Ֆրեդերիկ Սեսիլ Միլս (անգլ.՝ Frederick Cecil Mills, մարտի 24 (ապրիլի 5), 1892, Սանտա Ռոզա, Կալիֆոռնիա, ԱՄՆ - փետրվարի 9, 1964(1964-02-09), Neshanic, Hillsborough Township, Սոմերսեթ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ և վիճակագիր, 1959 թվականից Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր, 1940 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ, 1934 թվականին Ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի նախագահ։

Ֆրեդերիկ Միլս
Ծնվել էմարտի 24 (ապրիլի 5), 1892
Սանտա Ռոզա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 9, 1964(1964-02-09) (71 տարեկան)
Neshanic, Hillsborough Township, Սոմերսեթ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Կոլումբիայի համալսարան
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունՏնտեսաչափական ընկերություն[1]
Ալմա մատերԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Կոլումբիայի համալսարան
Գիտական ղեկավարՈւեսլի Քլեր Միտչել
Եղել է գիտական ղեկավարSolomon Fabricant?, Frederick V. Waugh?, Melvin Warren Reder? և Victor Fuchs?
Պարգևներ
Երեխա(ներ)Robert Mills?

Կենսագրություն խմբագրել

Ֆրեդերիկը ծնվել է 1892 թվականի մարտի 24-ին Սանտա Ռոզա քաղաքում։

Ֆրեդերի Միլսը Կալիֆոռնիայի համալսարանում 1914 թվականին ստացել է բակալավրի աստիճան, իսկ 1916 թվականին՝ մագիստրոսի աստիճան։ 1917 թվականին Կոլումբիայի համալսարանում՝ Ուեսլի Միտչելի ղեկավարությամբ դոկտորական աստիճան է ստացել[2]։

1917-1919 թվականներին դասավանդել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում, իսկ 1919 թվականից Կոլումբիայի համալսարանում եղել է տնտեսագիտության և վիճակագրության պրոֆեսոր։ 1925-1953 թվականներին եղել է Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի աշխատակից և տնօրենների խորհրդի անդամ։ 1953 թվականից եղել է Կոլումբիայի համալսարանի բիզնեսի բարձրագույն դպրոցի Բարտոն Հեփբերնի անվան տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր, որից 1959 թվականին հրաժարական է տվել՝ դառնալով Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր[3]։

1934 թվականին դարձել է Ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի նախագահ, իսկ 1940 թվականին՝ Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ[3]։

Ֆրեդերիկ Միլսը մահացել է 1964 թվականի փետրվարի 9-ին[2]։

Ընտանիք խմբագրել

Ֆրեդերիկ Միլսը ամուսնացել է Դորոտա Է. Քլարկի հետ, նրանք ունեցել են երկու որդի՝ Ուիլյամը և Ռոբերտը, և մեկ դուստր՝ Հելեն Կ. Միլսը[3]։

Մատենագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
  2. 2,0 2,1 The History of Economic Thought web Frederick C. Mills, 1892-1964.
  3. 3,0 3,1 3,2 CU Emeritus Prof. F. Mills Dies Sunday // Columbia Daily Spectator. — 11 February 1964. — Vol. CVIII. — № 68.