Ֆրատրիցիդ (եղբայրասպանություն, լատին․՝ frater - եղբայր և caedo - սպանում եմ), եղբորը միտումնավոր կյանքից զրկելը (սպանելը) կամ անզգուշությամբ նրան մահվան հասցնելը։

Կայենը սպանում է Աբելին

ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակներում այս տերմինով են անվանում նաև յուրային զորքի ուղղությամբ արձակած կրակը, ռազմական գործողությունների ժամանակ սեփական զինվորների չկանխամտածված խոցումը, որի պատճառ կարող է լինել, օրինակ, մարտադաշտում նրանց սխալ նույնականացումը։

Կրոնում և դիցաբանությունում խմբագրել

Աբրահամյան կրոններում առաջին եղբայրասպանը (նաև՝ առաջին մարդասպանը) Կայենն է, որը սպանել է իր եղբայր Աբելին։

Բուդդայականության տարածման մեջ մեծ ներդրում ունեցած Աշոկան, ըստ լեգենդի, Մաուրյաների կայսրության տիրակալ դառնալու համար սպանել է իր եղբայրներին։

Ըստ հռոմեական առասպելների՝ ֆրատրիցիդի դեպք է Հռոմուլոսի կողմից իր երկվորյակ եղբայր Հռեմոսի սպանությունը։

Ըստ եգիպտական դիցաբանության՝ Սեթը սպանել է իր երկվորյակ եղբայր Օսիրիսին[1]։

Պատմության մեջ խմբագրել

 
Մեհմեդ III

Օսմանյան կայսրությունում խմբագրել

Օսմանյան կայսրությունում եղբայրասպանութունը հաստատել է Մեհմեդ II-ը, որի պապը՝ Մեհմեդ IXV դարում բոլոր նվաճումները մեկ պետության կազմում միավորելու նպատակով երկարատև և դաժան քաղաքացիական պատերազմ էր մղում իր եղբայրների դեմ։ Երբ Մեհմեդ II-ը հաստատվեց գահին և առաջին ժառանգորդն ունեցավ, կործանարար երկպառայություններից խուսափելու համար հրամայեց սպանել ողջ մնացած իր բոլոր եղբայրներին։ Օսմանյան կայսրությունում ամենախոշոր եղբայրասպանությունը տեղի ունեցավ Մեհմեդ III-ի կառավարման օրոք․ օսմանյան սուլթանի հրամանով սպանվեցին իր 19 հարազատ և արյունակից եղբայրները։ Այս «ավանդույթը» XVII դարում չեղյալ համարեց Ահմեդ I-ը՝ այն փոխարինելով բանտարկությամբ[2]։

Չեխիայում խմբագրել

Ֆրատրիցիդի օրինակ է գրանցվել նաև X դարում Չեխիայում։ Գահի համար պայքարում Բոլեսլավ I Ահեղը սպանել է ավագ եղբորը՝ Վացլավ Սրբին[3]։

Գրականությունում խմբագրել

Հունական «Անտիգոնե» ողբերգությունում Էտեոկլեսը սպանում է եղբորը՝ Պոլինիկեսին։

Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» պիեսում Կլավդիոսը սպանում է եղբորը, տիրանում գահին և ամուսնանում նրա կնոջ՝ Գերտրուդի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Братоубийство по древнеегипетски». Дзен.
  2. «Братоубийство в Османской империи». ИНОСМИ.
  3. «Убийство князя Вацлава». ПРАЖСКИЙ ЭКСПРЕСС.