Ֆրեգոլիի համախտանիշ (Ֆրեգոլիի զառանցանք) (անգլ.՝ Fregoli delusion), հազվադեպ հանդիպող հոգեբանական խանգարում։ Այս համախտանիշով տառապող մարդուն թվում է, թե իրեն շրջապատող բոլոր մարդիկ իրականում իր ծանոթներն են, ովքեր փոխում են իրենց տեսքը, դիմահարդարում դեմքը, որպեսզի նա իրենց չճանաչի։ Հաճախ զառանցանքը պարանոիկ բնույթ է կրում. հիվանդը կարծում է, որ այդ մարդն իրեն հետևում է։

Ֆրեգոլիի սինդրոմ
Տեսակհիվանդություն
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և հոգեթերապիա
ՀՄԴ-9297.8
ՀՄԴ-10F22
Անվանվել էLeopoldo Fregoli?
Հայտնի երգիծաբան Լեոպոլդո Ֆրեգոլի, ում անունով կոչվել է համախտանիշը: Լուսանկ.՝ 1900թ.

Ֆրեգոլիի համախտանիշ ունեցող մարդը կարող է նմանեցնել նաև վայրերը, իրերը և անգամ իրադարձությունները[1]։ Այս երևույթը կոչվում է ասոցացման հանգույցներ։ Այս հանգույցները ծառայում են որպես այլ մարդկանց մասին ինֆորմացիա պարունակող կենսաբանական կապեր։ Եթե հիվանդը որևիցե բան է նկատում անծանոթի արտաքինի կամ պահվածքի մեջ, ինչը նա արդեն տեսել է իր ծանոթներից մեկի մոտ, ապա համարում է, որ դիմացինը իր ծանոթն է կամ հարազատը։

Ախտանիշեր խմբագրել

Հիվանդության ախտանիշներն են՝

  • Զառանցանք
  • Տեսողական ամնեզիա
  • Ինքնավստահության կորուստ
  • Ինքնակառավարման կորուստ
  • Զգայապատրանք
  • Կատարողական ֆունկցիաների խանգարում
  • Ճանաչողականության խանգարում
  • Առևանգված լինելու տպավորություն
  • Էպիլեպսիա

Հիվանդության առաջացման պատճառներ խմբագրել

Լևոդոպա խմբագրել

Լևոդոպան (այլ կերպ` Լ-ԴՈՊԱ) որոշ կատեխոլամինների նախատիպն է, մասնավորապես դոֆամինի, էպինեֆրինի և նորէպինեֆրինի։ Այն օգտագործվում է Պարկինսոնյան հիվանդությունը բուժելիս։ Կլինիկական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ լևոդոպայի օգտագործումը կարող է տեսողական պատրանքների և զառանցանքների առաջացման պատճառ հանդիսանալ։ Հիվանդների մեծ մասի մոտ զառանցանքներն առավել վառ են արտահայտվում, քան տեսողական պատրանքները։ Հետազոտությունները ցույց են տվել, որ լևոդոպայի չափաբաժնի քչացման դեպքում պակասում են նաև զառանցանքները։ Ապացուցվել է, որ անտիպարկինսոնյան դեղամիջոցները Ֆրեգոլիի համախտանիշի առաջացման հիմնական պատճառներից են[2]։

Ուղեղի վնասվածքներ խմբագրել

Գլխուղեղի աջ ճակատային և ձախ քունք-գագաթային հատվածների վնասվածքները նույնպես Ֆրեգոլիի համախտանիշի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ։ Ֆեյնբերգը հետազոտություններ է կատարել գլխուղեղի վնասվածք ունեցած մարդկանց շրջանում և պարզել, որ նրանք խնդիրներ չեն ունենում տարածության մեջ տարբեր շարժումներ ընկալելիս։ Սակայն, երբ նրանց խնդրում էին կենտրոնանալ մանրուքների վրա և կատարել ուշադրությունը ստուգող առաջադրանքներ, նրանք չէին կարողանում կողմնորոշվել և ձախողվում էին։

Ֆեյնբերգի հետազոտությունների արդյունքում կատարած կարևորագույն հայտնագործություններից մեկնն այն է, որ հիվանդները ընտրում էին պատասխաններ, որոնք միմյանց հետ որոշակիորեն կապված են։ Օրինակ, ընտրում էին բանջարեղեն մրգի փոխարեն։ Կա ևս մեկ շատ կարևոր փաստ, այն է՝ հիվանդի մոտ նկատվել են տեսողական հիշողության խիստ արտահայտված խախտումներ։

Բուժում խմբագրել

Հիվանդությունը վերջնականապես և մանրամասնորեն ախտորոշելուց հետո սկսվում է դեղորայքային բուժումը։ Հիմնականում օգտագործվում են նեյրոլեպտիկներ։ Սրանք հոգեմետ դեղամիջոցներ են` նախատեսված փսիխոզի բուժման համար։ Բացի սրանից նշանակվում են նաև հակացնցումային և հակադեպրեսանտ դեղորայքներ։ Եթե հիվանդի մոտ կան վառ արտահայտված այլ հոգեբանական շեղումներ, ապա բուժման ընթացքում օգտագործվում է նաև տրիֆլուոպերազին[3][4][5]։

Պատմություն խմբագրել

Համախտանիշը ստացել է իր անվանումը իտալացի դերասան Լեոպոլդո Ֆրեգոլիի անունից, ով հայտնի էր նրանով, որ կարողանում էր շատ արագ փոխել իր արտաքինը թատերական ներկայացումների ժամանակ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mojtabai R (September 1994). «Fregoli syndrome». Aust N Z J Psychiatry. 28 (3): 458–62. doi:10.3109/00048679409075874. PMID 7893241.
  2. Stewart JT (January 2008). «Frégoli syndrome associated with levodopa treatment». Mov. Disord. 23 (2): 308–9. doi:10.1002/mds.21843. PMID 18044770.
  3. Silva JA, Leong GB, Miller AL (1996). «Delusional misidentification syndromes — Drug treatment options». CNS Drugs. 5 (2): 89–102. doi:10.2165/00023210-199605020-00002.
  4. McAllister TW, Ferrell RB (2002). «Evaluation and treatment of psychosis after traumatic brain injury». NeuroRehabilitation. 17 (4): 357–68. PMID 12547983. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  5. Christodoulou GN (1977). «Treatment of the "syndrome of doubles"». Acta Psychiatr Belg. 77 (2): 254–9. PMID 20738.

Արտաքին հղումներ խմբագրել