Ֆրանտիշեկ Վեսելի (չեխ․՝ František Veselý, դեկտեմբերի 7, 1943(1943-12-07)[1], Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ - հոկտեմբերի 30, 2009(2009-10-30)[2][1], Պրահա, Չեխիա), չեխոսլովակ ֆուտբոլիստ, հարձակվող։

Ֆրանտիշեկ Վեսելի
Քաղաքացիությունը  Չեխիա և  Չեխոսլովակիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 7, 1943(1943-12-07)[1]
Ծննդավայր Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ
Մահվան ամսաթիվ հոկտեմբերի 30, 2009(2009-10-30)[2][1] (65 տարեկան)
Մահվան վայր Պրահա, Չեխիա
Հասակ 167 սանտիմետր
Դիրք հարձակվող

1976 թվականի Եվրոպայի չեմպիոն, Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1970-ի մասնակից։

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Պրահայի «Սլավիայի» սան։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Դուկլեում» 1962 թվականին, իսկ 2 տարի անց վերադարձել է «Սլավիա», որտեղ խաղացել է 16 մրցաշրջան։ Չեխոսլովակիայի առաջնությունում «Սլավիայի» կազմում անցկացրել է 404 հանդիպում[3]։

Կարիերան ավարտել է Ավստրիայում։

Ազգային հավաքականում խմբագրել

Չեխոսլովակիայի հավաքականում նորամուտը նշել է 1965 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Ռումինիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում[4]։ Ընդհանուր առմամբ այդ ընտրական մրցաշարում անցկացրել է 4 հանդիպում։

Վեսելին դարձել է 1970 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի, որն անցկացվել է 1969 թվականի դեկտեմբերի 3-ին Մարսելի չեզոք դաշտում, Հունգարիայի թիմի հետ վճռորոշ հանդիպման լավագույն խաղացողներից մեկը։ Ընդմիջումից քիչ առաջ նրան տուգանային հրապարակում վայր են գցել, իսկ 11-մետրանոցն իրացրել է Անդրեյ Կվաշնյակը։ Երկրորդ խաղակեսի սկզբում Կվաշնյակի փոխանցմամբ Վեսելին ինքն է գնդակն ուղարկել դարպասը, իսկ 66-րդ րոպեին ստացել է տուգանային, որից երրորդ գոլը խփել է Յոզեֆ Ադամեցը։ Հանդիպումն ավարտվել է Չեխոսլովակիայի հավաքականի հաղթանակով՝ 4:1 հաշվով[5]։ 1970 թվականի աշխարհի առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել Չեխոսլովակիայի հավաքականի բոլոր երեք հանդիպումներում[4]։

Չեխոսլովակիայի հավաքականի համար հաղթական 1976 թվականի Եվրոպայի առաջնությունում երրորդ գոլն է խփել Նիդեռլանդների հավաքականի հետ կիսաեզրափակիչ խաղում։ Ընդհանուր առմամբ Չեխոսլովակիայի հավաքականի կազմում անցկացրել է 34 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ[6]։

Թաղված է Պրահայի Մալվազինկա գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանտիշեկ Վեսելի» հոդվածին։