Ֆրանցիսկ-Քսավերիոս Զախարիասևիչ
հայ պատմաբան
Ֆրանցիսկ-Քսավերիոս Զախարիասևիչ (նաև դը Աբգարո–Զախարիասևիչ, 1770, Իվանո-Ֆրանկովսկ, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա - հունիսի 12, 1845, Պերեմիշել, Սլավուտայի շրջան, Ուկրաինա), հայ պատմաբան։
Ֆրանցիսկ-Քսավերիոս Զախարիասևիչ | |
---|---|
Ծնվել է | 1770 |
Ծննդավայր | Իվանո-Ֆրանկովսկ, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա |
Մահացել է | հունիսի 12, 1845 |
Մահվան վայր | Պերեմիշել, Սլավուտայի շրջան, Ուկրաինա |
Կրթություն | Լվովի համալսարան |
Մասնագիտություն | պատմաբան |
Կյանք և գործունեություն
խմբագրելՍովորել է Լվովի համալսարանում, որտեղ 1792 թվականից դասավանդել է եկեղեցու պատմություն։ Հետագայում իրեն նվիրել է եկեղեցական գործունեությանը։ Զբաղվել է միջնադարյան Ուկրաինայի և Լեհաստանի եկեղեցական հաստատությունների, հայ գաղթօջախների պատմությամբ։ Արժեքավոր է Զախարիասևիչի «Տեղեկություն Լեհաստանի հայերի մասին» (Լվով, 1842 թվական) աշխատությունը։
Գրականություն
խմբագրել- Дашкевич Я․ Р․, Армянские колонии на Украине в источниках и литературе XV-XIX веков, Е․, 1962, с․ 113–16․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 651)։ |