Ֆրանտիշեկ Պլանիչկա (չեխ․՝ František Plánička, (հունիսի 2, 1904(1904-06-02)[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][2][3][…] - հուլիսի 20, 1996(1996-07-20)[1][3][4][…], Պրահա, Չեխիա[3]), չեխ ֆուտբոլիստ, դարպասապահ, չեխական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Իր կարիերայի մեծ մասն անց է կացրել Պրահայի «Սլավիա Պրահա|Սլավիա» ակումբում։ 8 անգամ դարձել է Չեխոսլովակիայի չեմպիոն, մեկ անգամ՝ Միտրոպի գավաթակիր։ 1934 և 1938 թվականների աշխարհի առաջնությունների ժամանակ եղել է Չեխոսլովակիայի հավաքականի թիմի ավագը։ Մի քանի մարզական հրատարակչություններ նրան ճանաչել են ժամանակաշրջանի լավագույն ֆուտբոլիստ[5][6], իսկ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան նրան դասել է XX դարի աշխարհի լավագույն դարպասապահների 9-րդ հորիզոնականին[7][8]։

Ֆրանտիշեկ Պլանիչկա
Քաղաքացիությունը  Չեխոսլովակիա և  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 2, 1904(1904-06-02)[1][2][3][…]
Ծննդավայր Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][2][3][…]
Մահվան ամսաթիվ հուլիսի 20, 1996(1996-07-20)[1][3][4][…] (92 տարեկան)
Մահվան վայր Պրահա, Չեխիա[3]
Հասակ 179 սանտիմետր
Դիրք դարպասապահ

Ֆրանտիշեկ Պլանիչկան եղել է այն ֆուտբոլիստւ, որը կոտրված ձեռքով շարունակել է խաղը 1938 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, Բրազիլիայի հավաքականի հետ քառորդ եզրափակչում՝ բաց չթողնելով այդքանից հետո գոլ։ Այդ միջադեպից հետո նա դասվել է ֆուտբոլի լեգենդների շարքին։ Պլանիչկան երբեք այնպիսի կոպիտ խաղ չի խաղացել, որ նրան հեռացնեն դաշտից։ 1984 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ստացել է միջազգային մրցանակ՝ ազնիվ խաղի համար[9]։ 1994 թվակսանին ազնիվ խաղի համար մրցանակ ստսացել է նաև իր երկրի կողմից։

11 մետրանոց հարվածների ժամանակ Պլանիչկան երբեմն գլխից հանել է գլխարկը և այն ջղայնացած նետել դարպասի որևէ անկյուն։ Գրեթե միշտ հակառակորդը իրականացրել է հարվածը գլխարկի ուղղությամբ, և Պլանիչկան պատրաստ էր դրան և հաճախ հետ է մղել այդ հարվածները[10]։

Ակումբային կարիերա խմբագրել

Պլանիչկան ծնվել է Պրահայում։ Իր ֆուտբոլային կարիերայի և կյանքի մեծ մասն անց է կացրել Պրահայում։ Մարզական կարիերան սկսել է «Սլովան Պրահա VII» «Յունիոն VII» «Հին քաղաքներ ՄԱ Օլիմպիա», «Բուբենեց ՄԱ» ակումբներում։ 1923-1929 թվականներն հանդես է եկել Պրահայի «Սլավիա» ակումբում, որտեղ անց է կացրել 969 խաղ, որից 742-ում եղել է թիմի ավագ[11]։ Թեև նա բարձրահասակ չէր (173 սմ)[12],, սակայն կարողանում էր գեղեցիկ ցատկերով կասեցնել հակառակորդի հարվածները, նրա մականունը «պրագյան կատու» էր[13]։

Չեմպիոնի առաջին տիտղոսը Ֆրանտիշեկը նվաճել է 1925 թվականին, դա «Սլավիայի» պատմության հաղթանակների սկիզբն էր։ Դրանից հետո նրա թիմը 7 անգամ դարձավ երկրի չեմպիոն։ 1932 թվականին Միտրոպի գավաթի մեկ քառորդ եզրափակչի պատասխան խաղի ժամանակ «Սլավիան» մրցում էր «Յուվենթուսի» հետ։ Առաջին հանդիպումն ավարտվել էր 4-0 հօգուտ «Սլավիային», իսկ պատասխան խաղի ժամանակ «Յուվենթուսը» հաղթում էր 2-0 հաշվով, և երբ «Սլավիայի» ֆուտբոլիստները սկսեցին ժամանակի շահելով շարունակել խաղը, «Յուվենթուսի» երկրպագուները քարեր նետեցին դաշտ, որոնցից մեկից Պլանիչկան լուրջ վնասվածք ստացավ։ «Սլավիան» լքեց մարզադաշտը, ինչի պատճառով հեռացվեց մրցաշարից[14]։

«Սլավիան» հաղթել է 6 Բոհեմիայի ֆուտբոլային միության առաջնության գավաթ՝ 1926, 1927, 1928, 1930, 1932, և 1935 թվականներին։ Իսկ 1938 թվականին նրա ակումբը նվաճել է Միտրոպի գավաթը։

Ազգային հավաքական խմբագրել

1926-1938 թվականներն ընկած ժամանակահատվածում Պլանիչկան 74 խաղում հսկել է Չեխոսլովակիայի հավաքականի դարպասը[15]։ Միայն 1965 թվականին այդ արդյունք գերազանցեց հավաքականի ձախ պաշտպան Լադիսլավ Նովակը (75 խաղ)[16]։ Պլանիչկան հավաքականի 37 խաղերում եղել է թիմի ավագ[17]։ Հավաքականում առաջին հանդիպումն անց է կացրել 1926 թվականի հունվարի 17-ին, Իտալիայի հավաքականի հետ, որի ժամանակ չեխերը տանուլ են տվել խաղը 1:3 հաշվով։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1934 խմբագրել

1934 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Պլանիչկան եղել է թիմի ավագը։ Ռումինիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի հավաքականներին հաղթելուց հետո Չեխոսլովակիայի հավաքականը հայտվում է եզրափակչում, որտեղ հանդիպում է Իտալիայի հավաքականի հետ։ Իտալիայի հավաքականի թիմի ավագը եղել է մեկ այլ հանրահայտ դարպասապաը՝ Ջանպերո Կոմբին։ Խաղի հաշիվը երկրորդ խաղակեսում բացել են չեխերը, բայց շուտով Ռայմունդո Օրսին հավասարեցրել է հաշիվը, իսկ հետո լրացուցիչ ժամանակահատվածում Անջելո Սկյավիոն հաղթանակ է բերել իտալացիներին։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1938 խմբագրել

1938 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Ֆրանտիշեկ Պլանիչկան եղել է Չեխոսլովակիայի հավաքականի ավագը։ Նրա թիմն առաջին խաղի լրացուցիչ ժամանակահատվածում 3 անպատասխան գնդակ է ուղարկում Նիդեռլանդների հավաքականի դարպասը և հասնում առավելության։ Մրցաշարի երկրորդ տուրում, հուլիսի 12-ին Բորդոյում չեխերը մրցել են Բրազիլիայի հավաքականի հետ։ Այդ հանդիպումը ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ է մտել որպես ամենակոպիտ խաղերից մեկը և ստացել է «Բորդոյի ճակատամարտ» անունը[18]․ երկու բրազիլացի և մեկ չեխ ֆուտբոլիստ հեռացվել են խաղադաշտից, երկու թիմերից ֆուտբոլիստներ ստացել են լուրջ վնասվածքներ, չեխ հարձակվող Օլդրժիխ Նեեդլընի ոտքը ջարդվել էր 1-1 հաշվի ժամանակ, Պլանիչկայի ձեռքը ջարդվել էր բրազիլացի հարձակվող ժոզե Պերասիոյի հետ բախումից, որն ուզում էր գրավել դարպասը[19]։ Պլանիչկան շարունակել է ջարդված ձեռքով խաղը և պահել դարպասն անառիկ[5][20]։ Կրկնախաղը տեղի է ունեցել երկու օր անց՝ առանց Պլանիչկայի, Նեեդլընի, Անտոնինա Պուչայի, և չեխերը տանուլ են տվել խաղը 2:1 հաշվով ու դուրս մնացել հետագա պայքարը շարունակելու իրավունքից։ Բրազիլիայի հավաքականի հետ անցկացրած խաղը վերջին էր Պլանիչկայի համար հավաքականում։

Մահը խմբագրել

Ֆրանտիշեկ Պլանիչկան մահացել է 1996 թվականին, Պրահայում։ Մինչ իր մահը նա 1934 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հասած միակ կենդանի ֆուտբոլիստն էր։ Չեխիայի հավաքականի այդ ժամանակաշրջանի կիսապաշտպան Կարել Պոբորսկին Ֆրանտիշեկ Պլանիչկայի հուղարավորությանը պատճառով հետաձգել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելու գործընթացը, որը պետք է տեղի ունենար նույն օրը[21]։

Նվաճումներ խմբագրել

  • Չեխոսլովակիայի առաջնության հաղթող (1925, 1928-29, 1929-30, 1930-31, 1932-33, 1933-34, 1934-35, 1936-37)
  • Միտրոպի գավաթակիր (1938)
  • Բոհեմիայի ֆուտբոլային միության առաջնության գավաթակիր (1926, 1927, 1928, 1930, 1932, 1935)
  • 1934 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր մրցանակ «Ազնիվ խաղի» համար (1985)
  • Չեխական մրցանակ «Ազնիվ խաղի» համար (1994)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Transfermarkt.com — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FBref.com
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Munzinger Sport (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ (չեխերեն)
  5. 5,0 5,1 Зал славы чемпионатов мира журнала Sports Illustrated — Франтишек Планичка Արխիվացված 2005-09-12 Wayback Machine — sportsillustrated.cnn.com — CNN/Sports Illustrated, 2003.
  6. Источник: England Football Online
  7. IFFHS' Century Elections — www.rsssf.com — Карел Стоккерманс, RSSSF.
  8. Лучший вратарь столетия — www.iffhs.de — МФФИиС. Проверено 29 октября 2006.
  9. «Legenda československého fotbalu František Plánička | Radio Praha». Radio Praha (չեխերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
  10. В. И. Малов. Сто великих футболистов. Вече, 2012. ISBN 978-5-9533-4413-5
  11. ««Пражский Кот» Франтишек Планичка (+ВИДЕО)». sport-olymp.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.(չաշխատող հղում)
  12. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  13. «Герой дня - Diletant.media». diletant.media (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  14. «Mitropa Cup 1932». www.rsssf.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  15. «Франтишек Планичка». footballchik.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  16. «Czechoslovakia/Czech Republic - Record International Players». www.rsssf.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  17. Source: England Football Online
  18. «La Bataille de Bordeaux». GQ France (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.
  19. Некоторые источники утверждают, что Планичка получил травму в столкновении с Перасио ((գերմ.)[1], (պորտ.) [2]), два бразильских источника (оба (պորտ.)): [3] Արխիվացված 2007-09-06 Wayback Machine«Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 6-ին. уверяют, что вратарь ударился о штангу, пытаясь отразить удар бразильца. В некоторых источниках указано, что Планичка помимо руки сломал еще и ключицу, а в некоторых — только ключицу.
  20. «Controversies: Battle of Bordeaux» Արխիվացված 2007-03-13 Wayback Machine — hinduonnet.com — Газета The Hindu, Индия, 2002.
  21. kakula. «2 июня родились... . Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». www.liveinternet.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանտիշեկ Պլանիչկա» հոդվածին։