում է Լենգամ Չեմբրի Նկարիչների միությանը և 1860–1865 թվականներին մեծ հաջողություններ է ունենում սև ու սպիտակ նկարազարդումներով, որոնք արվում էր այնպիսի ամսագրերի համար, ինչպիսիք են «Քորնհիլը», «Շաբաթը մեկ անգամ», «Լավ խոսքեր», «Լրագիր բոլորի համար», «Ժամանց» և այլն[7]։ Այս ժամանակահատվածում նրա աշխատանքների մեծ մասը քանդակել է Ջոզեֆ Սվեյնը։ Նրան ծանորացնում են գրող Վիլյամ Ֆեքըրեյի հետ, ով Քորնհիլի խմբագիրն էր և Ուոլկերը նկարներ է նկարում նրա «Ֆիլիպի արկածները» գրքի համար, որը հրատարակվում է 1862 թվականին։ Նա նկարազարդել է նաև Թակերեյի անավարտ «Դենիս Դուվալ» վեպը։ Գրքերից որոշ նկարներ հետագայում դարձան կտավներ, ինչպես օրինակ «Ամռան օրեր» կտավը[8][9]։

Նկարիչ խմբագրել

 
Ուոլկերի հիշատանկին նվիրված հուշարձանը Կուխամում

Ուոլկերը իր առաջին ջրաներկով նկարը, որը կոչվոըմ է «Տարօրինակ դեմքեր», ցուցադրել է 1862 թվականին Նյու Հեյվնի Բրիտանական արվեստի Յեյլ կենտրոնում, իսկ հաջորդ տարի՝ «Ֆիլիպը եկեղեցում» նկարը, որը 1867 թվականին Փարիզի ցուցահանդեսում արժանանում է ոսկե մեդալի[10][11]։ Նա համագործակցում է Ջրաներկի թագավորական միության հետ սկսած 1864 թվականից, մինչ կյանքի վերջ։ Նա ընկերությանը անդամակցում է 1864 թվականից[12]։ 1866 թվականին նա արժանանում է RWS-ի, որը գրվում էր նրա անվանից հետո։ 1871 թվականին ընտրվում է «Բելգիայի ջրաներկի միության» անդամ։

Նա իր առաջին յուղանկարը՝ «Կորած արահետը», ցուցադրության է ներկայացնում Գեղարվեստի թագավորական ակադեմիայում (Լոնդոն), այնուհետև «Ուղևորները» (1866, անձնական հավաքածու), «Լողացողները» (1867, Լեդի Լևերի պատկերասրահ), «Թափառաշրջիկները» (1868, Թեյթ պատկերասրահ, Լոնդոն), «Հին դարպասը» (1869, Թեյթ պատկերասրահ, Լոնդոն), «Գութանը» (1870, Թեյթ պատկերասրահ, Լոնդոն), «Ճանապարհի աջ կողմը» (1875, Մելբորնի Վիկտորիայի ազգային պատկերասրահ)[13][14]։ 1871 թվականին ընտրվում է Թագավորական ակադեմիայի ասոցացիայի (ARA) անդամ անդամ։

Վերջին տարիներ խմբագրել

 
«Թափառականները» (1868; Թեյթ պատկերասրահ, Լոնդոն)

Ուոլկերը երբեք չի ամուսնանում և իր ամբողջ կյանքում ապրում է Լոնդոնում իր մոր, եղբոր՝ Ջոնի և քրոջ՝ Ֆեննիի հետ։ 1863 թվականից ապրել է Բեյսուոթերում։ Երկու անգամ այցելել է Փարիզ 1863 և 1867 թվականներին նաև Վենետիկ՝ 1868 և 1870 թվականներին։ Վերջին անգամ նա գնում է Վենետիկ իր ընկերոջ՝ Ուիլյամ Քուիլլեր Օրչարդսոնի հետ։ 1873 թվականին նա մեկնում է Ալժիր, տուբերկուլոզի դեմ բուժվելու նպատակով, սակայն նրա վիճակը ավելի է վատանում և 1875 թվականին մահանում է Շոտլանդիայի Պերֆշիր մարզի Սուրբ Ֆիլանս գյուղում։ Նրան հուղղարկավորում են Կուխամում։

 
«Ապաստարան» բացիկը Դունունից ուղարկել են Գլասգոու, Շոտլանդիա, 1908 թվականի օգոստոսին

Գրքեր՝ մասամբ նկարազարդված Ուոլկերի կողմից խմբագրել

  • Ֆեքըրեյ, «Ֆիլիպի արկածները»[15] (Լոնդոն, Սմիֆ, Էլդր ենդ Քո, 1862).
  • Դելզիլ Ջորջ, «Օրեր շարունակ»[8] (Լոնդոն, Ռութլեջ, 1866).
  • Բուխանան Ռոբերտ Վիլյամս, «Ճամփեզրի ծաղիկներ»[9] (Լոնդոն, Ռութլեջ, 1867).
  • Ֆեքըրեյ, «Դեյվիս Դուվալ»l[16] (Լոնդոն, Սմիֆ, Էլդր ենդ Քո 1867).

Գրականություն խմբագրել

 
«Մանուշակների դաշտը» 1867
 
«Մեր գյուղը», Ջրաներկի թագավորական միություն, Լոնդոն, 1873
  • J. Comyns Carr, Essays on Art[17] (London: Smith, Elder, & Co, 1879), pp. 198–222.
  • John George Marks, Life and letters of Frederick Walker, A.R.A.[18] (London: Macmillan & Co, 1896).
  • Claude Phillips, Frederick Walker and his works[19] (London: Seeley & Co, 1897).
  • Clementina Black, Frederick Walker[20] (London: Duckworth & Co, 1902).
  • Redgrave, Gilbert Richard. A history of water-colour painting in England[21] (London: Society for Promoting Christian Knowledge, 1905) pp. .
  • Donato Esposito, 'Frederick Walker (1840–1875)', in Frederick Walker and the Idyllists (London: Lund Humphries, 2017), pp. 35–59.

Նշումներ խմբագրել

  This article incorporates text from a publication now in the public domainChisholm, Hugh, ed. (1911). «Walker, Frederick». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 28 (11th ed.). Cambridge University Press.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
  3. Esposito D. Frederick Walker and the Idyllists — 2017.
  4. https://britishart.yale.edu/exhibitions/victorian-idyll
  5. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. Armstrong 1899, էջեր. 51–53
  7. Walker's first published illustration was in Everybody's Journal, 14 January 1860, for a story by Edmond About called "The Round of Wrong" (Phillips, p. 11).
  8. 8,0 8,1 «A Round of days described in original poems». Internet Archive.
  9. 9,0 9,1 «Wayside posies; original poems of the country life». Internet Archive.
  10. «Strange Faces - Frederick Walker - The Athenaeum». the-athenaeum.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  11. «'Philip in Church', Frederick Walker - Tate». Tate.
  12. 'Minor topics of the month', The Art Journal, March 1864, p. 90.
  13. «'The Old Gate', Frederick Walker - Tate». Tate.
  14. «'The Harbour of Refuge', Frederick Walker - Tate». Tate.
  15. «The adventures of Philip on his way through the world : shewing who robbed him, who helped him, and who passed him by : to which is now prefixed A shabby genteel story». Internet Archive.
  16. «Denis Duval, Lovel the widower, The Wolves and the lamb, The second funeral of Napoleon ... with illustrations by the author and by Frederick Walker». Internet Archive.
  17. «Essays on art». Internet Archive.
  18. «Life and letters of Frederick Walker, A. R. A.». Internet Archive.
  19. «Frederick Walker and his works». Internet Archive.
  20. «Frederick Walker». Internet Archive.
  21. «A history of water-colour painting in England». Internet Archive.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Ուոքեր» հոդվածին։